-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Նախ պատճառներից ամենաառաջինն ու կարևորը թերևս ռեժիսորն է՝ Գայ Ռիչին, որը հասցրեց կինոմատոգրաֆիա ներխուժել այնպիսի թափով, ու թողեց ձեռագիր՝ բարձրաճաշակ դիալոգներ, բրիտանական սև ու սուր հումոր, լավագույնս ընտրված դերասանական կազմ և ամենակարևորը՝ խուճուճ սցենար:
Իսկ «Ջենթլմենները» ֆիլմում վերը նշված կետերը վառ ընդգծված են: Թվում է, թե գլխավոր հերոսը Միկին է, որին «ծտավարի» մարմնավորել է Matthew McConaughey-ին, բայց եթե խորանանք, ֆիլմում առանձնապես գլխավոր դերասաններ չկան, կամ ավելի կոնկրետ բոլորն էլ գլխավոր ու առաջնային կերպաներ են:
Սյուժեն կառուցված է շատ հետաքրքիր ու պատմվում է վարձու հետախույզի կողմից, որին մարմնավորել է Հյու Գրանտը, և հավատացեք սա Հյու Գրանտի ամենատղամարդկային, ամենաբրուտալ և միաժամանակ «ամենաղզիկ» դերն է: Թե ինչպես է ռեժիսորին հաջողվել այսքան հակասական բնավորության գծեր դնել մի կերպարի մեջ, անհասկանանալի է:
Իսկ ինչ վերաբերում է «Sons of Anarchy»-ից հայտնի դարձաց Charlie Hunnam-ին. կոկիկ, փողկապով ու ժակետով գանգստեր-ադմինիստրատորը, թիկնոցի տակ թաքցրած մարդաբոյ զենքով և այսքանի մեջ արիստոկրատ ակնոցով ու նյարդային «ծիկերով» Ռոդրիգոն իրադարձությունների կենտրոնում է:
Իրականում ռեժիսորի բոլոր դերասանները՝ սկսած Շերլոքից, Արթուր թագավորից, մարիխուանայի վաճառքով զբաղվող Միկիից ու ավարտած օգնական Ռոդրիգոյից՝ բոլորի մեջ նստած է բրիտանացի շարքային ջահելը՝ յուրօրինակ «կուռաժով», հայհոյանքով ու պահելաձևով:
Եթե կարծում եք, թե ֆիլմը բարոյախրատական եզր չունի, սխալվում եք. կենտրոնական հերոսներից մեկը ցանականում է վաճառել թմրանյութի գործող բիզնեսն ու հանգիստ ապրել. արդեն հասել է նպատակին, ձեռքերը կեղտոտելու կարիք չունի:
Այս տեսարանը նման է Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալուն՝ Brexit-ին: Ֆիլմում դիալոգների միջոցով այդ փաստը կհաստատվի:
Իսկ սերունդների բախումը ֆիլմում կենտրոնական նշակակություն ունի: Եթե բիձուկները՝ այսպես ասած old school-ի ներկայացուցիչները, զենք են օգտագործում, կրակում-մրակում են, սպանելով են իրենց հարցերը լուծում, ապա երիտասարդ սերունդի զենքը մեդիան է` հեռախոսները, YouTube-ը, որը երբեմն ավելի ուժեղ ու թիրախավորված է կրակում ցանկացած Papier-mâché -ից (սփոյլեր):
Ու մի բան էլ՝ իրականում սա զուտ տղայական ֆիլմ է, կենտրոնական դերերում տղամարդիկ են, բայց Downton Abbey-ի Մերին՝ Michelle Dockery-ին իր կարմիր շրթներկով, ձկան աչք հայացքով, լավ սրություն ու կծվություն է հաղորդում ֆիլմին:
Հա՜, բա Colin Farrell-ը:
Ի՞նչ ասեմ՝ յուրօրինակ սպորտային կոստյումներով, սովետի հաստ ակնոցով կարատեիստը (ֆիլմում тренер մականվամբ) ուղղակի աննկարագրելի է: Զուսպ, խոսքի մարդ, չափն ու տեղը գիտակոցող:
Սանուդթրեքերի մասին չեմ ասում, մոնտաժի մասին՝ առավել ևս:
Հ.Գ. Իսկ թե Լոնդոնի փողոցներում տեսնեք Գայ Րիչիին, ասեք հեռավոր Երևանում մի կինոսեր Աննա քեզ ու քո ֆիլմ է նստած գովերգում…
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո