-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Կան գրողներ, որոնց կյանքն այնքան հետաքրքիր է եղել, որ նրանց կենսագրության մասին պատմող ֆիլմերը հենց դրանով իսկ գեղարվեստական արժեք են ներկայացնում:
Vivaro News Culture-ը ձեզ է ներկայացնում 5 ֆիլմ, որոնք պատմում են գրողների մասին:
ռեժ.՝ Սթիվեն Դոլդրի
դերերում՝ Նիքոլ Քիդման, Ջուլիանա Մուր, Մերիլ Սթիփ ևն
Երբ մի գրող գրում է մեկ այլ գրողի մասին վեպ և այն էկրանավորվում է, ստացվում է գեղեցիկ և չափազանց տպավորիչ մի բան: Մայքլ Քաննինգեմի «Ժամերը» վեպը սիրվեց և շատ ջերմ ընդուվեց քննադատների կողմից՝ գրողին արժանացնելով Պուլիցերյան մրցանակի:
Վեպը և ֆիլմը պատմում է 3 կանանց կյանքի մասին. 3 կին իրարից տարբեր և իրար նման, տարբեր ժամանակներում ապրող, իրար հետ կապ չունեցող և կապված՝ երջանկության որոնումներում խճճված լինելու իրողությամբ և իրենք իրենցից փրկություն գտնելու անկարողությամբ: 3 կին. 20-րդ դարի անգլիական գրականության ամենահայտնի գրողներից մեկը՝ Վիրջինիա Վուլֆ, 50-ականների Լոս Անջելեսում ապրող տնային տնտեսուհի Լորա Բրաուն, և ժամանակակից Նյու Յորքում ապրող լեսբուհի Կլարիսսա Վոգան: Այս 3 կանանց միավորող ամենամեծ ուժը գրականությունն է. Վուլֆը գրում է, Լորան կարդում է Վուլֆի գրածը, իսկ Կլարիսսան գրականությամբ է զբաղվում:
ռեժ.՝ Ագնեշկա Հոլլանդ
դերերում՝ Լեոնարդո ԴիԿապրիո, Դեւիդ Թյուլիս ևն
Ֆիլմը պատմում է 19-րդ դարի մեծ պոետներ Պոլ Վերլենի և Արթյուր Ռեմբոյի բարդ, կրքոտ և երկիմաստ հարաբերությունների մասին: Սեր, պոեզիա, դավաճանություններ, ոգեշնչող և կործանող բացահայտումներ:
ռեժ.՝ Դենի Սթրոնգ
դերերում՝ Զոի Դոյչ, Սարա Փոլսեն, Քեւին Սթեյսի ևն
«Փրկիչը տարեկանի արտում» լեգենդար վեպի հեղինակի՝ Ջերոմ Սելինջերի կյանքի մասին է պատմում այս նոր ֆիլմը: Ինչպե՞ս և ի՞նչ ընտանիքում է ծնվել, ինչպե՞ս է անցել երիտասարդությունը և ինչպե՞ս է դարձել ամերիկյան և համաշխարհային գրականության լավագույն վեպերից մեկի հեղինակը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո