Գորիսը՝ Միջազգային տիեզերակայանից. [ինչու՞, ինչպե՞ս] - VNews

Գորիսը՝ Միջազգային տիեզերակայանից. [ինչու՞, ինչպե՞ս]

goristiezqre - Գորիսը՝ Միջազգային տիեզերակայանից. [ինչու՞, ինչպե՞ս]

Համացանցում մեծ տարածում գտավ Գորիս քաղաքի լուսանկարը՝ միջազգային տիեզերակայանից, ինչն էլ հիացմունքի ու հպարտության առիթ տվեց շատերիս։ Ստորև կպարզաբանենք, թե ինչու և ինչպես Իվան Վագների օբյեկտիվում հայտնվեց մեր գեղեցկուհի Գորիսը։

Տաթևիկ Հարությունյանը գրում է՝

«ՄՏԿ֊ում ներկայումս գտնվող տիեզերագնացներից մեկը՝ ռուս Իվան Վագները (Ռոսկոսմոս) ամեն շաբաթ փոքրիկ մրցույթ է անցկացնում սոց.ցանցերում։ Տեղադրում է աշխարհագրական որևէ օբյեկտի լուսանկար՝ տիեզերքից, հետևորդներն էլ պետք է գուշակեն՝ ինչ է կամ որ քաղաքն է։ Առաջինը ճիշտ գուշակողին Իվանը նվեր է անում՝ լուսանկարում է հաղթողի ցանկացած քաղաք կամ այլ վայր։
Տիեզերքի հետ կապված ամեն ինչով հետաքրքրվում եմ, և, «Հարսնացուն Հյուսիսից»-ի Սերոբի ասած՝ «բռնեցի Իվանի պոչից»։
Անցած շաբաթ մրցույթի հաղթողը դարձա՝ գուշակելով Մաչու Պիկչուն։  Մեր Իվանն էլ թե բա՝ Տաթևիկ ջան, ասա՝ ինչ ես ուզում նկարեմ։ Ես էլ, առանց աջ ու ձախ ընկնելու, խնդրեցի, որ Գորիսս նկարի։ Ու այսօր, Իվանը տեղադրեց «նվերս»՝ երկար սպասված լուսանկարը։
Գորիսը շատ են նկարել, ամենատարբեր հայտնի ու անհայտ լուսանկարիչներ, բայց տիեզերքից՝ ՄՏԿ֊ից, այն էլ հատուկ պատվերով, դեռ ոչ ոք չէր նկարել»։
960x654 - Գորիսը՝ Միջազգային տիեզերակայանից. [ինչու՞, ինչպե՞ս]
Աղբյուրը՝ facebook.com, Տաթևիկ Հարությունյան