Գիլերմո դել Տորոն էկրանավորելու է «Պինոկիոն» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Գիլերմո դել Տորոն էկրանավորելու է «Պինոկիոն»

Օսկարակիր մեքսիկացի ռեժիսոր, “Crimson Peak”, “The Shape of Water”  և այլ հայտնի ֆիլմերի ռեժիսոր Գիլերմո դել Տորոն համագործակցելու է Netflix ընկերության հետ: Այս անգամ դել Տորոն էկրանավորելու է փոքրիկների սիրելի փայտե հերոս Պինոկիոյի պատմությունը: Ֆիլմի նկարահանումները սկսվելու են այս տարի: Սցենարի վրա Գիլերմոյի հետ աշխատելու է “Over the Garden Wall” սերիալի սցենարիստ Փաթրիկ ՄաքՀեյլը:

Ռեժիսորը չի բացել բոլոր փակագծերը, սակայն խոստովանել է, որ այս ադապտացիան տարբերվելու է Disney-ի ուրախ և զվարճալի տարբերակից: Հավատարիմ մնալով իր սկզբունքներին, Դել Տորոն խոստանում է, որ իր տարբերակը լինելու է մռայլ և տեղ-տեղ անգամ վախեցնող: Պատմության դեպքերը զարգանալու են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմի արանքում ընկած ժամանակահատվածում, երբ Իտալիայում ծնունդ առած ֆաշիզմը արագ տեմպերով զարգանում և տարածվում էր:

Ռեժիսորը խոստովանել է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ցանկանում է խոսել այս հեքիաթի մասին և դեռ փոքր տարիքում հեքիաթը ընթերցելուց հետո սկսեց փայտե տիկնիկներ հավաքել: Բացի այդ, ռեժիսորը հավելել է, որ հեքիաթի ոչ մի հերոս չի եղել իրեն այնքան նման, որքան Պինոկիոն է:

 

 

Աղբյուր՝ esquire

 


Ինչքան վիդեոկոնտենտ են սպառում ամերիկացիներն ու ռուսները կարանտինի օրերին

Թայքա Վայթիթին, Չարլին և շոկոլադի գործարանը. ռեժիսորը Netflix-ի համար 2 սերիալ կստեղծի

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

Նոր սերիալներ. 2020

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Netflix-ի հետքերով…

5 սերիալ Netflix-ից

Պարզվում է՝ Բրեդ Փիթն ու Էլեն Դեջեներեսը նույն աղջկա հետ են հանդիպել նախկինում

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Russian doll. 2019-ի լավագույն սերիալներից մեկը

Հարվի Վայնշտեյնի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել սեպտեմբերին

Քևին Սփեյսիին արդարացրել են

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու