-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Այսօր իր 80 ամյակն է նշում Ռիդլի Սքոթը՝ «Գլադիատոր» ֆիլմի ռեժիսորը: Սքոթը ծնվել է 1937 թ. նոյեմբերի 30-ին Մեծ Բրիտանիայում: Ռեժիսորի բազմաթիվ ստացված ֆիլմերի շարքում հատկապես մեծ ուշադրության է արժանի «Գլադիատոր» օսկարակիր ֆիլմը:
Ռիդլի Սքոթի ծննդյան կապակցությամբ Vivaro News Culture-ը ձեզ է ներկայացնում «Գլադիատոր» ֆիլմի վերաբերյալ 15 հետաքրքրաշարժ փաստ:
1. «Գլադիատոր» ֆիլմն էկրաններ է բարձրացել 2000 թ.: Ֆիլմը հաղթել է Օսկարի 7 առաջադրված անվանակարգերից 5-ում:
2. Ֆիլմի պրոդյուսերները ռեժիսոր Ռիդլի Սքոթին ցույց են տվել Ժան Լեոն Ժերոմի 1872 թ. նկարը, որում պատկերված էր իր դատավճռին անհամբեր սպասող գլադիատոր: Սքոթն ասել է. «Նկարն ասես խոսեր ինձ հետ»: Այն բանից հետո, երբ նկարն ու ռեժիսորը «խոսում են» իրար հետ, ռեժիսորը որոշում է էկրանավորել ֆիլմը:
3. Դերասաններ Ջուդ Լոուն ու Ջենիֆեր Լոպեսը մասնակցել են ֆիլմի քասթինգին:
4. Կարծիքներից մեկի համաձայն՝ գլադիատորի դերի համար ի սկզբանե Ռիդլի Սքոթը դիտարկել է Մել Գիբսոնին, սակայն ռեժիսորը հերքել է:
5. Քոմոդուսի և Լուսիլայի կերպարներն իրականում գոյություն են ունեցել, իսկ Մաքսիմուսն ամբողջովին հորինված է:
6. Ֆիլմի նկարահանման անձնակազմը հատուկ ֆիլմի համար «վերականգնել է» Կոլիզեումը:
7. Ֆիլմում պատկերված է այրվող անտառ. ռեժիսորն ամեն գնով ձեռք է բերել անտառն այրելու թույլտվություն:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո