Գայլերի ոհմակի տեղաշարժման մարտավարությունը - VNews

Գայլերի ոհմակի տեղաշարժման մարտավարությունը

vohmakkkk - Գայլերի ոհմակի տեղաշարժման մարտավարությունը

Գայլերի ոհմակի տեղաշարժման տակտիկան չափազանց ուսուցողական է մարդկանց համար։ Մի շարք էլեմենտներ անգամ կիրառվում են զինվորականների կողմից՝ մարտական գործողությունների ընթացքում։ Գայլերը հաճախ ոչ միայն վախեցնում են մարդկանց, այլև հիացնում են՝ իրենց կազմակերպվածությամբ ու ոհմակի հանդեպ հավատարմությամբ։ Հայտնի են բազմաթիվ պատմություններ, երբ այս կենդանիները օգնել են մարդուն՝ ծանր իրավիճակում, սակայն դեպքերի մեծամասնությունը վկայում է՝ այս գազանները չափազանց վտանգավոր է մարդու համար։

Ինչպիսի՞ն է գայլերի մարտավարությունը

Գայլը ունակ է հարյուրավոր կիլոմետրեր անցնել՝ սնունդ փնտրելով, սակայն նրա տեղաշարժը քաոսային չէ, այլ կառուցված է հստակ կանոնների վրա, որոնց պահպանվում են ոհմակի բոլոր անդամների կողմից։ Ըստ բնակության վայրի, ոհմակները կարող են լինել մեծ և փոքր. մեծ ոհմակներում ապրում են մինչև 25 գայլ։  Մասնավորապես ձմռանը գայլերի ոհմակը ընթանում է ՝ մեկ գծով, իրար ետևից, որպեսզի գայլերը մեծ ջանքեր չներդնեն՝ խորը ձյան միջով քայլելու վրա։

Ստացվում է, որ ոհմակի առաջին գայլերին ավելի բարդ է առաջ ընթանալ, իսկ մնացած գայլերը քայլում են առաջինների բացած ճանապարհով։

960x546 - Գայլերի ոհմակի տեղաշարժման մարտավարությունը

Վարկած կա, որ ոհմակի առջևից գնում են ամենածեր ու թույլ անդամները.

հենց նրանք են որոշում ամբողջ ոհմակի արագությունն ու տեմպը։ Բացի այդ, թշնամու հարձակման ժամանակ կմահանան հենց նրանք, իսկ ոհմակի մնացած անդամները կկարողանան փրկվել։ Թույլ գայլերին հաջորդում են ամենաուժեղները, որոնք կարող են կռվել և պաշտպանել ոհմակի մնացած անդամներին։ Նրանց հաջորդում են էգ և երիտասարդ գայլերը, որոնք համարվում են ոհմակի ամենաարժեքավոր անդամները։ Նրանք համարվում են անպաշտպան ու դրա համար նրանց պաշտպանությունը ստանձնում են ոհմակի ուժեղ գայլերը։ Նրանց հաջորդում է ուժեղ գայլերի ևս մեկ խումբ, որը պաշտպանում է ոհմակի թիկունքը։

Ստացվում է, որ վերոնշյալ «արժեքավոր գայլերին» պաշտպանում են՝ երկու կողմերից։ Ամենավերջում քայլում է ոհմակի պարագլուխը, որն իր տեսադաշտում է պահում ամբողջ ոհմակը։

 

 


Քաղաք, որն ապրում է 8 օր. Burning Man

5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

10 ուղևոր-տեսակ հայրենական տրանսպորտից

Ինչու՞ եվրոպացիները հնդկաձավար չեն ուտում

Բայկալ լճի առեղծվածը…

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

Իրեղեն պատմություններ. հայելի