Գրեգորի՞, թե՞ Գլորիա Հեմինգուեյ... - VNews

Գրեգորի՞, թե՞ Գլորիա Հեմինգուեյ…

Հեմինգուեյիորդիիի - Գրեգորի՞, թե՞ Գլորիա Հեմինգուեյ...

Գրող Էռնեստ Հեմինգուեյն իր կրտսեր որդուն համարում էր իր երեխաներից ամենատաղանդավորը: Տղան գրեթե ամեն ինչով հորն էր նման բացի մի հոբբիից, որի պատճառով էլ հետագայում Էռնեստը նրան կանվաներ «սև հետք ընտանիքի վրա»:

Դեռևս Գրեգորի Հեմինգուեյ

58 - Գրեգորի՞, թե՞ Գլորիա Հեմինգուեյ...

Գրեգորին Էռնեստ Հեմինգուեյի և նրա երկրորդ կնոջ՝ Պոլինա Պֆայֆերի որդին է: Ծնվել է 1931թ.-ի նոյեմբերի 12-ին: Մանուկ հասակում ծնողներն ու բարեկամները նրան Գիգի կամ Գիկ էին անվանում, մտերիմները պնդում են, որ տղան «տաղանդավոր մարզիկ» էր: Ավելի ուշ տղան նախընտրում է, որ իրեն Գրեգ անվանեն, այսպիսով, Գրեգն ընդունվում է տեղի կաթոլիկ դպրոց և 1949թ.-ին ավարտում է այն: Այնուհետև սովորում է Սուրբ Յոհաննայի քոլեջում, սակայն մեկ տարի անց թողնում է ուսումն ու մինչև 1951թ.-ը աշխատում, իբրև ինքնաթիռների սպասարկման մեխանիկ:

Զանգ՝ մահվան ելքով

15650f711adcc53b3c5aa8c1ee1f0ea3 - Գրեգորի՞, թե՞ Գլորիա Հեմինգուեյ...

Գրեգորին ամուսնանում է հոր կամքին հակառակ, սկսում է թմրադեղեր օգտագործել ու շուտով ձերբակալվում է: Որդու կենսակերպից բարկացած հայրը զանգահարում է Պոլինային ու ողջ զայրույթը թափում նրա վրա: Այդ պահին դեռ ոչ ոք չգիտեր, որ Պոլինան հազվադեպ ուռուցք ուներ, և ցանկացած փոքրիկ սթրես կարող էր նրա համար ճակատագրական լինել: Հենց այդպես էլ պատահեց. Էռնեստի զանգից ժամեր անց կինը մահացավ վիրահատական սեղանին: Հեմինգուեյը Պոլինայի մահվան մեջ մեղադրեց որդուն և դա դարձավ նրանց հարաբերությունների վերջնակետը:

Ալկոհոլիզմ

1970-80ականներին Գրեգորին աշխատում էր, որպես բժիշկ մեկ Նյու Յորքում, մեկ՝ Ֆորտ Բենտոնում: Այնուհետև մեկ այլ շրջանում իբրև սանիտարական տեսուչ: Այս ամբողջ ընթացքում նա տառապում էր ալկոհոլիզմից, տարբեր աղբյուրներ վկայում են, որ նա ոչ միայն հաճախ ներկայանում էր վիրահատությունների բուժքրոջ տեսքով, այլ նաև ալկոհոլի ազդեցության տակ: Հենց նման դեպքերից մեկի արդյունքում էլ նրան զրկեցին բժշկական լիցենզիայից:

Գենդերային դիսֆորիա

79c4ceb18adf01c34563ab4a2fe0ceb7 1 - Գրեգորի՞, թե՞ Գլորիա Հեմինգուեյ...

Դեռևս մանկուց Գրեգորին գենդերային դիսֆորիա ուներ և ժամանակ առ ժամանակ իրեն կին էր զգում: Այս հարցին լուծում տալու համար հոր որոշմամբ նա էլեկտրոշոկային 98 սեանս էր անցել, որոնք իբր պիտի «վռնդեին նրա տղամարդկային մարմնից կանացի հոգին», սակայն այդ ամենն՝ ապարդյուն: Չնայած դրան նա 8 երեխաների հայր էր՝ 4 տարբեր կանանցից:

«Իր ամբողջ կյանքում Գրեգը կռիվ էր տալիս այդ հիվանդության հետ՝ առանց հաղթելու շանսերի: Նրա ծնողները չէին կարողացել կամ չէին ցանկացել ընդունել նրա վիճակն ու նա երկար ժամանակ չէր կարողանում ընդունել ինքն իրեն: Նա բժշկություն էր ուսումնասիրում այն հույսով, որ բուժման միջոց  կամ գոնե մխիթարանք կգտնի: Հասկանալով, որ պարտվում է, նա հորինեց մի ալտերնատիվ անձ, որի միջոցով կարող էր փախչել կենցաղային անտանելի պարտականություններից»,-ասել է նրա կինը՝ Վալերիան:

Գլորիա Հեմինգուեյ

Դեռևս 1973թ.-ից նրան չէին լքում սեռափոխության մասին մտքերը, որոնք Գրեգորին ռեալիզացրեց 1995թ.-ին, ինչից հետո սկսեց օգտագործել Գլորիա անունը: Սակայն հետագայում պարզ դարձավ, որ սա միանշանակ որոշում չէր, նա շարունակում էր ներկայանալ իբրև տղամարդ: 1997թ.-ին նա սեռափոխված լինելով՝ ամուսնացավ Իդա անունով մի կնոջ հետ: Սեռափոխության շրջանը նրա կյանքում ձգվեց երկար տարիներ ու այդպես էլ կիսատ մնաց: Գլորիան կրծքի մեծացամանն ուղղված վիրահատություն տարավ, այնուհետև հեռացրեց իմպլանտը: Նրան երբեմն տեսնում էին կանացի հագուստով, երբեմն՝ տղամարդու:

725ad07dd1aad87b613d025f6f1f76e1 - Գրեգորի՞, թե՞ Գլորիա Հեմինգուեյ...

Մահ՝ կանանց բանտում

Մահվանից օրեր առաջ ոստիկանությունը նրան հայտնաբերել էր քաղաքային այգում՝ նա հարբած էր, հագել էր բարձրակրունկներ ու բժշկական համազգեստ՝ մերկ մարմնին: Նա խնդրում էր, որ իրեն Գլորիա անվանեն, այդպիսով նրան ուղարկեցին բանտի կանանց բաժանմունք: Շուտով՝  հենց այդտեղ էլ նա մահացավ, պատճառը՝ սրտի կաթված:

Գրեգորի-Գլորիան մահացել է 2001-ին՝ այդպես էլ չկողմնորոշվելով՝ ինչ սեռի է պատկանում ինքը և այդպես էլ ավարտին չհասցնելով կին դառնալու ֆիզիոլոգիական բարդ գործընթացքը…

 


Քաղաք, որն ապրում է 8 օր. Burning Man

5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Անգրագետ գրողներ. Դիսլեքսիա՞, թե՞ վատ կրթություն

Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

10 ուղևոր-տեսակ հայրենական տրանսպորտից

Ինչու՞ եվրոպացիները հնդկաձավար չեն ուտում

Բայկալ լճի առեղծվածը…

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ