Գոհար Գասպարանի սերերը... - VNews

Գոհար Գասպարանի սերերը…

Հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի և սոցիալիստական աշխատանքի հերոս. թեև սրանք ընդամենը կոչումներ են այն սիրո և հիացմունքի առաջ, որ տածում էին հազարավորները հայ երգչուհու հանդեպ: Գոհար Գասպարյանի երգարվեստի պես վառ է եղել նաև երգչուհու անձնական կյանքը:

Գոհարը…

«Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ»:

Իսահակյանը Գոհար Գասպարյանի մասին

Հայկական օպերային լեգենդին ժամանակակիցները բնութագրում են, իբրև նուրբ և զգացմունքային կին: Բացի փայլուն երաժշտական վարպետությունից Գոհարը տիրապետում էր իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն ու անգլերեն լեզուներին, երևի հենց այդ էր պատճառը, որ նրա օտարալեզու կատարումներն այդքան անկեղծ էին ստացվում: Ծնունդով Կահիրեից էր, սովորել էր այնտեղ ու անգամ հասցրել ելույթներ ունենալ, երբ 1948թ.-ին հրավեր է ստանում «ԼԱ ՍԿԱԼԱ»-ից՝ Միլանի գլխավոր օպերային երգչուհին դառնալու: Գոհարը ոչ միայն մերժեց այդ առաջարկը, այլ նաև վերադարձավ Հայաստան ու էլ երբեք չլքեց հայրենիքը, որքան էլ՝ շատ օտար բեմեր նրան գրկաբաց կընդունեին:

Գոհաև և Հայկ Գասպարյաններ

Հայրենադարձները

Հայկը կաշվեգործների ընտանիքից էր, խելացի երիտասարդը տիրապետում էր 4 օտար լեզուների: Նրանք ծանոթացել էին շատ պատահաբար թատրոնում, ասում էին, որ դա սեր էր առաջին հայացքից: 1948թ.-ին նրանք միասին թողեցին ամեն բան ու եկան Հայաստան, հենց այստեղ էլ պսակադրվեցին ու նույն՝ 1948թ.-ի դեկտեմբերի 31-ին ծնվեց նրանց դուստրը՝ Սեդա Գասպարյանը:

Գոհարի կարիերան իր սրընթաց վերելքն էր ապրում, սակայն դրան զուգահեռ անձնական կյանքում պարբերաբար խնդիրներ ու անհամաձայնություններ էին առաջանում, ինչն էլ հանգեցրեց բաժանության: 1956թ.-ին՝ 8 տարվա ամուսնական կյանքից հետո նրանք հեռացան իրարից:

«Գոհար Գասպարյանի երգը արվեստի ժպիտն է, զարդարում է կյանքը։ Մեծ երգչուհու անունը բոլոր հայերի մեջ մշտապես առաջացնում է մեծ հպարտության և հիացմունքի զգացողություն»

Ալեքսանդր Մելիք-Փաշայանը Գոհար Գասպարյանի մասին

ՈՒսուցչուհին և աշակերտը

Տիգրան Լևոնյանը փոքր էր Գոհարից 12 տարով, ավելին՝ երիտասարդը Գասպարյանի աշակերտն էր: Նրանք ծնվել էին նույն օրը ու հետագայում հենց այդ նույն ամսաթվին էլ ամուսնացան: Տիգրանը հոգատար ամուսին էր, ասում են՝ ամեն անգամ Գոհարի ներկայացումների 3-րդ ակտից հետո տուն էր շտապում, մի լավ սեղան պատրաստում, այնուհետև վերադառնում թատրոն ու կնոջը տուն ուղեկցում:

Գոհար Գասպարյանն էլ իր հերթին էր հոգ տանում ամուսնու մասին, շատերն այն կարծիքին են, որ հենց երգչուհին հարթեց ամուսնու ճանապարհը: Դժվար է պատկերացնել, բայց օպերային դիվան տանը իսկական հայ կին էր, լավ տնային տնտեսուհի:

«Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ: Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, թե անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում: Գոհարը վոկալային աստղ է»

Զարուհի Դոլուխանյանը Գոհար Գասպարյանի մասին

1959թ.-ին ծնվում է զույգի որդին, ով մեկն է դառնում այն 11 երեխաներից, որոնք մահանում են այդ նույն օրը բժիշկների անփութության պատճառով:

Ընտանիքի համար անասելի ծանր էր, հետագայում Գոհարը խոստովանել է, որ ամեն անգամ օրորոցային երգելիս որդուն է հիշել ու արցունքներով հեռացել բեմից: Ցավը հնարավոր է լինում եթե ոչ մեղմել, ապա գոնե՝ խլացնել սիրելի ամուսնու հոգատարության շնորհիվ: Իսկ հենց նրա՝ ամուսնու մահն իսկապես անտանելի է դառնում երգչուհու համար, ինչից 3 տարի անց՝ 2007թ.-ին հայ օպերային բեմի ամենավառ կերպարը կնքում է իր մահկանացուն:

 

 

 

 


Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

Գևորգ Էմինն ու Տերյանի դուստրը՝ Նվարդը

3 սիրո պատմություն հայ դասականներից

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Հայ գրողների սիրո պատմությունները

Ձայնն անսպառ. 3 հայ երգչուհի

Աստղիկ և Վահագն. մի հեթանոսական սիրո պատմություն

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Ֆրունզիկ և Դոնարա Մկրտչյաններ…