I Am Greta. դոկումենտալ ֆիլմ էկոակտիվիստուհու մասին - VNews

I Am Greta. դոկումենտալ ֆիլմ էկոակտիվիստուհու մասին

ԳրետաԹումբեերգ min - I Am Greta. դոկումենտալ ֆիլմ էկոակտիվիստուհու մասին

Գրետա Թունբերգը 15 տարեկան հասակում առաջին անգամ դուրս եկավ Շվեդիայի խորհրդարան ՝ «դպրոցական դասադուլ` կլիմայի համար» պաստառով: Այնուհետև ռեժիսոր Նաթան Գրոսմանը իմացավ նրա մասին և մի ամբողջ տարի անցկացրեց Գրետայի հետ ՝ նկարահանելով վերջինիս հետ կատարվող ամեն բան: Այդ ընթացքում Գրետան ոգեշնչեց աշխարհի հազարավոր հասակակիցների ՝ դուրս գալ բողոքի, հազարավոր վիրավորական մեկնաբանություններ ստացավ, հանդիպեց Մակրոնի և Հռոմի Պապի հետ, հայտնվեց բոլոր ամսագրերի շապիկներին և այցելեց ՄԱԿ: Բայց Գրոսմանի ֆիլմը ոչ այնքան ակտիվիստ Գրետայի մասին է, որքան՝ դեռահաս Գրետայի. շիտակ, անկախ, ֆենոմենալ հիշողությամբ և հումորի զգացումով: Կադրերում նա ոչ միայն մասնակցում է տարբեր գիտաժողովների և ելույթներ ունենում, այլ նաև վիճում է հոր հետ, պարում դատարկ սենյակում, դպրոցն է ավարտում, շոյում է ձիերի…

Նա երբեք չի ցանկացել հայտնի լինել և իրեն անհարմար է զգում ճանապարհորդելիս ՝ հեռու լինելով իր ընտանիքից և իր սիրելի շներից, սակայն նա շարունակում է անել այն, ինչը կարևոր է համարում: Եթե դու կասկածամտորեն եք վերաբերում Գրետայի անկեղծությանը, ապա ֆիլմը դիտելուց հետո ձեր կասկածներից ոչինչ չի մնա….

Տես նաև՝

Ո՞վ է 2019-ի Տարվա մարդը ըստ Time-ի


Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. հարցազրույց ռեժիսոր Վահան Գրիգորյանի հետ

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Թողարկվել է «West Side Story» մյուզիքլի թիզերը

«Թամզարա». Արամ MP3 և Գուրգեն Դաբաղյան

Առաջիկա կինոպրեմիերաները 26.02.21-ից 07.03.21-ը

5գիրք + 5ֆիլմ. Վահե Խանամիրյան

Փոլ Ու. Ս. Անդերսոնի նոր ֆիլմը

Voyou-ի և Ladaniva-ի նոր տեսահոլովակը

Կոմիտասի «Զուլոն»՝ նոր մեկնաբանությամբ

Համացանցում է հայտնվել «Տիտանիկի» այլընտրանքային վերջաբանը…

Մարտին Սկորսեզեն քննադատել է ֆիլմերի հոսքային հարթակները

5գիրք + 5ֆիլմ. Լիլի Էլբակյան

Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

HBO-ն Թինա Թըրների մասին վավերագրական ֆիլմ կներկայացնի

Աննա Բոլեյնի մասին պատմող նոր սերիալում գլխավոր դերը կմարմնավորի սևամորթ դերասանուհի

Նոր ֆիլմ՝ «Հրաշագործն Օզ երկրից» գրքի հիման վրա