«Գահերի խաղի» երկրպագուները ստորագրահավաքի միջոցով պահանջում են վերանկարահանել 8-րդ սեզոնը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Գահերի խաղի» երկրպագուները ստորագրահավաքի միջոցով պահանջում են վերանկարահանել 8-րդ սեզոնը

«Գահերի խաղը» սերիալի վերջին սեզոնի եզրափակիչ սերիան նույնիսկ չի թողարկվել, բայց երկրպագուներն արդեն պահանջում են վերանկարահանել ողջ 8-րդ եթերաշրջանը:

Ավելի քան 244.000 մարդ Change.org petition-ում ստորագրել են հայտի տակ, որի նկարագրոթյան մեջ ասվում է՝ «Դեյվիդ Բենիոֆն ու Ուեյսը ապացուցեցին, որ ողբալի անճար սցենարի հեղինակներ են, երբ չկա նրանց սցենարի հիմքը՝ Ջորջ Մարտինի գրքերը: Այս սերիալին պետք էր ավարտ, որը իմաստալից կլիներ: Դուք խորտակեցիք իմ սպասելիքները, ուրեմն կրկին նկարահանեք 8-րդ սեզոնը, HBO»: 

Երկրպագուներին բորբոքել է սերիալի 8-րդ եթերաշրջանի նախավերջին՝ 5-րդ սերիան, որը շատերի կարծիքով ուղղակի անիմաստ սերիա էր: Այն նույնիսկ դարձել է «Գահերի խաղի» բոլոր ժամանակների ամենացածր վարկանիշ ունեցող սերիան: Նախքան դա երկրպագուները բարկացրել էին նաև սպիտակ քայլորդների դեմ մղվող Ուինթերֆելի պատերազմի չափազանց մութ դրվագները, ինչպես նաև Starbucks-ի բաժակի կիքս-գովազդը ու 5-րդ սերիայում Ջեյմի Լանիսթերի արհեստական-իրական ձեռքի կիքսը:

Իսկ դուք մասնակցե՞լ, կամ մասնակցելո՞ւ եք այս ստորագրահավաքին:

Հիշեցնենք՝ «Գահերի խաղը» սերիալի վերջին սեզոնի վերջին սերիան Հայաստանի ժամանակով կթողարկվի մայիսի 19-ի գիշերը՝ լույս 20-ի առավոտյան:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Գահերի խաղի ավարտը

GOT-ի ռեժիսորը խոստովանում է…

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

Հայտնի են «Էմմի 2019» մրցանակաբաշխությանն առաջադրված սերիալները

«Գահերի խաղի» Ջեյմի Լանիսթերը պաշտպանել է սերիալի սցենարիստներին

«Գահերի խաղի» այս դերասանները Էմմի 2019-ին առաջադրվելու հայտ են ներկայացրել

Սթարքե՞ր, Լանիսթերնե՞ր, թե՞ վիշապներ. Ո՞ւմ կտեսնենք «Գահերի խաղի» փրիքվելում

Սոֆի Թըրները և Ջո Ջոնասը ամուսնացել են երկրորդ անգամ

Ջորջ Մարտինը կասկածում է, որ հնարավոր կլինի կրկնել «Գահերի խաղի» հաջողությունը

Ինչպե՞ս արձագանքեցին «Գահերի խաղի» աստղերը սերիալի առաջին սեզոնի կադրերը նայելիս