«Գահերի խաղի» այս դերասանները Էմմի 2019-ին առաջադրվելու հայտ են ներկայացրել - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Գահերի խաղի» այս դերասանները Էմմի 2019-ին առաջադրվելու հայտ են ներկայացրել

«Գահերի խաղը» սերիալի մի շարք դերասաններ հայտ են ներկայացրել Էմմի 2019 մրցնակաբաշխության համապատասխան անվանակարգերում առաջադրվելու համար:

HBO-ն ինքը այս սերիալի 7 դերասանի համար հայտ է ներկայացրել մրցանակաբաշխոթյան կազմակերպիչներին, սակայն կան նաև այս սերիալի այլ դերասաններ, որոնք իրենց ներկայացուցչի միջոցով են հայտ ուղարկել:

HBO-ն ներկայացրել է հետևյալ դերասաններին՝ 

  • Էմիլիա Քլարք՝ Լավագույն դերասանուհի գլխավոր դերում
  • Քիթ Հարինգթոն՝ Լավագույն դերասան գլխավոր դերում
  • Փիթեր Դինքլեյջ՝ Երկրորդ պլանի լավագույն դերասան
  • Նիկոլայ Կոստեր-Վալդաու՝ Երկրորդ պլանի լավագույն դերասան
  • Լինա Հիդի՝ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
  • Մեյզի Ուիլյամս՝ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
  • Սոֆի Թըրներ՝ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի

Իրենց ներկայացուցիչների միջոցով էլ հայտ են ուղարկել «Գահերի խաղի» հետևյալ դերասանները՝

  • Ալֆի Ալեն՝ Երկրորդ պլանի լավագույն դերասան
  • Փիլոու Ասբեք՝ Երկրորդ պլանի լավագույն դերասան
  • Ռիչարդ Դորմեր՝ Երկրորդ պլանի լավագույն դերասան
  • Գուենդոլին Քրիսթի՝ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
  • Քարիս Վան Հաութեն՝ Լավագույն դերասանուհի էպիզոդիկ դերում

Հիշեցնենք՝ 71-րդ Էմմի մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2019-ի սեպտմբերի 15-ին, իսկ անվանակարգերում առաջադրված դերասանների անուննեը հայտնի կլինեն արդեն վաղը՝ հուլիսի 16-ին: Անունները կհայտարարեն Դարսի Քարդենը և Քեն Ջոնգը:

Վերջերս հայտնի էր դարձել նաև, որ HBO հեռուստաընկերությունը հայտ է ներկայացրել «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը «Լավագույն սերիալ» անվանակարգում առաջադրելու համար, ինչը ծիծաղի ալիք էր բարձրացրել երկրպագուների շրջանում. նրանց կարծիքով վերջին սեզոնն ստացված չէր:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Ամենացածր դիտումների մասին…

Գահերի խաղի ավարտը

GOT-ի ռեժիսորը խոստովանում է…

Emmy 2019-ում առաջադրված են…

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

Հայտնի են «Էմմի 2019» մրցանակաբաշխությանն առաջադրված սերիալները

«Գահերի խաղի» Ջեյմի Լանիսթերը պաշտպանել է սերիալի սցենարիստներին

Սթարքե՞ր, Լանիսթերնե՞ր, թե՞ վիշապներ. Ո՞ւմ կտեսնենք «Գահերի խաղի» փրիքվելում

Սոֆի Թըրները և Ջո Ջոնասը ամուսնացել են երկրորդ անգամ

Ջորջ Մարտինը կասկածում է, որ հնարավոր կլինի կրկնել «Գահերի խաղի» հաջողությունը