Գարուն. սիրահարվելու հրաշալի առիթ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Գարուն. սիրահարվելու հրաշալի առիթ

Ասում են՝ գարունը սեր է բերում: Գուցե․․․ բայց այն, որ գարունը մի մատ խորքից թելադրում է սիրահարվել, փաստ է…

Սիրահարվել էնպես, որ միտքդ ու գիտակցությունդ փափուկ մնան, սիրտդ արագ բաբախի, աչքերդ անգիտակից փայլեն, ինքդ քեզ համար անճանաչելի դառնաս:

Ձմռան գունատությունից և համրությունից հետո գարնանն ուզում ես սիրվել մի չարաճճի հայացքով, ծորացող ժպիտով, մատների պատահական հպումով, թափված մազերի շոշափյունով:

Ուզում ես, որովհետև դա քեզանից անկախ է:

Գարնան հետ այսօրվա օրդ երեկվա նման չի լինելու, նույն կերպ չես մտածելու, կամ ընդհանրապես չես մտածելու…

Բա ի՞նչ ես անելու:

Ոչի՜նչ:

Մարմնի ամբողջ ուժով զգալու ես ու լիանալու ես այն խինդից ու բերկրանքից, որ պատահաբար տեսնելու ես նրան ու առանցքիցդ դուրս ես մնալու:

Հետաքրքիր է, եթե այդ պահին ներսդ լուսավորեն, ի՞նչ կերևա:

Երևի ծաղկած հոգի…

Մեր գլխով անցած բոլոր հիշարժան իրադարձությունները կապված են գարնան հետ:

Ինչու՞:

Որորվհետև գարունը սեր է:

Տարօրինակն այն է, որ այն ինչ չի կարելի անել տարվա մյուս եղանակներին, մի անբացատրելի ուժով թույլատրված է կատարել գարնանը:

Գարնանը փոթորկվում են ձմռան ընթացքում զսպված հույզերն ու զգացմունքները: Մեկի մոտ այս հուզերը տողերի տեսք են ստանում, մյուսի մոտ՝ երաժշտության, իսկ երրորդի մոտ՝ գեղանկարի:

Իզուր չէ Գի դը Մոպասանը նկատել է, որ գարնանը մեզ մոտ արթնանում են երջանկության անվերջանալի ծարավը, վազելու, ինչ-որ տեղ գնալու ցանկությունը, ուր աչքներս կտրի…

Երբ գարնանային արևի շողերը շոյում է մեր մաշկը՝ թափանցելով մինչև սիրտ, այնժամ հասկանում ենք, որ մեր ներսում կյանք կա…

Գարունն ուղղակի ստիպում է ասել խնամքով թաքցրած խոսքը. գարնանն են սեր խոստովանում…

Եվ ինչպես Ելվինա Մակարյանի հայտնի երգում է ասվում.

Առանց սեր չկա գարուն,

Առանց սեր չկա միտում,

Առանց սեր անզոր ենք մենք

Ու կորցված ենք…

Կարդացեք նաև՝

 

 

 

 


Ինչու է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․

էսսե՝ խիստ սիրային, խիստ վանաձորյան

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

S.O.S. Մորզեի այբուբենը

Ո՞վ է ասել…

Ռուսական կայսրության կին առաջնորդը

Սերը նախորդ դարում. [ֆոտոշարք]

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

Բոկաչչոյից մեր օրեր…

Բալկոնում ու Բալկոնից դուրս. Անուշ Քոչարյան…

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Նոյը Մարսել Պրուստի աչքերով…

Աշխարհի բժիշկները կամ արտակարգ մարդիկ… [ֆոտոշարք]

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

8 բան, որ սպանում է տղամարդու սերը

Բանականության և սրտի մասին