Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն - VNews

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Զոհրապն ու նրա կինը՝ Կլարան ապրեցին 27 սիրաշատ տարիներ. ինչե՜ր ասես, որ չտեսան, հարյուր անգամ բաժանվեցին ու միացան, բայց դարձան արևմտահայ գրականության ամենասիրուն ու դրամատիկ սիրո պատմություններից մեկը, որն ի զորու եղավ ընդհատել միայն համաժողովրդական աղետը՝ Մեծ Եղեռնը։

Գրիգորն ու Կլարան

Նրանք ծանոթացան 1885 թվականին, արդեն երեք տարի անց Զոհրապը ամուսնության առաջարկություն արեց սիրելի կնոջը։ 1888 թվականի հունվարի 31-ին բոլոր հարազատ-բարեկամները հրավիրված էին Գրիգորի և Կլարայի հարսանյաց հանդեսին։ Զոհրապը դառնում է հոգատար ու շռայլ ամուսին, նվերներով ու զարդերով կնոջը երջանկացնելը դառնում է սովորական մի բան։ Գրողի մեկ այլ նախասիրությունն էլ թղթախաղն էր, ինչի վրա նա չէր սիրում խնայել։

Այսուհանդերձ Գրիգորի ու Կլարայի ամուսնական կյանքը հանդարտ չէր ընթանում, այդ տարիների ընթացքում նրանք հաճախ են բաժանվել. պատճառները՝ խիստ տարբեր, մեկ պաշտոնական գործերն էին խանգարում, մեկ քաղաքական դրությունը, սակայն առավել հաճախ պատճառը խանդն էր։ Կլարան խանդում էր ամուսնուն և ոչ անհիմն։

1911 թվականին, երբ գրողը Վիսբադենում էր, նա հանկարծ վերհիշում է իր պատանեկության սերը: 1881 թվականն էր, երբ նա տեսավ ու սիրեց Մաթիլդին, վերջինս մի համակրելի կաթոլիկ հայուհի էր: Եվ ահա տարիներ անց այդ անունը կրկին փոթորկեց Զոհրապի հոգին: Սակայն այդ հիշողությունները գտան միայն գրական դրսևորում. «Նախանձը», «Հրաժեշտը» և «Անհետացած սերունդ մը»  գործերը դարձան Զոհրապի երբեմնի սիրո միակ կենդանի ապացույցը։

Հետաքրքիր է, որ

Ինքն իրեն «շափխընը» (կնամոլ) համարող Զոհրապը 22-23 տարեկանում շատ խիստ հայացքներ ուներ կանանց ազատությունների, նրանց դերի մասին: Նա կանանց սիրում էր  նուրբ, հեզ, թույլ ու անօգնական լինելու համար: Զոհրապի համար հակաբնական էր երկու սեռերի իրավահավասարության մասին նոր-նոր ծլող հայացքներն, առավել ևս դրանց հայկական դրսևորումները: Նա ընդգծված հակաֆեմինիստ էր։ Երբ տարիներ անց Զոհրապն ամուսնացավ Կլարայի հետ, երկու սեռերի հավասարության մասին կարծիքը նույնը մնաց, բայց դարձավ ավելի հանդուրժող ու մեղմ։

Զոհրապի անժառանգ ժառանգները

Այսուհանդերձ, կանանց ակտիվ գործունեության նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքը հակառակ ազդեցությունը թողեց նրա դստեր՝ Դոլորես Նվարդ Զոհրապի կյանքում։ Վերջինս մեծ մասնագիտական հաջողությունների հասավ, սակայն չկարողացավ դառնալ իր հոր պատկերացրած «իդեալական կինն» ու այդպես էլ իր ընտանիքը չկազմեց։ Զոհրապները չորս զավակ ունեցան. 1889 թվականին ծնվեց նրանց անդրանիկ որդին՝ Լևոնը, 1891 թվականին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892 թվականին՝ կրտսեր որդին՝ Արամը և 1896-ին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։ Ցավոք, նրանցից ոչ մեկը չունեցավ ընտանեկան այն ջերմությունը, որը կար Գրիգորի և Կլարայի միջև: Զոհրապի չորս զավակներից ոչ ոք երեխա չունեցավ:

Նրանց բաժանեց Մեծ Եղեռնը

1915 թվականի հունիսի 2-ին Զոհրապը «Cercle d’Orient» ակումբում Թալեաթ փաշայի և Հալիլ բեյի հետ էր: Կեսգիշերին Զոհրապը վեր կացավ` տուն գնալու: Այդ ժամանակ ոտքի կանգնեց նաև Թալեաթ փաշան, մոտեցավ Զոհրապին ու նրա համբուրեց այտը… Հետո պիտի պարզ դառնար, որ դրանից երկու օր առաջ Թալեաթն արդեն ստորագրել էր Գրիգոր Զոհրապին և մյուս հայ պատգամավորին` Վարդգես Սերենգյուլյանին, ձերբակալելու հրամանը: Հենց այդ գիշեր թուրքերը Զոհրապի տուն ներխուժեցին և ձերբակալեցին նրան։

Մեզ է հասել Զոհրապի վերջին նամակն իր կնոջն ու սրտակից ընկերոջը՝ Կլարային։ Այն կարող եք կարդալ ստորև։

 

 

 


«Հավերժական սիրո հուշարձան». հերոսների իսկական սիրո պատմությունը

Ինչպես Մայակովսկու ծաղիկները փրկեցին Տատյանայի կյանքը…

Սոսե Մայրիկ – Աղբյուր Սերոբ [հերոսների սերն ու անձնազոհությունը]

Սիրո Պատմություն [Փարաջանովն ու թաթարուհին․ անթույլատրելի երջանկություն]

Օլգա Թումանյան. Հովհաննեսի սիրող ու գթասիրտ կինը

Ամենադժբախտը [ՄՈՒՐԱՑԱՆ]․ մարդ, որին դավաճանեց կինը, մարդ, որը մահացավ հոգեբուժարանում

QUIZ. Գուշակիր հեղինակին

Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

Գևորգ Էմինն ու Տերյանի դուստրը՝ Նվարդը

3 սիրո պատմություն հայ դասականներից