Gangnam Style. հայերեն թարգմանությամբ - VNews

Gangnam Style. հայերեն թարգմանությամբ

PSY – GANGNAM STYLE/ ԳԱՆԳՆԱՄ ՈՃ

ՏՈՒՆ 1

Մի աղջիկ, որը ջերմ է ու մարդկային ցերեկվա ժամերին:

Մի արտակարգ աղջիկ, որը գիտի ինչպես վայելել սուրճը:

Մի աղջիկ, որի սիրտը սկսում է արագ բաբախել գիշերվա ժամերին,

Մի աղջիկ այդքան ծայրահեղ տարբերություններով:

Ես էլ մի տղա եմ,

Մի տղա, որը քեզ պես ջերմ է ցերեկվա ժամերին,

Մի տղա, որ միանգամից խմում է սուրճը՝ նախքան այն կսառչի,

Մի տղա, որի սիրտը պայթում է գիշերվա ժամերին:

Այդպիսի մի տղա:

 

ԿՐԿՆԵՐԳ

Գեղեցիկ ես, հաճելի,

Այո՛, դու, հեյ, այո՛, հենց դու, հեյ:

Գեղեցիկ ես, հաճելի,

Այո՛, դու, հեյ, այո՛, հենց դու, հեյ:

Հիմա առաջ մինչև վերջ:

Օպպան Գանգնամ ոճի է, Գանգնամ ոճի է,

Օպպան Գանգնամ ոճի է, Գանգնամ ոճի է,

Օպպան Գանգնամ ոճի է:

Հեյ, սեքսուալ օրիորդ, օպպան Գանգնամի ոճի է,

Հեյ, սեքսի օրիորդ, օհ, օհ, օհ, օհ:

 

ՏՈՒՆ 2

Մի աղջիկ, որը հանգիստ է թվում, բայց խաղալիս կատակ չի անում,

Մի աղջիկ, որ արձակում է վարսերը ճիշտ ժամանակին,

Մի աղջիկ, որը զուսպ է հագնվում, բայց բաց հագնվող աղջիկներից ավելի սեքսուալ է թվում:

Մի այդպիսի խելամիտ աղջիկ:

Ես էլ մի տղա եմ,

Մի տղա, որը հանգիստ է թվում, բայց խաղալիս կատակ չի անում,

Մի տղա, որը կորցնում է խելքը ճիշտ ժամանակին,

Մի տղա, որն ունի ամուր մտքեր, ոչ մկաններ,

Այդպիսի մի տղա:

 

ԿՐԿՆԵՐԳ 

Գեղեցիկ ես, հաճելի,

Այո՛, դու, հեյ, այո՛, հենց դու, հեյ:

Գեղեցիկ ես, հաճելի,

Այո՛, դու, հեյ, այո՛, հենց դու, հեյ:

Հիմա առաջ մինչև վերջ:

Օպպան Գանգնամ ոճի է, Գանգնամ ոճի է,

Օպպան Գանգնամ ոճի է, Գանգնամ ոճի է,

Օպպան Գանգնամ ոճի է:

Հեյ, սեքսի օրիորդ, օպպան Գանգնամի ոճի է,

Հեյ, սեքսի օրիորդ, օհ, օհ, օհ, օհ

 

ԱՎԱՐՏ

Վազող տղայից ավելի լավ է թռչող տղան, փոքրի՛կ, փոքրի՛կ:

Մի տղամարդ եմ, որը գիտի մեկ կամ երկու բան:

Վազող տղայից ավելի լավ է թռչող տղան, փոքրի՛կ, փոքրի՛կ:

Մի տղամարդ եմ, որը գիտի մեկ կամ երկու բան:

Գիտես՝ ինչ նկատի ունեմ՝

Օպպան Գանգնամ ոճի է:

Հեյ, սեքսուալ օրիորդ, օպպան Գանգնամ ոճի է,

Հեյ, սեքսուալ օրիորդ, օհ, օհ, օհ, օհ

Նշում՝ օպպա-ն կորեերեն բառ է, որով աղջիկները դիմում են իրենց մեծ եղբորը, ընկերոջը կամ սիրեցյալին: 


Ջոն Լենոնի «Imagine»-ը հայերեն թարգմանությամբ

Սթրոմայի «Carmen»-ը հայերեն թարգմանությամբ

Սթրոմայ՝ «Quand c’est?». Հայերեն թարգմանությամբ

Քենդրիկ Լամարի և SZA-ի «All The Stars»-ը հայերեն թարգմանությամբ

Էմինեմի և Ռիհաննայի «Love the Way You Lie»-ը հայերեն թարգմանությամբ

YouTube-ի ամենաշատ DISLIKE ունեցող 10 տեսահոլովակները

YouTube-ի 10 ամենաշատ դիտված տեսահոլովակները

Սելին Դիոնի «My Heart Will Go On»-ը հայերեն թարգմանությամբ

Linkin Park-ի «Numb»-ը հայերեն

Էդ Շիրանի «Thinking Out Loud»-ը հայերեն

Twenty One Pilots-ի «Heathens»-ը հայերեն

Clean Bandit-ի «Rockabye»-ը հայերեն

Շառլ Ազնավուրի «She»-ն հայերեն թարգմանությամբ

Rag’n’Bone Man. Human. Հայերեն թարգմանությամբ

Ջասթին Թիմբերլեյք. Mirrors. Հայերեն թարգմանությամբ

Imagine Dragons` Demons. Հայերեն թարգմանությամբ