fbpx

“Game of Thrones”-ի սիրահարների համար. 5 սերիալ

«Գահերի խաղը» (“Game of Thrones”) հեռուստասերիալի սիրահարների համար առանձնացրել ենք 5 սերիալ, որոնք գուցե և զիջում են HBO-ի ամենաաղմկահարույց նախագծին, բայց այնուամենայնիվ ուշադրության արժանի գործեր են:

Հռոմ/Рим/ Rome, 2005

ռեժ.՝Մայքլ Ափթեդ, Միխայել Սալոմոն ևն
դերերում՝Ռեյ Սթիվենսոն, Քևին ՄքՔիդ ևն

HBO-ի հերթական ստացված նախագիծն այս անգամ հանդիսատեսին տեղափոխում է մ.թ.ա. 52 թվական, երբ Հուլիոս Կեսարը 8 տարի անընդմեջ պայքարելուց հետո, վերջապես գրավում է Գալլիան և պատրաստվում է վերադառնալ Հռոմ: Կեսարի զարմուհին սպասում է նրա վերադարձին, սակայն միևնույն ժամանակ նա մտավախություն ունի, որ Կեսարի վերադարձը կխախտի Հռոմում արդեն վաղուց հաստատված կարգուկանոնը:

Հուլիոս Կեսարի դեմ դավադրություն է կազմակերպվում և ինչքան Կեսարի զորքը մոտենում է Հռոմին, այնքան կրքերը թեժանում են և խաղաղ բնակչության ու զինվորների միջև ծառացած կոնֆլիկտը մեկընդմիշտ կփոխի պատմության ընթացքը:

Սերիալը կարող եք դիտել այստեղ: 

Թյուդորներ/Тюдоры/The Tudors, 2007

ռեժ.՝Քիրան 
դերերում՝Ջոնաթան Ռիս Մայերս, Հենրի Կավիլ, Նատալի Դորմեր, Սեմ Նիլ ևn

Այս հեռուստասերիալը պատմում է հայտնի Թյուդորների տոհմի մասին: Նրանք ապրել են վերելքներ, անկումներ, դավաճանել են միմյանց, ներել կամ պատժել: Տոհմակիցների կյանքը լեփ-լեցուն էր ինտրիգներով, գայթակղություններով և գաղտնիքներով:

Սերիալը կարող եք դիտել այստեղ: 

Երկրի սյուները/Столпы Земли/The Pillars of the Earth, 2010

ռեժ.՝ Սերջիո Միմիկա-Գեզան
դերերում՝ Էդդի Ռեդմեյն, Դոնալդ Սազերլենդ ևն

Քեն Ֆոլեթի 1989 թ. համանուն վեպի հիման վրա էկրանավորված այս մինի-սերիալի իրադարձությունները տեղի են ունենում 12-րդ դարի Անգլիայում:
Հենրիխ թագավորի միակ ժառանգը՝ արքայազն Վիլհելմը մահանում է, թողնելով գահն առանց թագաժառանգի: Ողջ է Հենրիխի անչափահաս դուստրը՝ Մաթիլդան, որը չի կարող իշխել, բայց փոխարենը կարող է լույս աշխարհ բերել տղա երեխայի, որն էլ օրենքով կստանձնի գահը: Երբ երեխան լույս աշխարհ է գալիս, Հենրիխին թունավորում են և նրան գալիս է փախարինելու նրա զարմիկ Սթեֆանը:

Մաթիլդան չի կարողանում ներել և մոռանալ դավաճաններին. նա ապստամբության է պատրաստվում:
Անգլիայի համար դժվար ժամանակներ են սկսվում…

 

Սերիալը կարող եք դիտել այստեղ: 

 Կամելոտ/Камелот/Camelot, 2011

ռեժ.՝Միխայել Սալոմոն, Սթեֆան Շվարց ևն
դերերում՝ Ջոզեֆ Ֆայնս, Եվա Գրին ևն

Թագավոր Ութեր Պենդրագոնը մահանում է, և Բրիտանիան խորասուզվում է քաոսի մեջ: Ութերի որդին՝ Արթուրը, սակայն, չի պատրաստվում հանձնվել: Հրաշագործ Մերլինի կանխատեսումները վախենալու լուրջ տեղիք են տալիս, սակայն նա խոստանում է օգնել Արթուրին ստանձնել գահը:
Ինչպես յուրաքանչյուր պատմության մեջ, այստեղ էլ չարագործներն անխուսափելի են: Այս անգամ Արթուրը պետք է խորթ քրոջ՝ Մորգանայի դեմ դուրս գա:

Սերիալը կարող եք դիտել այստեղ: 

Վիկինգներ/Викинги/Vikings, 2013

ռեժ.՝ Կեն Ջիրոտի ևն
դերերում՝ Գուստավ Սկարսգարդ, Ալեքսանդր Լյուդվիգ, Թրեվիս Ֆիմել ևն

Թվում է, թե «Գահերի խաղից» հետո մյուս սերիալները մնացել են ստվերում: Բայց դա այդպես չէ, առավել ևս երբ խոսքը գնում է «Վիկինգները» պատմական ֆիլմաշարի մասին:

History հեռուստաալիքի նախագիծը, որ ստեղծվել է Մայքլ Հերսթի սյուժեի հիման վրա, երբեք վարկանիշի պակաս չի զգացել: Առաջին եթերաշրջանից հետո, որը մեկնարկել է 2013 թվականին, հեռուստադիտողը սկսել է լարված հետևել հերոսների ճակատագրերին: Սերիալն ի սկզբանե չէր հավակնում դառնալ պատմական փաստերի վրա հիմնված իրական պատմություն: Հիմք են ընդունվել Անգլո-սաքսոնական Բրիտանիայի և Արևմտյան Ֆրանկների պետության վրա վիկինգների հարձակումների մասին առասպելները:

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ռագնարը ցանկանում է իշխել վիկինգներին, սակայն հերոսի ճանապարհին բազում դժվարություններ են հանդիպում: Նույնիսկ սեփական եղբայրը չի կարող համակերպվել Ռագնարի իշխանության ձգտումներին:

Լեգենդի համաձայն նա պատերազմի Աստված Օդինի ժառանգն է և նա պատրաստ է ամեն ինչի միայն թե վիկինգներին իրեն ենթարկի:

 

Սերիալը կարող եք դիտել այստեղ: 


Netflix-ը հրապարակել է Ռոմանովների մասին պատմող սերիալի թրեյլերը

2019 թ. լավագույն սերիալներն ըստ GQ-ի

Ահա թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է դիտի «Չեռնոբիլ» մինի-սերիալը…

Սոֆի Թըրների ծնողները չգիտեին, որ «Գահերի խաղի» քասթինգին է մասնակցել

Սոֆի Թըրները պատմում է՝ ումն էր «Գահերի խաղի» կադրում հայտնված Starbucks բաժակը

Այն, ինչ պետք է իմանալ Էմիլի Ռատայկովսկու մասին

Սոֆի Թըրների ամուսինը պատահաբար փորձել է համբուրել նրան կրկնօրինակողին

«Չեռնոբիլը» բոլոր ժամանակների ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալն է IMDb-ում

Սոֆի Թըրները չի նկարահանվի այն նահանգներում, որտեղ արգելվում է հղիության արհեստական ընդհատումը

“Big Little Lies” սերիալի ռեժիսոր Ժան-Մարկ Վալեի լավագույն գործերը

Ինչպիսի՞ն են «Գահերի խաղից» հայտնի Բրաավոսը, Թագավորական նավահանգիստն ու այլ վայրերն իրականում

Որքան գումար են վաստակել «Գահերի խաղի» աստղերը նախագծի ողջ ընթացքում

«Գահերի խաղի» աստղ Բրեն Սթարքը խոսում է սերիալի վերջաբանի մասին

Կտեսնե՞նք Սոֆի Թըրներին «Գահերի խաղի» նոր սփին-օֆֆում

Էմիլիա Քլարքը պատմել է՝ ինչպես է պատրաստվել «Գահերի խաղում» իր վերջին ելույթին

«Գահերի խաղի» Քիթ Հարինգթոնը վերականգնողական կենտրոնում է