Զրուցել ենք Project LA-ի մենակատար, տաղանդավոր երաժիշտ Գոռ Սուջյանի հետ, որն իր տարբերվող ձայնով շատ սրտեր է գերել: Գոռը թեպետ տիրապետում է մի քանի երաժշտական գործիքների, բայց իրականում երաժշտության տառերը՝ նոտաները, չի ճանաչում: Բացառիկ երաժշտական տաղանդի մասին է այս փաստը…
Հիշեցնենք, որ Project LA խումբը ստեղծագործելու հետաքրքիր ձևաչափ է ընտրել. վերցնելով հայտնի ու սիրված գրողների տողերը՝ հյուսում է մեղեդի ու նորովի մատուցում այն լսարանին:
Դրական կողմեր չունի, բայց ես փորձում եմ բացասականը վերածել դրականի՝ օգտագործելով ստեղծված հնարավորության ազատ ժամանակը, աշխատելով նորը սովորել ու բացահայտել: Փորձում եմ ավելի մասնագիտանալ իմ գործում և հնարավորինս շատ օգուտ քաղել ստեղծված իրավիճակից:
Շատ արտիստներ են եղել, որոնց ձգտել եմ նմանվել: Օրինակ՝ Մայքլ Ջեքսոն, Ռոբերտ Պլանտ, Ֆրեդի Մերկուրի, Սթիվի Ուանդեր, Ջեյմս Բրաուն: Իրականում այդ մարդկանց անունները շատ են: Ես փորձեցի այս պահին մտաբերել միայն մի քանիսին:
Ամուսնությանմեջամենադժվարնի՞նչնէ:
Իրականում ամուսնության մեջ ամենահեշտն այն է, որ բոլոր ստեղծված դժվարությունները միասին են հաղթահարվում:
Ամենակարևորգիծը, որկինըպետքէունենա:
Կարծում եմ ամենակարևոր գիծը կանացիությունն է: Իսկ մնացած բնավորության գծերը համընդհանուր են, պարզ մարդկային հատկանիշներ:
Ի՞նչը կարող է Ձեզհունիցհանել:
Պիտի անկեղծ ասեմ՝ ես հազվադեպ եմ հունից դուրս գալիս: Հիմա նույնիսկ դժվարությամբ կմտաբերեմ նման դեպքեր:
Երբեք նման դեպք չի եղել: Նամանավանդ, երբ գիտակցում ես, որ աստղ չես: Որովհետև աստղն այնպիսի երևույթ է, որ աշխարհի տարբեր ծայրերից ու անկյուններից անզեն աչքով տեսանելի է:
Մենք՝ հայերս, այս հարցում շատ նման ենք իրար, քանի որ գրեթե բոլորս էլ նույն դժվարություններն ենք տեսել, նույն խնդիրներն ենք ունեցել՝ սկսած երկրաշարժից, արցախյան պատերազմից, սովից մինչև մութ ու ցուրտ տարիներ: Ես այն կարծիքին եմ, որ դժվարություններն օգնում են կյանքում ուժեղ լինել և դիմակայելու, պայքարելու կարողություն ու հնարավորություն են տալիս: Մասնավորապես կավելացնեմ միայն, որ իմ դեպքում առանց Աստծո օգնության գուցե և այդ դժվարությունները չհաղթահարեի: