Գորան Բրեգովիչ. 5 փաստ երաժշտի մասին համերգին ընդառաջ - VNews

Գորան Բրեգովիչ. 5 փաստ երաժշտի մասին համերգին ընդառաջ

Գորան Բրեգովիչը համերգով կլինի Երևանում Ամանորի գիշերը: Գնալո՞ւ եք համերգին, պարելո՞ւ եք սերբական կենսուրախ ու ոգևորող երաժշտության ներքո, լսելո՞ւ եք համաշխարհային ճանաչում ունեցող այս արտիստին:

Անկախ նրանից՝ գնալու եք, թե ոչ, հաստատ նրան գիտեք և հաստատ շատ հետաքրքիր բաներ կան նրա մասին, որ չգիտեք: Գորան Բրեգովիչին ավելի լավ ճանաչելու ու ավելի գնահատել-սիրելու համար կարդացեք մեր այս հոդվածը:

1. Բրեգովիչը ծնվել է 1950 թվականի մարտի 22-ին Սարայեվոյում: Պատկերացնո՞ւմ եք, նա արդեն 68 տարեկան է, երաժշտություն է գրում, երգում է, համերգներ տալիս տարբեր երկրներում խիտ գրաֆիկով, անվերջանալի թռիչքներով: Ի դեպ, նա իր երաժշտական ուղին սկսել է Kodeksi, ապա Bijelo Dugme ռոք խմբերից:

2. Փոքր տարիքում նա հաճախել է ջութակի դասերի, սակայն հեռացվել է «տաղանդի բացակայության պատճառով»: Իսկ երբ մայրը նրան կիթառ է նվիրում, Գորանը հասկանում է, որ սա է իր երաժշտական գործիքը: 18 տարեկանում նա արդեն այնքան լավ էր կիթառ նվագում, որ ընդգրկվում է Kodeksi խմբի կազմում: Սակայն համաեվրոպական ճանաչումը եկավ Bijelo Dugme  – Սպիտակ Կոճակ խմբի շնորհիվ: Այս հաջողակ ու սիրված խումբը դադարեց գոյությունը 1989-ին:

Հիմա Բրեգովիչը ռոք երաժշտության մեջ չէ, նա նախընտրում է ազգային՝ սերբական, բալկանյան, հունական երաժշտական էլեմենտների խառնուրդ ստեղծել ու տարածել:

3. Բրեգովիչ արտիստը հատկապես հայտնի դարձավ Կուստուրիցայի ֆիլմերի համար գրած իր երաժշտությունների շնորհիվ: Սերբ տաղանդավորները ծանոթացել են դեռ այն ժամանակ, երբ Էմիրը ֆիլմեր չէր նկարում, կիթառ էր նվագում: Նրանք միանգամից մտերմանում են և որոշում են միասին աշխատել: Առաջին համատեղ աշխատանքը 1980-ականների վերջին նկարահանված «Գնչուների ժամանակը» ֆիլմն էր, ապա՝ «Արիզոնյան երազանքը», «Անդերգրաունդը»: Նրանց համագործակցությունն ավարտվել է 1995-ին:

Ի դեպ, Գորան Բրեգովիչը երաժշտություններ է գրել ու գրում շատ ու շատ ֆիլմերի համար:

4. 1992-ից հետո, հարավսլավական պատերազմի պատճառով, Բրեգովիչը հեռացվել է հայրենի քաղաքից և ապրում է Փարիզում ու Բելգրադում: Նրա կինը մուսուլմանուհի է: Բրեգովիչը չորս դուստր ունի և թոռնիկ:

5. 1998-ից սկսած Բրեգովիչը համերգային շրջագայություններով լինում է աշխարհի տարբեր քաղաքներում իր նվագախմբով՝ “Wedding and Funeral Orchestra“: Այն երկու կազմ է ունենում, փոքրը 10 հոգուց բաղկացած, մեծը՝ 40:

2018-ի ապրիլի 16-ին Բրեգովիչը հանդես կգա նաև Երևանում, որտեղ նա արդեն եղել է և շատ է սիրված: Համերգի հովանավորներից է նաև Vivaro  ընկերությունը:

բրեգովիչ


Մի քանի բան, որ պետք է իմանալ Վիկտոր Համբարձումյանի մասին

Փաստեր Հուլիոս Կեսարի մասին, որ արժե իմանալ

5+ բան Արամ Խաչատրյանի մասին, որ արժե իմանալ

Այն ամենն, ինչ պետք է իմանալ TikTok-ի մասին

5 միֆ, որոնց հավատացել ենք

Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

50 բան, որ պետք է իմանալ Լիբանանի մասին

Տասը փաստ Բեյրութի մասին

Փաստեր, որոնց մասին ավելի լավ է՝ չիմանաք

Հետաքեքիր փաստեր/վայրեր. չքնաղ Տավուշ

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

Փաստեր մեր և մեր շրջապատի մասին, որ երբեք չենք գուգլել

Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին

Հայոց Տիգրան Մեծ արքա. այն ամենն, ինչ գուցե չգիտես