fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Գահերի խաղը» գրքաշարի հեղինակ Ջորջ Մարտինը խոսել է սերիալի ավարտի մասին

«Գահերի խաղը» սերիալի հիմքում ընկած «Սառույցի և կրակի երգ» գրքաշարի հեղինակ Ջորջ Մարտինը խոսել է սերիալի ավարտի մասին:

«Իրականում դժվար է հավատալ, որ սերիալն ավարտվել է: Տարիներն անցել են մեկ ակնթարթում: Իսկապես արդեն 10 տարի կլինի՞, ինչ մենեջերս հանդիպում կազմակերպեց ու ես առաջին անգամ Դեյվիդ Բենիոֆի ու Դ.Բ. Ուեյսի հետ լանչի նստեցի, որը տևեց մինչ ճաշ: Ես հարցրի նրանց՝ գիտե՞ն, թե ով է Ջոն Սնոուի մայրը և բարեբախտաբար նրանք գիտեին՝ կարդացել էին գրքաշարը: Այսպես սկսվեց ամեն ինչ»,- գրում է հեղինակն իր բլոգում:

Նա նաև փորձել է պատասխանել երկրպագուների կողմից ամենահաճախ տրվող հարցին՝ գրքաշարի ավարտը նման կլինի՞ սերիալի ավարտին:

«Ես շարունակում եմ գրել: Ձմեռը մոտ է՝ ես դեռ վաղուց եմ այդ մասին ասել ձեզ: «Ձմռան քամիները»/ «The Winds of Winter» գիրքը շատ է ուշանում՝ գիտեմ, բայց այն կհրատարակվի: Չեմ ասի՝ երբ, քանի որ նախկինում փորձեցի հստակ օր ասել՝ արդյունքում հուսախաբ անելով ձեզ և ինձ: Բայց կավարտեմ գիրքն ու հետո կթողարկեմ «Գարնան մի երազը»/ «A Dream of Spring»:

Ինչպե՞ս կավարտվի գրքաշարը: Գիտեմ, որ մարդիկ շարունակ տալիս են այս հարցը՝ նմա՞ն կլինի գրքաշարի ավարտը սերիալի ավարտին, թե՞ տարբեր: Ինչպես ասեմ՝ և՛ այո, և՛ ոչ, և՛ այո, և՛ ոչ, և՛ այո, և՛ ոչ: 

Երբեք մի՛ մոռացեք, որ իմ ու սերիալի հեղինակների աշխատանքային պայմաններն ու հարթակներն այլ են: Նրանք ընդամենը 6 ժամ ունեին վերջին սեզոնն ավարտին հասցնելու համար, իսկ ես ակնկալում եմ, որ իմ վերջին երկու գրքրերը 3000 էջ կլինեն և եթե հավելյալ գլուխների կամ էջերի կարիք լինի, ապա հանգիստ կավելացնեմ դրանք: Կան կերպարներ, որոնք երբեք չենք հայտնվել ձեր էկրաններին, և կերպարներ, որոնք շուտ մահացան սերիալում, իսկ գրքում դեռ ողջ են: Եվ այո՝ գրքերում նաև միաեղջյուրներ կլինեն՝ կամ դրանց նման մի բան: 

Ո՞ր ավարտն է իրականը՝ գրքի՞նը, թե՞ սերիալինը. սա հիմար հարց է: Որքա՞ն երեխաներ ուներ «Քամուց քշվածների» Սքարլետ Օհարան: 

Ի՞նչ կասեք, եթե ես գրեմ գրքերը, դուք կարդաք դրանք, իսկ հետո բոլորդ ձեր կարծիքը կազմեք իրական ավարտի մասին ու դրանք քննարկեք համացանցում»,- գրում է Ջորջ Մարտինը:

Բոլորիս մնում է ուղղակի սպասել հեղինակի` «Գահերի խաղը» սերիալի հիմքում ընկած «A Song of Ice and Fire»/«Սառույցի և կրակի երգ» գրքաշարի հաջորդ երկու մասերին:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Գահերի խաղի ավարտը

GOT-ի ռեժիսորը խոստովանում է…

«Գահերի խաղի» նոր սփինոֆը

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

Հայտնի են «Էմմի 2019» մրցանակաբաշխությանն առաջադրված սերիալները

«Գահերի խաղի» Ջեյմի Լանիսթերը պաշտպանել է սերիալի սցենարիստներին

«Գահերի խաղի» այս դերասանները Էմմի 2019-ին առաջադրվելու հայտ են ներկայացրել

Սթարքե՞ր, Լանիսթերնե՞ր, թե՞ վիշապներ. Ո՞ւմ կտեսնենք «Գահերի խաղի» փրիքվելում

Սոֆի Թըրները և Ջո Ջոնասը ամուսնացել են երկրորդ անգամ

Ջորջ Մարտինը կասկածում է, որ հնարավոր կլինի կրկնել «Գահերի խաղի» հաջողությունը