«Գոստինի Դվոր» համալիրում կանցկացվի բարեգործական «Վիեննական պարահանդեսը» - VNews

«Գոստինի Դվոր» համալիրում կանցկացվի բարեգործական «Վիեննական պարահանդեսը»

download 8 1 - «Գոստինի Դվոր» համալիրում կանցկացվի բարեգործական «Վիեննական պարահանդեսը»

2021 թվականի մայիսի 29-ին Ռուսաստանի մայրաքաղաքի ամենամեծ դահլիճում` Գոստինի Դվորում, տեղի կունենա Վիեննայի տասնութերորդ բարեգործական պարահանդեսը: Այն նվիրված է Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին:

Պարահանդեսը բացումը վստահել են 100 զույգ դեբյուտանտի: 16-ից 23 տարեկան չամուսնացած աղջիկների և 18-ից 28 տարեկան չամուսնացած երիտասարդների համար դասական մշակույթին մոտենալու, պարելու և նոր հետաքրքիր ընկերներ գտնելու համար մեծ հնարավորություն է:

«Alles Walzer»՝ «Բոլորը վալս են պարում» հայտնի արտահայտությունից հետո պարող դեբյուտանտներին կմիանան հյուրեր, որոնք մինչ կեսգիշեր պարելու են տարատեսակ վալսեր, պոլկաներ, տանգո,  չա-չա-չա և ռումբա:

Սիմֆոնիկ և ջազ նվագախմբերը կուղեկցեն պարահանդեսի պարային ծրագիրը:

Բեթհովենի ստեղծագործություններից բաղկացած ավանդական պարահանդեսային գալա համերգին մասնակցելու են ռուսական և համաշխարհային օպերային աստղեր: Կատարելու են բեթհովենի «Ֆիդելիո» և Սիմֆոնիա № 9«Ձոն ուրախության»  ստեղծագործությունները:

Պարահանդեսի ընթացքում հյուրերին սպասվում են երաժշտական ​​և պարային անակնկալներ: Պարահանդեսի հաղորդավարն ու պարի վարպետը Ռուսաստանի պարի միության նախագահ Ստանիսլավ Պոպովն է: