Գեղարդի հրաշագործ ուժը. Հրաչ Բեգլարյանի «Հրաշապատում»-ից - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Գեղարդի հրաշագործ ուժը. Հրաչ Բեգլարյանի «Հրաշապատում»-ից

Դարեր ի վեր Գեղարդա վանքը եղել է հայ հավատացյալների սիրված սրբավայրերից մեկը: Այնտեղ դարերի ընթացքում շատ ու շատ բժշկություններ են կատարվել: Հիմա էլ շարունակվում են այդ բժշկումները: Բազում զարմանալի պատմություններ կան կապված այս սրբավայրի հետ: Երբ ես սուրբ Գեղարդի վանահոր պարտականություններն էի կատարում, շատ անգամ եմ ականատես եղել, թե ինչպես մարդիկ Երևանից և հանրապետության այլ վայրերից եկել են վանքի հրաշալի հատկություններով օժտված ջրից տանելու:

Շատերն են պատմել, որ իրենք երիտասրդ ժամանակ զավակ չեն ունեցել, ուխտի են եկել Ս. Գեղարդ և հասել իրենց նպատակին: Հիմա պատմեմ մի պատմություն, որի ականատեսն եմ եղել ես: Ծնողները վանք էին բերել 7-8 տարեկան մի տղայի: Պատարագից առաջ մոտեցան ինձ, խնդրեցին խոստովանեցնել, որ հետո Հաղորդություն ստանա: Հետո ասացին, որ մի տարի առաջ բժիշկներն երեխայի մոտ հայտնաբերել են դիաբետ կամ շաքարախտ կոչվող սարսափելի հիվանդությունը: Ծնողները երեխային բերել են Գեղարդ, լողացրել «Սուրբ Ավազան» եկեղեցու ջրով, իսկ ավանդությունը մեզ հայտնում է, որ այդ եկեղեցու ջուրը օրհնել է դեռևս Գրիգոր Լուսավորիչը: Տղային լողացրել են, նաև խմեցրել ժայռից բխող ջրից: Այս ամենից հետո երեխան իրեն լավ է զգում, իսկ երբ հաջորդ օրը գնում է հիվանդանոց՝ հերթական ստուգման, պարզվում է, որ հիվանդության հետքն անգամ չի մնացել:
Մի այլ դեպքի մասին: Մի տիկին մոտեցավ ինձ և խնդրեց, որ իր ձեռքի ամանների մեջ եղած ջուրը օրհնեմ:
-Իսկ ջուրը որտեղի՞ց եք վերցրել,- հարցրեցի ես:
-Եկեղեցու ավազանից:
-Եթե այդպես է,- ասացի,- այդ ջուրն արդեն օրհնված է, այն ժամանակին օրհնել է մեր հավատքի հայրը՝ Գրիգոր Լուսավորիչը: Հետո կինը լաց լինելով սկսեց պատմել, որ իր եղբայրը գտնվում է հիվանդանոցում, շատ ծանր վիճակում է և ապրում է միայն բժշկական սարքերի օգնությամբ:
Մեկ շաբաթ անց կինը նորից այցելեց, հանդիպեց ինձ և պատմեց հետևյալը. Այդ ջուրը տանում են հիվանդանոց, դրանով լվանում են հիվանդի երեսը, ուզում են մի քիչ էլ խմեցնել, բայց բժիշկները թույլ չեն տալիս, ասելով, թե այդ ջուրը կարող է ավելի վատացնել նրա վիճակը: Երկար խնդրելուց հետո թույլ են տալիս միայն, որ բամբակը թրջեն ու դնեն հիվանդի շուրթերին: Դրանից հետո զարմանալի բան է կատարվում: Հիվանդի վիճակը փոխվում է դեպի լավը, նա գիտակցության է գալիս, սկսում է խոսել:
Դրանից հետո երեք շաբաթ անընդմեջ նրանք գալիս էին վանք, որպեսզի սուրբ ջուր վերցնեն: Որոշ ժամանակ չեկան, անցան ամիսներ, նորից տեսա այդ կնոջը և նա հայտնեց, որ հիվանդն արդեն ապաքինվել է, ոտքի է կանգնել և նույնիսկ աշխատանքի է գնում:

Հրաչ Բեգլարյան
«Հրաշապատում»


Ժողովրդի սիրելին… Արտաշես արքան ավդանդազրույցներում

Մի լուսանկարի պատմություն [Մհեր Մկրտչյանի մկրտությունը]

Լուսանկարներ, որ կփոխեն ձեր բոլոր պատկերացումները պատմության մասին

Ջազի պատմությունը

S.O.S. Մորզեի այբուբենը

5 կարևոր ֆիլմ

Ռուսական կայսրության կին առաջնորդը

Օլիմպիական խորհրդանիշ

Նոյը Մարսել Պրուստի աչքերով…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին

Կատուն, որը ուզում էր մարդ դառնալ… [էսսե]

10 պատմական իրողություն, որ ձեզ կզարմացնեն

Սեքսի դերը համաշխարհային պատմության մեջ

Կնոջ գեղեցկության 5 էտալոն տարբեր դարաշրջաններից

Սիրո տոնի հետքերով…