«Գահերի խաղի» աստղ Բրեն Սթարքը խոսում է սերիալի վերջաբանի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Գահերի խաղի» աստղ Բրեն Սթարքը խոսում է սերիալի վերջաբանի մասին

HBO ամերիկյան հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի աստղ Այզեք Հեմփսթեդ Րայթը, որը Բրեն Սթարքի դերում է, Entertainment Weekly-ի հետ հարցազրույցում կիսվում է իր տպավորություններով կապված աղմկահարույց սերիալի վերջաբանի հետ.

Զգուշացնենք, որ հոդվածի շարունակությունն ընդգրկում է սփոյլերներ: Մի՛ կարդացեք, եթե դեռ չեք նայել «Գահերի խաղի» վերջին 8-րդ սեզոնը:

«Ես կարծում էի՝ այս ամենը կատակ էր: Չէի հավատում, որ Վեսթերոսի արքան իսկապես Բրեն Սթարքն էր դառնալու: Ինձ թվում էր նման հումորային սցենար հեղինակների կողմից սերիալի բոլոր հերոսներն են ստացել: Օրինակ՝ Ջոնի ստացած սցենարում նա կգրավեր երկաթե գահը, Թիրիոնի սցենարում՝ Թիրիոնը… Ես շատ լավ եմ հասկանում, որ վերջաբանը հաստատ բոլորին չէ, որ գոհացրել է: Շատ դժվար է նման հայտնի սերիալն այնպես վերջացնել, որ ոչ ոք դժգոհ չմնա: Գիտեմ նաև, որ «Գահերի խաղի» երկրպագուների մեծ մասը երկաթե գահին կուզեր Սնոուին կամ Թիրիոնին տեսնել, բայցն իրականությունը սա է: Իրականում ինքս էլ կուզեի, որ իմ հերոսը մահանար: Ինչ-որ հզոր մահվան տեսարան լիներ, որտեղ կկտրեին Բրենի գլուխը (ծիծաղում է)»:

Հիշեցնենք, որ «Գահերի խաղի» 8-րդ սեզոնի 1 ժամ 20 րոպե տևողությամբ վերջին 6-րդ սերիան ցուցադրվեց մայիսի 19-ին HBO ամերիկյան հեռուստաալիքով, իսկ սերիալի համար հիմք է դարձել Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» գրքաշարը: Այն նկարահանվում է 2011 թ. սկսած:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝ «Գահերի խաղի» աստղ Բրեն Սթարքը խոսում է իր հանելուկային հայացքի մասին…


Էմիլիա Քլարքը հիասթափված է «Գահերի խաղի» վերջաբանից

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Գահերի խաղի ավարտը

GOT-ի ռեժիսորը խոստովանում է…

HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը

Թույն սերիալ

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

HBO-ի նոր սերիալը կայսրուհի Եկատերինա երկրորդի մասին է

HBO-ն սկսում է նոր «Gossip Girl» սերիալ նկարահանել

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

Հայտնի են «Էմմի 2019» մրցանակաբաշխությանն առաջադրված սերիալները