Գրեմմի 2019-ի հաղթողների ցանկը գողացվել ու հրապարակվել է - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Գրեմմի 2019-ի հաղթողների ցանկը գողացվել ու հրապարակվել է

Ժամեր առաջ Twitter-ում հրապարակում էր տարածվել, ըստ որի հաքերները կոտրել են Գրեմմի ամենամյա մրցանակաբաշխության կայքն ու հայտարարել այս տարվա հաղթողներին:

Մրցանակաբաշխության ընթացքում հաղթողի սխալ անուն հայտարարելուց (հուշում՝ Օսկար) ավելի վատ է մրցնակաբաշխությունից առաջ պատահաբար հաղթողների անունները հայտնելը: Հենց սա է, ըստ համացանցի, տեղի ունեցել ժամեր առաջ, երբ հաքերների խոսքով իրենք կոտրել են Grammy-ի պաշտոնական կայքն ու հրապարակել  Գրեմմի 2019 մրցանակաբաշխության կարևոր անվանակարգերում հաղթած աստղերին:

Ըստ թվիթերյան այդ հրապարակման, որը կարճ ժամանակ անց ջնջվել է, հաղթողների ցանկը հետևյալն է՝

Տարվա երգ՝ Լեդի Գագա, Բրեդլի Քուփեր – «Shallow»

Տարվա հիթ՝ Cardi B, Bad Bunny – «I Like It»

Տարվա ձայնասկավառակ՝ H.E.R. – «H.E.R.»

Տարվա սկսնակ երաժիշտ՝ Chloe x Halle

Տարվա սոլո փոփ ժանրում՝ Բեք – Colors

Տարվա փոփ դուո՝ Զեդ, Մերեն Մորիս, Գրեյ – «The Middle»

Տարվա ալբոմ փոփ ժանրում՝ Թեյլոր Սուիֆթ՝ «Reputation»

Այս հրապարակումն այնքան մեծ տարածում է գտել, որ Ձայնագրման ակադեմիան պաշտոնապես անդրադարձել է սրան՝ հերքելով տեղեկությունը: Variety-ի հաղորդմամդ ասվում է՝

«Ցանկը միանգամայն կեղծ է: Մրցանակաբաշխության հաղթողների անունները չեն հրապարակվում նույնիսկ ակադեմիայի աշխատակազմի շրջանակում: Անունները հայտնի են դառնում միայն մրցանակաբաշխության ընթացքում, երբ մրցանակները հանձնող մարդիկ կարդում են հաղթողների անունները»: 

Մնում է սպասել ու տեսնել՝ որքան է համընկնում իրական հաղթողների անունները հրապարակված ցանկի հետ:

Հիշեցնենք՝ Գրեմմի մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 10-ին՝ CBS հեռուստաալիքի եթերում. երաժշտական մրցանակաբաշխությունը կվարի Ալիշա Քիզը: Մինչ այդ առաջարկում ենք ևս մեկ անգամ վերհիշել այս տարվա անվանակարգերում առաջադրվածներին:

Հայտարարավել են Grammy 2019-ին առաջադրված աստղերը

 


Փարիզ, Նյու Յորք, Ռիո, Հավանա… ես քեզ սիրում եմ. 4 կինոալմանախ սիրո ու ամենաչքնաղ վայրերի մասին

Րիդլի Սքոթը էկրանավորելու է Մ. Գուչիի կյանքը. նախագծին կարող է միանալ Լեդի Գագան

Ամենացածր դիտումների մասին…

Օսկարակիր Հոակին Ֆենիքսի ելույթը

BAFTA 2020

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Հայտնի մարդիկ, որոնք այլ մասնագիտություններ ունեն

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Հայտնի են Օսկարի՝ ապագա երեք տարիների ամսաթվերը

Բրեդլի Քուփերը և Իրինա Շեյքը բաժանվում են

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան

Սոֆի Թըրները չի նկարահանվի այն նահանգներում, որտեղ արգելվում է հղիության արհեստական ընդհատումը

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

Արետա Ֆրանկլինը Պուլիցերյան մրցանակի է արժանացել

2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ըստ TIME-ի