10 բան, որ գուցե չգիտես Գինեսի ռեկորդների գրքի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 բան, որ գուցե չգիտես Գինեսի ռեկորդների գրքի մասին

Գիրք բոլորի, ամեն ինչի մասին ու համար… 

Մի վայր, որտեղ հրաշքներն ու անհանավանականը հնարավոր են՝ «Գինեսի ռեկորդների գիրք»: Հենց այստեղ կյանքի են կոչվում այնպիսի անբացատրելի ու մեզ համար գուցե անհասկանալի ռեկորդներ, որոնք միանգամայն իրական են:

Իսկ դու ի՞նչ գիտես այս գրքի մասին:

1. «Գինեսի ռեկորդների գրքի» միտքը ծագել է «Գինես» անունը կրող հրատարակչության տնօրեն Հյու Բիվերի մոտ, երբ վերջինս մի բանավեճի մեջ է մտել: Նա ու ընկերները փորձում էին հասկանալ, ո՞րն է որսի ամենաարագ թռչունը: Սակայն  Գինեսի ռեկորդների գիրքն էլ չի պատկանում Բիվերին, դրա տերն է Ջիմ Փեթիսոն ընկերությունը: Գրքի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1955թ.-ի օգոստոսի 27-ին՝ դառնալով ամենաընթերցվող գրքերից մեկը։

2. «Գինեսի ռեկորդների գիրքը» բաղկացած է «Մարդ», «Կենդանական աշխարհ», «Բնություն», «Տիեզերք», «Գիտության աշխարհ», «Արվեստ և զվարճալիքներ», «Շինարարական կառույցների աշխարհ», «Մեխանիկայի աշխարհ», «Գործարար աշխարհ», «Մարդու աշխարհ», «Սպորտ», «Խաղեր և մրցումներ», «Այլևայլք» գլուխներից։

3. 1974 թվականին հենց ինքը՝ «Գինեսի ռեկորդների գիրքը», գրանցվել է այստեղ որպես գրահրատարակչության պատմության մեջ հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրքը։ Ներկա պահին այն նաև համարվում է «Ամեն տարի լույս տեսնող՝ աշխարհի ամենաշատ վաճառված գիրքն» ու «Գրադարաններից ամենահաճախ գողացվող գիրքը»: 

4. Ռեկորդ գրանցելու համար դիմած մարդկանց 92%-ն ամեն տարի հիասթափություն է ապրում, երբ բացասական պատասխան ստանալով հասկանում է, որ նա միակը կամ առաջինը չէ: Ամեն տարի մոտ 50,000 հայտ է ներկայացվում, սակայն միայն 1,000-ին է հաջողվում անցնել հաջորդ փուլ: 

5. «Գինեսի ռեկորդների գրքում» ամենաշատ ռեկորդներ ունի ամերիկացի Աշրիտա Ֆարմենը: 2017թ.-ին նա սահմանել էր 600 ռեկորդ, իսկ այս պահի դրությամբ ունի 226-ը: Նա ռեկորդներ է սահմանում 1979թ.-ից և վերջին ռեկորդը գրանցել է սեփական փորի վրա 1 րոպեում 26 ձմերուկ կտրելով: 

6. Ամենահաճախ փոփոխվող ռեկորդներից է «Աշխարհի ամենածեր ողջ մարդը»: Ներկա պահին այս ռեկորդը պատկանում է 116 տարի և 232 օր ապրած ճապոնացի մի կնոջ՝ Կանե Տանակային: Ռեկորդը գրանցվել է 2019թ.-ի մարտի 9-ին: 

7. Նախագահ Բարաք Օբաման «Գինեսի» գրքում ռեկորդակիր է եղել՝ ընդամենը 2 շաբաթով: Օբամայի՝ 2015թ.-ին բացված թվիթերյան էջը կարողացել էր դառնալ առաջին թվիթերյան էջը, որն ընդամենը 4 ժամ 52 րոպեում 1մլնից ավելի հետևորդ էր հավաքել. այդ ռեկորդը նախկինում պատկանում էր դերասան Ռոբերրտ Դաունի կրտսերին: Սակայն Օբամայի ռեկորդակիր լինելը երկար չտևեց: Նրա ցուցանիշը 2 շաբաթ անց գերազանցեց օլիմպիական նախկին չեմպիոն, Քայլի և Քենդալ Ջեներների հայր, տրանսգենդեր Բրյուս/Քեյթլին Ջեները՝ 49 րոպեում հասնելով 1մլն հետևորդի: 

8. Միշել Լոտիտո անունով մի ֆրանսիացի գրանցված է ռեկորդների այս գրքում որպես առաջին ու միակ մարդը, որ կարողացել է մի ամբողջ ինքնաթիռ ուտել: Նա հայտնի էր որպես Պարոն Ամենակեր ու ուտում էր այն ամենն, ինչն ուտելիք չէ:  

9. 2008թ.-ին «Գինեսի ռեկորդների գրքին» դատի է տվել «Ամենադատամոլական մարդը»: Ջոնաթան Լի Ռիչեսը դատի է տվել ու տալիս բոլորին՝ բառի բուն իմաստով: Նա դատական հայց է հարուցել Ջորջ Բուշի, Էյֆելյան աշտարակի, Պլատոնի, Վիագրայի, Մինգ դինաստիայի, Պլուտոն մոլորակի, Վուփի Գոլդբերգի, Google-ի, Նոստրադամուսի դեմ և ցանկը դեռ շարունակվում է: Ամեն ինչ այնքան անհեթեթ էր, որ 2010թ.-ին ԱՄՆ-ի նահանգային դատարանն արգելել է նրան նման հայցեր ներկայացնել: Սակայն մինչ այդ արգելքը նա հասցրել էր դատական հայց ներկայացնել «Գինեսի ռեկորդների գրքի» դեմ, երբ լսել էր, թե պատրաստվում են իրեն այնտեղ ընդգրկել որպես «Աշխարհի ամենադատամոլական/ամենաշատ դատական հայց ներկայացրած մարդ»: Սակայն «Գինեսի» ներկայացուցիչներից մեկը հայտարարել էր, որ նա ռեկորդակիր չի դիտվում և ամենադատամոլական մարդուն ընտրելով նրանք նույնիսկ չեն զբաղվել:

10. «Գինեսի ռեկորդների գիրքը» ամեն տարի լույս է տեսնում 100 երկրում՝ 23 լեզվով: 2018թ.-ի տարբերակում կա ավելի քան 3,000 նոր ու թարմացված ռեկորդ: 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


50 բան, որ պետք է իմանալ Լիբանանի մասին

Տասը փաստ Բեյրութի մասին

10 փաստ արհեստական ինտելեկտի մասին

Փաստեր, որոնց մասին ավելի լավ է՝ չիմանաք

Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Հետաքեքիր փաստեր/վայրեր. չքնաղ Տավուշ

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

Փաստեր մեր և մեր շրջապատի մասին, որ երբեք չենք գուգլել

Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին

Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Հայոց Տիգրան Մեծ արքա. այն ամենն, ինչ գուցե չգիտես

հետաքրքիր բաներ Մակեդոնացու մասին

Այն ամենն, ինչ չգիտեք ձեր շուրթերի մասին

Այն ամենն, ինչ չգիտեք (կամ գուցե գիտեք) սեքսի մասին