Գերմանիայում մեկ տոննա կաթնային շոկոլադ է հոսել փողոցներով - VNews

Գերմանիայում մեկ տոննա կաթնային շոկոլադ է հոսել փողոցներով

Գերմանիայի Վերլ քաղաքում մեկ տոննա կաթնային շոկոլադ է հոսել փողոցներով: Պատճառը  հրուշակեղենի գործարանում տեղի ունեցած փոքրիկ տեխնիկական խնդիրն էր:
Հայտնի է, որ մոտ 25 հրշեջներ փորձել են մաքրել փողոցները: Վերջիններս օգտագործել են տաք ջուր և ջահեր, որպեսզի մաքրեն շոկոլադի մնացորդներն ասֆալտի արանքներից:

Այսօր գործարանը կարող է սկսել իր աշխատանքը: Գործարանի տնօրենը՝ Մարքս Լակին նշել է, որ սարսափելի կլիներ, եթե պատահարը Սուրբ Ծնունդի նախօրեին տեղի ունենար:

Աղբյուր՝ snob.ru