«Գահերի խաղը» գողացել են և փրկագին են պահանջում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Գահերի խաղը» գողացել են և փրկագին են պահանջում

game of thrones

Հաքերները գողացել են HBO հեռուստաընկերությանը պատկանող մի շարք տվյալներ և պահանջում են մեծ փրկագին: Այդ մասին է խոսում ամերիկյան և համաշխարհային մամուլը: Հաքերների ամենամեծ «զոհն» այս պահին «Գահերի խաղը» սերիալի 7-րդ եթերաշրջանն է, որի 4-րդ մասը պաշտոնական պրեմիերայից օրեր առաջ հայտնվել էր համացանցում: Այժմ հանցագործները հաջորդ՝ 5-րդ մասի սյուժեն են հրապարակում՝ սպառնալով բոլոր մասերը տեղադրել համացանց, եթե իրենց պահանջած գումարները չստանան:
Այժմ «Գահերի խաղի» հետագա մասերի ճակատագիրը պարզ չէ. HBO-ն կվճարի՞ փրկագինը,հաքերները կտեղադրե՞ն սերիալը համացանցում թե՝ ոչ, կիմանանք շուտով:

Երբ Գաբրիել Գարսիա Մարկեսը 2004 թ. պատրաստվում էր հրատարակել իր «Հիշելով իմ տխուր մարմնավաճառներին» վեպը, տպագրությունից մեկ ամիս ատաջ ինչ-որ հանցախումբ գողացավ ձեռագիրը և անմիջապես տպագրեց այն ու վաճառքի հանեց: Հանճարեղ գրողը միանգամից հզոր հակահարված հասցրեց հանցագործներին. նա պարզապես փոխեց վեպի վերջին հատվածը:  

HBO-ն դժվար թե կարողանա նմանատիպ բան կազմակերպել, բայց մի լուծում հաստատ կգտնի: Ամեն դեպքում, «Գահերի խաղի» սիրահարները չեն տուժի հաստատ, քանի որ դիտողների համար գրեթե մեկ է՝ սերիալն ում շնորհիվ է հասանելի դառնալու: Սակայն հանուն արդարության և սիրելի հեռուստաընկերության ֆինանսական հաջողությունների՝ բոլորս սպասում ենք HBO-ին ձեռնտու հանգուցալուծման:


Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին. [վիպակն ասում է]

HBO-ն ջնջել է «Քամուց քշվածները» հակառասիստական ցույցերի ֆոնին

ինքնամեկուսացման մեջ գրված գիրք |100 ՏԱՐՎԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ| լավագույն հատվածները

Գաբրիել Գարսիա Մարկես. 100 տարվա միության և սիրո պատմություն

3 վեպ համաճարակների մասին, որ արժե կարդալ

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Մարկեսի հրաժեշտի նամակի պատմությունը

GOT-ի ռեժիսորը խոստովանում է…

HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը

Թույն սերիալ

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները