Գալուստ Գյուլբենկյան - VNews

Գալուստ Գյուլբենկյան

Նա իր առաջին գործարքն իրականացրեց դեռ դպրոցում, երբ սովորական մետաղադրամը փոխանակեց հին մետաղադրամով: Այդ ժամանակ արդեն նկատվում էր նրա մեջ գործարարի, հաշվարկողի և հաջողակ բիզնեսմենի ջիղը:

Գալուստ Գյուլբենկյանը ծնվել է  1869 թվականի մարտի 23-ին Արևմտյան Հայաստանում: Ընտանիքը սերում էր հարուստ և ազնվական տոհմից: Հայրը՝ Սարգիս Գյուլբենկյանը, ակտիվ մասնակցություն ուներ նավթարդյունաբերության ոլորտում:

Նախնական կրթությունը Գալուստ Գյուլբենկյանը ստացել է տեղի դպրոցում, այնուհետև մեկնել է Մարսել քաղաք, որ ավելի կատարելագործի ֆրանսերենի իմացությունը ՝ ուսանելով Սեն Ժոզեֆ դպրոցում: 18 տարեկանում նա ստանում է  ճարտարագետի և կիրառական գիտությունների մասնագետի որակավորում:

Գյուլբենկյանը երեք տարեկանում

Իր ապագա մասնագիտությունն  ու հետաքրքրությունները մեկտեղելով՝ Գյուլբենկյանն ընդունվում է Օքսֆորդի համալսարանի նավթային գործ և կիրառական գիտությունների ֆակուլտետը: Տիրապետում էր 8 լեզվի՝ ներառյալ արևմտահայերեն: Նավթաարդյունաբերողի առաջին մասնագիտական քայլերը Գյուլբենկյանը կատարում է Ալեքսանդր Մանթաշյանի մոտ: Հենց այստեղից էլ մեկնարկում է նրա կարերիերան: Բազում աշխատություններ է գրում: Հիանալի տիրապետում է ամբողջ աշխարիհի նավթային քարտեզին:

Ավելի ուշ…

Գյուլբենկյան անունն արդեն դռներ էր բացում: Երբ ընտանիքը տեղափոխվում է Լոնդոն, նա դառնում է Թուրքիայի և Պարսկաստանի դեսպանատների՝ նավթի գծով տնտեսական խորհրդականը: Գիտելիքների մեծ պաշարը և փորձը նրան հնարավորություն են տալիս շատ կարճ ժամանակահատվածում դառնալ խոշոր ձեռնարկատեր։

1892 թվականին Գյուլբենկյանը Լոնդոնում ամուսնանում է Նվարդ Եսայանի հետ։ Նվարդը նույնպես սերում էր շատ հարուստ և ազնվական հայ տոհմից։ Նրանք ունենում են երկու զավակ՝ Նուբար Սարգիսը և Ռիտա Սիրվարդը։

Գյուլբենկյանը Նվարդ Եսայանի հետ, Լոնդոն 1892թ.

Ստեղծելով թուրքական նավաարդյունաբերական կազմակերպությունը՝ նա կարողանում է այնպիսի գերազնաց հաջողություններ գրանցել այդ ոլորտում, որ բրիտանացիներն իրենց եկամտի 2,5 տոկոսը տրամադրում են Գյուլբենկյանին։

Mr. Five Percent…

Գործարարը հայնտի էր նաև մի մականվամբ, որը նրան էին կնքել նավթաշխարհի գործընկերները: Գյուլբենկյանին անվանում էին «Պարոն 5 տոկոս» (Mr. Five Percent): Ահա, թե ինչպես դա տեղի ունեցավ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գյուլբենկյանը նախաձեռնում է Նավթային գլխավոր կոմիտե կազմակերպության ստեղծումը: Այս մեծամասշտաբ ծրագրի նպատակն էր  ձեռք բերել գերմանական «Դոյչե» բանկը։ Իրականացված գործարքների շնորհիվ՝  թուրքական նավաթարդյունաբերող կազմակերպությունը վերանվանվում է Իրաքյանի, որտեղ և Գյուլբենկյանը դառնում է նավթի շուկայի արժեթղթերի 5 տոկոսի բաժնետերը: Ահա և այսպես նա ձեռք է բերում վերոհիշյալ մականունը և դառնում ոլորտի խոշոր դեմքերից մեկը:

Գալուստ Գյուլբենկյան 1889թ.

 

Բացի գործարությունից…

Գյուլբենկյանը նաև մեծ արվեստասեր էր: Նրա անձնական հավաքածում կարելի է հաշվել 6000-ին  մոտ արվեստի գործեր՝ կտավներ, արձանիկներ, գորգեր, ձեռագրեր: Բարգործությունը Գյուլբենկյան ընտանիքի գործունեությունից մեկն էր նաև: Նրա ֆինանսավորման շնորհիվ է իրականացվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի վերակառուցումն ու պարիսպների վերականգնումը: Գայուլբենկյանը կարծում էր, որ հայապահպանման հիմնական անկյնունաքարը եկեղեցաշինությունն է, եկեղեցիների պահպանումը: Այդ իսկ պատճառով նրա հիմնական ֆինանսավորումը բևեռվում էր այս ոլորտի վրա:

Հեռու ֆաշիզմից…

1942 թվականին Գյուլբենկյանը փնտրում է մի վայր, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմը չէր հասել: Ապահով ու խաղաղ կլիներ  իր ընտանքի համար: Այդ նշանակետը դառնում է պորտուգալական Լիսաբոն քաղաքը: Գյուլբենկյանները տեղափոխվում են այնտեղ՝ հաստատվելով  «Ավես» հյուրանոցում, որն այդ ժամանակ լավագույններից մեկն էր Եվրոպայում: Իհարկե, Անգլիական իշխանությունները ցանկանում էին «Պարոն 5 տոկոս»-ի ֆինանսական կարողությունները պահպանել Մեծ Բրիտանիայում, սակայն հարկային բեռը բավականին ծանր  լինելու պատճառով՝ «նավթային գեներալը» որոշում է իր  ողջ կարողությունը տեղափոխել Պորտուգալիա։

Հատկանշական է, որ իր ողջ կյանքի ընթացքում Գյուլբենկյանը երազեց տեսնել Հայաստանը: Բայց նրա այդպես էլ չհաջողվեց: Վերջանական հանգրվանում նա ապրեց 13 տարի և կտակի համաձայն՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը պետք է գտնվեր Լիսաբոնում և ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին՝ ինչպես նոբելյան հիմնադրամը։

Մոտ 840 միլիոն դոլար մնաց հիմնադրամի տնօրինության տակ, որն էլ շարունակեց Գյուլբենկյան բարեգործի մարդասիրական նպատակներին ծառայել:

Լիսաբոնում է գտնվում Գալուստ Գյուլբենկյանի անվան թանգարանը, որը բացվել է 1969 թվականի հոկտեմբերի 2-ին: Թանգարանը պատկանում է «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ»-ին, որի տարեկան բյուջեն կազմում է 3,5 մլն դոլար։

Կյանքի վերջին տարիներին նա հաճախ էր ասում.

 «Գիտության մարդ և երազող պարտեզի մը մեջ՝ իմ ուզածիս համաձայն.

ահա երկու բաներ կյանքիս մեծ նպատակները,

որոնց չկրցա հասնիլ…»:

Կարդացեք նաև՝