Գահերի խաղի ավարտը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Գահերի խաղի ավարտը

Նեդ Սթարկի գլխի պես HBO-ն որոշել է գլխատել իր նոր փիքվելի թողարկումը: Հեռուստատեսային մագնատն այս քայլով պարզապես կտրեց Game of Thrones ապագայից հսկայական մի գլուխ…օ՜յ, կներեք՝ մի կտոր:

Վերջնաժամկետի պատասխանատուները  հայտնում են,  որ HBO-ն որոշել է չշարունակել Game of Thrones-ի սփինոֆը, որը պիտի անվանվեր Երկար գիշեր: Սփինոֆի հեղինակն էր Ջեյն Գոլդմանը, իսկ դերասանական կազմի մեջ էր հոլիվուդյան գեղեցկուհի  Նաոմի Ուոթսը: Փիքվելի  գործողությունները տեղի էին ունենալու Գահերի խաղից  հազարավոր տարիներ առաջ և նկարագրելու էր այդ ժամանակների իրադարձությունները:

Պիլոտային մասն արդեն նկարահանվել էր և գտնվում էր մշակման փուլում, բայց չեղարկման լուրը դադարեցրել է բոլոր աշխատանքները: Իսկ մեկ այլ մասշտաբային փիքվել, որը նկարագրելու է Տարգարյանների դինաստիայի ծագումը, գտնվում է աշխատանքային փուլում, բայց որոշ աղբյուրներ  հայտնում են, որ այս նախագիծն էլ առաջ չի ընթանա:

Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ  սեպտեմբերին HBO-ն տեղեկություն էր տարածել՝ ըստ որի սկսելու է նկարահանել Գահերի խաղի մի քանի փիքվել՝ Տարգարյանների, առաջին տիրակալների, Վեստերոսի և Էյգոն թագավորի մասին:

Գահերի խաղն  իր վերջին եթերաշրջանով բազմաթիվ երկրպագուների հիացթափեցրեց չնախատեսված վերջաբանով. սերիալն ավարտվեց այտեղ, որտողից սկսել էր՝ ինպես եղել էր գիշերային պահապան Ջոն Սնուն, այնպես էլ վերադարձավ իր համար նախատեսված ճակատագրին: Շատերը քննադատում էին այս փաստը: Այնուամենայնիվ, այս պատմական սերիալը նվաճեց  12 Էմմի մրցանակ՝ եզրափակիչ եթերաշրջանի համար՝ ներառյալ լավագույն դրամատիկ հեռուսատեսային նախագիծ անվանակարգում: Վերջին եթերաշրջանը  ընդհանուր առմամբ առաջադրվել էր 32 Էմմիի համար՝ չլսված երևույթ հեռուստատեսային պատմության մեջ:

Իսկ թե ինչու է Գահերի խաղի պիքուլը չեղարկել, HBO-ն պատճառաբանել է բարձր բյուջեն և ձգձգված հետթողարկման աշխատանքները:


Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

Հայտնի են «Էմմի 2019» մրցանակաբաշխությանն առաջադրված սերիալները

«Գահերի խաղի» Ջեյմի Լանիսթերը պաշտպանել է սերիալի սցենարիստներին

«Գահերի խաղի» այս դերասանները Էմմի 2019-ին առաջադրվելու հայտ են ներկայացրել

Սթարքե՞ր, Լանիսթերնե՞ր, թե՞ վիշապներ. Ո՞ւմ կտեսնենք «Գահերի խաղի» փրիքվելում

Սոֆի Թըրները և Ջո Ջոնասը ամուսնացել են երկրորդ անգամ

Ջորջ Մարտինը կասկածում է, որ հնարավոր կլինի կրկնել «Գահերի խաղի» հաջողությունը

Ջորջ Մարտինը խոսել է «Չեռնոբիլ» մինի-սերիալի մասին

Սոֆի Թըրների ծնողները չգիտեին, որ «Գահերի խաղի» քասթինգին է մասնակցել

Սոֆի Թըրները պատմում է՝ ումն էր «Գահերի խաղի» կադրում հայտնված Starbucks բաժակը

Ինչպիսի՞ն են «Գահերի խաղից» հայտնի Բրաավոսը, Թագավորական նավահանգիստն ու այլ վայրերն իրականում

«Գահերի խաղի» աստղ Բրեն Սթարքը խոսում է սերիալի վերջաբանի մասին

Կտեսնե՞նք Սոֆի Թըրներին «Գահերի խաղի» նոր սփին-օֆֆում