fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Գայ Ռիչին խոսել է իր և նոր «Ալադինի» մասին

Մեր օրերի լավագույն ռեժիսորներից մեկը՝ Գայ Ռիչին, որը հայտնի է իր «Արթուր թագավորի թուրը», «Գործակալներն Ա.Ն.Ք.Լ.-ից», «Ռոքնռոլլա» և այլ ֆիլմերով, Esquire-ի հետ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է կարողացել կտրուկ անցում կատարել դիսնեյան պատմություններին և հանդիսատեսի դատին ներկայացնել նոր «Ալադինը».

«Գուցե զարմանալի մի բան թվա, որ ինձ նման ռեժիսորը, որը նկարում է կրիմինալ ժանրի ֆիլմեր, անցում է կատարում դիսնեյան հերոսներին, բայց այստեղ կրիմինալ ժանրում փորձ ունենալն իմ առավելություններից մեկն էր. «Ալադինը» պատմություն է փողոցին պատկանող տղայի մասին, իսկ ես լավ եմ կարողանում ներկայացնել փողոցային կյանքը: Իսկ Ժասմինն ու բոլիվուդյան պարերը, իհարկե, միանգամայն նոր տողեր են ինքնակենսագրականումս: Ինձ թվում է՝ պրոդյուսերներն ինձ նման մեկին էին փնտրում, մեկին, որի հայացքն այս ամենի մասին լրիվ նոր կլիներ:»

Ռեժիսորը նաև նշում է, որ նրա համար իրականում այդքան էլ դժվար չէր կինոյի լեզվով դիսնեյան հերոսների մասին խոսելը, քանի որ նա 5 երեխայի հայր է, իսկ նրա 6 տարեկան աղջիկն ավելի քան տարված է դիսնեյան կինոնկարներով. նրա սիրելի արքայադուստրերից մեկը հենց Ժասմինն է:

Գայ Ռիչին նաև պատասխանել է հարցին՝ ինչո՞ւ նոր «Ալադինում» չկան նրա ամենամտերիմ ընկերները՝ Դևիդ Բեքհեմը և Ջեյսոն Սթեթհեմը.

«Կարծում եմ այստեղ մեր ընկերությունը կավարտվեր:Կան դերասաններ, որոնք պետք է մնան կրիմինալ ժանրում: Սթեթհեմը նման ֆիլմերում փայլում է: Բեքհեմն էլ ավելի լավ է շարունակի ֆուտբոլիստ մնալ»:

Հիշեցնենք, որ նոր «Ալադինը» էկրաններ է բարձրացել մայիսի 23-ին:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝ Գայ Ռիչիի 5 լավագույն ֆիլմերը

 

 


Վուդի Ալենի 10 սիրելի ֆիլմերը

5 ֆիլմ Ռուդոլֆ Ղևոնդյանի մասնակցությամբ

Ռոբերտ Դաունի կրտսերը վերադառնում է Շերլոկի դերում

Disney-ը «Սպիտակաձյունիկը» վերածում է ֆիլմի

Զգեստների նոր հավաքածու՝ «Հարի Փոթերի» մոտիվներով

«Disney»-ը մեղադրվում է կանանց հանդեպ խտրական վերաբերմուքնի մեջ

2019-ի 8 ռոմանտիկ ֆիլմերը

Չինաստանում «Bohemian Rhapsody» ֆիլմից 6 կարևոր մաս են հանել

Որքան շատ է ֆիլմում ուտում Բրեդ Փիթը, այնքան ավելի ստացված է կինոնկարը

Նատալի Փորթմանը՝ կին տիեզերագնացի դերում

«Ոսկե գլոբուս 2020». հայտնի է մրցանակաբաշխության անցկացման օրը

Հայտնի գրքերի 5 հայկական էկրանավորում

Օսկար 2019. առաջադրված ֆիլմերի հայտնի երգերը

5 դերասանական դուետ, որոնք մարմնավորել են նույն կերպարին տարբեր տարիքներում

5 ներկայացում Սունդուկյան թատրոնից, որ արժե դիտել առաջիկայում

Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Դևիդ և Վիկտորիա Բեքհեմներ