fbpx

Գրչի փոխարեն իմ ձեռքին մատիտն է. Ռոբերտ Սահակյանց

Մուլտ բառը չէր սիրում, իր բոլոր ֆիլմերում փոքրիկ ինքնագիր էր թողնում՝ «Ռոբ»…

Սակայն առանց դրա էլ Ռոբերտ Սահակյանցի ձեռագիրը ճանաչելի էր: Երբ նա հեռանում է կյանքից, ընկերներից մեկը գրում է՝ «Նա նման էր Արարատին ու, երբ մի պահ փորձում ես հասկանալ, որ նա այլևս  չկա, նույնն է, թե մի առավոտ պատուհանից նայես և Արարատի բնանկարը այլևս  չգտնես»:

1960-ականներին Ռոբ Սահակյանցը հայկական մուլտիպլիկացիայում պատահական է հայտնվում: Վալենտին Պոդպոմոգովը փորձում է  1937 թվականին վերականգնել Լև Ատամանովի հիմնած մուլտիպլիկացիայի արվեստանոցն ու մի օր Ռոբերտ Սահակյանցի մայրը թերթում հայտարարություն է  կարդում «Ստուդիան աշխատանքի է հրավիրում նկարիչների»: Մայրը խորհուրդ է տալիս  դիմել, և տղան գնում է ստուդիա՝ ընդամենը մորը չնեղացնելու համար ու մի փոքր էլ՝ հետաքրքրրությունից դրդված: Ստուդիայում հանձնարարում են տանը ձի նկարել բերել, Ռոբն ասում է՝  «Հիմա կնկարեմ, թե չէ չեք հավատա, որ ես եմ նկարել»: Նկարը նայելուց հետո վարպետները եզրակացնում են՝ այս հիպպին մեծ մուլտիպլիկատոր կդառնա:

Օգոստոսի 30-ին հայկական մուլտիպլիկացիայի «թագավոր» Ռոբերտ Սահակյանցի ծննդյան օրն է: Այդ առիթով ներկայացնում ենք 5 ստեղծագործություն, որ պատկանում է հայ տաղանդաշատ մուլտիպլիկատորին:

1. «Աղվեսագիրք» նկարահանվել է 1975 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից՝ ըստ Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առակների:

«Ամենաշատ աղմուկը բարձրացրեց «Աղվեսագիրքը». ասում էին, որ այն սովետական մուլտիպլիկացիայի մեջ նոր էջ էր բացել»:

Ռոբերտ Սահակյանց


2. «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» մուլտֆիլմը նկարահանվել է 1984 թվականին: Սա երաժշտական մուլտֆիլմ է հայկական ժողովրդական հեքիաթների թեմաներով:

3. Հնարամիտ Գյուղացին. Սեփական քրտինքով ապրող հնարամիտ գյուղացուն հաջողվում է դաս տալ հիմար ու ծույլ թագավորին։ Նկարահանվել է 1994 թվականին: «Ընտրություններ» ֆիլմով, նկարված Ռուբեն Հախվերդյանի «Նախագահական ընտրություններ» հայտնի երգի մոտիվներով, ես իմ վերաբերմունքը ցուցադրեցի անխուսափելի կործանման գնացող ՀՀՇ-ական դատարկ, սնամեջ «գաղափարախոսության» հանդեպ: Եվ մենք ունեցանք ՀՀՇ-ականության տապալումը». Ռոբերտ Սահակյանց

4. «Ընտրություններ» երգ Ռուբեն Հախվերդյանի

Նկարահանվել է 1994 թվականին: «Ընտրություններ» ֆիլմով, նկարված Ռուբեն Հախվերդյանի «Նախագահական ընտրություններ» հայտնի երգի մոտիվներով, ես իմ վերաբերմունքը ցուցադրեցի անխուսափելի կործանման գնացող ՀՀՇ–ական դատարկ, սնամեջ «գաղափարախոսության» հանդեպ: Եվ մենք ունեցանք ՀՀՇ–ականության տապալումը». Ռոբերտ Սահակյանց

“Առաջինը” 1979թ ռեժ. Ռոբերտ Սահակյանց

Կգտնվեն մարդիկ, հատկապես մուլտարվեստով չզբաղվող «մասնագետներ», որոնք կմեղադրեն ինձ. իրենց գործն է… Ես գտնում եմ, որ իմ ստեղծածի մեծ մասը հրապարակախոսական ֆիլմեր են: Գրչի փոխարեն իմ ձեռքին մատիտն է: Ես քայլում եմ ժամանակի հետ` ժամանակի զարկերակը ափիս մեջ». Ռոբերտ Սահակյանց