«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

Սկսելով Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաք Վանաձորից՝ այս խմբի երգերը կարողացել են լսելի դառնալ աշխարհի տարբեր անկյուններում։ «Գարուն է եկել» երգն էլ խմբի ամենահայտնի գործերից է։ Երգի մասին պատմում է խմբի անդամ (կիթառ, վոկալ), երգի հեղինակ Մհեր Մանուկյանը։

«Գարուն է եկել, գարուն է բացվել,

Իմ մարած սրտին տանտեր է դարձել,

Ա՜խ քանի տարի

Ես գարուն չէի տեսել…»:

«Գարուն է եկել» երգի ստեղծման շրջանում շատ էի հետաքրքրված մաքուր ժողովրդական երգը նոր ձևերով մատուցելու գաղափարով։ Դրանից ոգեշնչված գրեցի երգի սկիզբը։ Որոշ ժամանակ անց Վանաձորի տիկնիկային թատրոնում, որտեղ փորձեր էինք անում, նստարանին պառկած, եկավ երգի առաջին մասը։ Կամաց-կամաց գրվեց երգի կեսը մինչև կրկներգն ու առաջին մեղեդու կրկնությունը։ Ու հետո ամեն ինչ կանգ առավ։ Ոչ մի կերպ չէի կարողանում շարունակություն գտնել։ Տանջվեցի-տանջվեցի, հետո մի օր Գոռի ձայնագրած մի պստիկ կտոր ընկավ ականջովս, ընդամենը մի քանի նոտա վերցրի, նվագեցի ու երգը վազելով գնաց մինչև վերջ։ Սա մեղեդային առումով։ Իսկ բառերի առումով՝ մինչև հիմա չեմ հասկանում, թե ոնց եմ գրել ու որտեղից է եկել։ Զարմանում եմ»:

Հեղինակ՝ Կիմի Գալստյան


Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

«Bella, ciao», մի երգի պատմություն

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

She Loves You. մի երգի պատմություն

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Մի երգի պատմություն. «Հուսո Առագաստ»

Մի երգի պատմություն. Մարինա Ցվետաևա՝ «Мне нравится, что вы больны не мной»

Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart»

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Մի երգի պատմություն. «Radiohead»՝ «Creep»

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»

Մի երգի պատմություն. Էլվինա Մակարյանը, «Լավ էլին» ու «Դոգման» գարնան մասին՝ գարնանային ռիթմերով

Մի երգի պատմություն. «Black Velvet»