Գարուն է գալիս. 10+1 փաստ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Գարուն.Այս զարմանահրաշ եղանակը մեզ ստիպում է սիրահարվել, երազել, ապրել, սիրել կյանքն ու հավատալ լավին: Vnews-ը հավաքագրել է հետաքրքիր փաստեր գարնան մասին:

Գարնանամուտի փաստեր

1.Գիտնականները չեն զլացել ու պարզել են, թե ինչ արագությամբ է ընթանում գարունը. պարզվում է՝ 5 կմ. մեկ օրվա ընթացքում: Այս եզրակացությանը նրանք եկել են՝ հետևելով առանձին բույսերի ծաղկելու պրոցեսին:

2. Պարզվում է նաև, որ գոյություն ունի մի բան, ինչն աննախադեպ արագանում է գարնանը. երեխաների հասունացումը: Նրանք գարնանը երեք անգամ ավելի արագ են մեծանում, քան աշնանը: Այս մասին փաստում են այն նույն բրիտանացի գիտնականները:

4. Սակուրա ծառը, որի հայրենիքը Ճապոնիան է, համարվում է գարնանը ծաղկող առաջին ծառը: Հարկ է նշել, որ այսօր Սակուրաներ կարելի է հանդիպել աշխարհի տարբեր ծայրերում:

5. Իսկ այ տիեզերքում գարունը գալիս է մարտի 20-ին, դա գարնանային գիշերահավասարի օրն է: Հենց մարտի 20-ին են գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում: Գարնանային գիշերահավասարի պահին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ:

6.Հենց գարնանն են տեղի ունենում ամենաշատ տորնադոները: Միջին հաշվարկներով տորնադոների թիվը գարնան շրջանում ավելանում է հինգից վեց անգամ:

7. Գարնանը մեղուներն այնքան ագրեսիվ չեն, որքան տարվա մնացած եղանակներին:

8.Մարդկանց մասին. մենք երեք անգամ ավելի հաճախ ենք շնչում գարնանը: Միջինում մեկ ժամվա ընթացքում կատարում ենք մոտավորապես հազար շնչառություն: Գիտնականներն այս հանգամանքը բացատրում են նրանով, որ ձմռան ամիսներին մեր օրգանիզմը գտնվել է թթվածնային սովի մեջ և գարնանը ձգտում է վերականգնվել:

9. Ամենուր չէ, որ գարունը գալիս է մարտին, օրինակ Արգենտինային և Մադագասկարին գարունն այցելում է սեպտեմբերին: Իսկ Ժնևում գարունը գալիս է միայն այդ մասին պաշտոնական հայտարարություն տարածելուց հետո: Բանն այն է, որ քաղաքի կենտրոնում աճում է մի շագանակենի, և հենց որ այն ծաղկում է, նշանակում է՝ «դռները բացեք, գարուն է եկել»: Այս ավանդույթը գործում է 1818 թվականից: Ի դեպ, 1991 թվականին գարունը շատ է շտապել և վրա է հասել հունվարի 3-ին:

10. Միայն մենք չենք, որ փոխում ենք մեր զգեստապահարանը գարնանն ընդառաջ: Նապաստակների, սկյուռների ու մի շարք այլ կենդանիների մորթին գարնանամուտի հետ փոխվում է:

+1. Այն համոզմունքը, թե մարդիկ գարնանն ավելի հաճախ են սիրահարվում, թյուր է: Պարզվում է, որ տարվա այս եղանակին մարդիկ ուղղակի գտնվում են որոշակի Էյֆորիայի մեջ, ինչի պատճառն էլ բնության զարթոնքն է, դե իսկ հորմոններն ու սեքսուալությունը այստեղ ոչ մի կապ չունեն, դրանք նույնքան են, որքան տարվա մնացած եղանակներին:

 

 

 


10 փաստ արհեստական ինտելեկտի մասին

Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի կոճապղպեղը [իմբիր]

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Մի քանի բան, որ մատնում է՝ դու անհաջողակ ես

Մի քանի բան, որ մատնում են՝ դու խելացի ես

Գարուն. սիրահարվելու հրաշալի առիթ

10 բյութի-գաղտնիք բրազիլուհիներից…