Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ - VNews

Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

գևորգ - Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Պատերազմը տանում է ամենաթանկը՝ մարդուն։ Տանում է մեր հարազատներին, ընկերերին, ծանոթներին ու անծանոթներին, որոնք նույնքան հարազատ են թվում։ Մեր տղաները գնացին կռիվ առանց մտածելու իրենց կյանքի մասին, միակ նպատակը հայրենիքին ու մեզ պաշտպանելն էր։

Այդ տղաներից մեկն էլ Գևորգն էր, որին ծանր վիրավոր ժամանակ հարցրել են՝ ինչպե՞ս ես, պատասխանել է՝ ֆանտաստիկ։

 

Ընկերներից Արմինե Թովմասյանը պատմում է, որ, երբ նոր է ծանոթացել Գևորգ Արշակյանի հետ, հաճախ է նույնացրել Գևորգին  Արշակ անվան հետ։ Բայց միայն ինքը չէ, պարզվում է՝ էլի մարդիկ են այդ անունը նույնացել Գևորգի հետ և անգամ ինքն է մի անգամ շփոթվել։ Ընկերները պատմում են.

«Մի անգամ մաֆիա խաղի ժամանակ Բանասիրականի ֆակուլտետի առաջին կուրսի աղջիկները Գևորգի անունը շփոթում են և ասում՝ Արշակ Գևորգյան, Գևորգն էլ փորձում է ուղղել՝ նախ Արշակ Գևորգյան չէ, այլ Գևորգյան Արշակ»։

Ժպտերես, խելացի երիտասարդին Երևանի Պետական համալսարանում բոլորը գիտեին, իսկ եթե ինչ-որ մեկը չիմանար, բոլորն այդ մեկին զարմանքով կնայեին։

«Ինչպես կարելի էր չճանաչել Գևին, միթե՞ նա չի ժխտել քո գոյությունը»։

Նա բոլորին ապացուցում էր, որ իրենք գոյություն չունեն։  Արմինեն պատմում է, որ նա անգամ բանակում նորակոչիկներին էր ապացուցում, որ իրենք գոյություն չունեն։

117884197 2783207635241800 3387150405848906024 o 960x942 - Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Փիլիսոփայությունը Գևորգի առաջին մասնագիտությունն էր։

Մեծագույն փիլիսոփաների մասին խոսելիս՝ նա նրանց կոլեգա էր անվանում։ 3 բարձրագույն կրթություն ստացած ընդամենը 23-ամյա տղան բազմակողմանի զարգացած էր ու տեղյակ շատ ու շատ բաներից: Հատկապես հետաքրքված էր նորագույն տեխնոլոգիաներով։ Բայց առաջին տեղում հայրենիքն էր։ Նա ասում էր՝

«Հայրենիքը սիրում են ճանաչելով, երկիրը սիրում շենացնելով»։

Ավագ լեյտենանտ Արշակյանը պատրաստ էր մարտի գնալ, նա ցանկանում էր ավելի լավը դարձնել բանակը, կարգուկանոն ստեղծել։ Կարգազանց զինվորները Գևորգի հետ մի քանի րոպե շփումից հետո ամենահնազանդն էին դառնում։

 

«Գևորգը ապրում էր կյանքի ամեն վայրկյանով ու սիրում էր կյանքն ամբողջությամբ: Նրա համար նոր օրվա ամեն վայրկյանը նոր հնարավորություն էր սովորելու, ճանաչելու ու լիարժեք ապրելու համար: Հայաստանի ապագան միշտ լուսավոր էր տեսնում, վստահ էր, որ մենք ամենահզորն ու ուժեղն ենք ու հետ ենք վերադարձնելու մեր պատմական հայրենիքի բոլոր մասերը: Սիրում էր հատկապես Արցախը, Արցախի ամեն քարն ու թուփը ու հենց այդ սիրով էլ 2018 թ. լեյտենանտի կոչումով մեկնեց Մատաղիս ծառայության: Երբ զանգահարում էր ծառայության ընթացքում, ասում էր, որ զանգահարում է Մատաղիսի թագավորությունից, իր ծառայության վայրը դրախտ էր անվանում երկրի վրա՝ նշելով, որ այնտեղ երբեք չեն լսել կորոնավիրուսի մասին ու նույնիսկ մինչ այժմ դինոզավրեր են ապրում»,– պատմում է Արմինեն։

Ծառայության ավարտից ընդամենը ամիսներ անց, երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, Գևորգը դարձյալ մեկնեց Արցախի հյուսիսային սահմանները պաշտպանելու, հետագայում էլ` Շուշի, որտեղ էլ հերոսաբար զոհվեց՝ հայրենիքը պաշտպանելիս:

Ընկերները խոստացել են, որ պետք է Գևորգներ ունենան, դաստիարակեն ու մեծացնեն նրա պես՝ զուսպ, խելացի և հայրենասեր։

 


Տեսանյութը Նկարված է Շուշիում, 2019 թվականին, երբ «Ուսանողական բանակում» ծրագրի շրջանակներում համալսարանականները գտնվում էին Արցախում ու 7 օր պետք է ապրեին զինվորականի կյանքով: Գևորգը ծառայության մեջ էր, գնացել է ընկերներին տեսնելու։

Տեսանյութը Արմինե Թովմասյանի անձնական արխիվից է։

 

 


Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

«Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

«Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել

Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Մանե Թանդիլյան. ՓԱՍՏԵՐ

Արցախի տաք ջրերը. Ջերմաջուր

Նա պիտի էրթար. նարինե Դովլաթյան [ՆՈՐ ԵՐԳ]

Շուշիի թանգարանից արվեստի գործերը դուրս բերելու համար աշխատանքային խումբ կստեղծվի

Մոնթեի ազատագրած Քարվաճառը

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին  Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

Մարաղա գյուղի ողբերգական պատմությունը

Կորցրած Շուշին. WarGonzo թիմը հրապարակել է Ղազանչեցոցի 3D համայնապատկերը

«Մերօրյա հերոսները». Անդրանիկ Գրիգորյան