Գրողների «ճակատագրական կանայք»... - VNews

Գրողների «ճակատագրական կանայք»…

es ashxatum em 2 25 Recovered 1 - Գրողների «ճակատագրական կանայք»...

Նրանց նվիրում էին ծաղիկներ և բանաստեղծություններ, նրանց նվիրվում էին պոեմներ և պոետներ, նրանց պատճառով լքում էին և հաճախ լքված մնում: Նրանք գնում էին դեպի նպատակը՝ հաշվի չառնելով ճանապարհները, փոխում էին սիրեկաններին ըստ անհրաժեշտության և ըստ բնական պահանջի՝ դառնում հայտնի. նրա՜նք, այդ ճակատագրական կանայք:

Մառլեն Դիտրիխ

Ռեմարկի հետ՝ հանուն  PR-ի

28e40c28a5b36ef55d6c9be77b188c39 - Գրողների «ճակատագրական կանայք»...

Մառլեն, այս անունը կապվում էր բազմաթիվ տղամարդկանց և կանանց հետ: Նա երկար տարիներ նամակագրական կապի մեջ էր Հեմինգուեյի հետ, սիրախաղ էր անում Բեռնարդ Շոուի և Գերտրուդ Սթայնի հետ, բայց նրա կյանքի գլխավոր երկրպագուն Էրիխ Մարիա Ռեմարկն էր, որն իր օրագրում գրել է՝ «Մառլենը կործանել է իմ կյանքը»:

Ռեմարկը Մառլենին սիրում էր ավելի քան 10 տարի, նրան էր գրում բազմաթիվ սիրային նամակներ, հենց Մառլենն էր «Հաղթական կամարը» գրքի հերոսուհու նախատիպը: Դիտրիխը ամուսնության բազմաթիվ առաջարկություններներ է ստացել Ռեմարկից, և ամեն անգամ ասել՝ «ոչ». նա նախընտրում էր ազատ կյանքը, սիրավեպերը թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հետ, «ես նրան գրավիչ չեմ համարում իբրև սիրեկան»,- ասում էր Մառլենը գրողի մասին:

2b6223b58efe081530d0ded54d7129ae - Գրողների «ճակատագրական կանայք»...

Սակայն նրանց սիրավեպի մասին էին գրում բոլոր փարիզյան ամսագրերը: «Սա ուղղակի գովազդ է»,-վստահեցնում էր դերասանուհին ամուսնուն, և կարծես թե չէր ստում:

«Ինձ ձեռնտու էր, որ մեզ միասին էին տեսնում քաղաքում. Գերմանիայում ծնված կինոաստղն ու հաջողակ գերմանացի գրողը: Ես որոշեցի, որ լրատվականների ուշադրությունն ինձ չի խանգարի, բացի այդ ես, միևնույն է, ուրիշ զբաղմունք չունեի»:

Շուտով Ռեմարկը բնակարան է գնում Մառլենի նոր ամերիկյան տան մոտ: Ավելի ուշ Մառլենի դուստրը պատմում է՝ «Նա ապրում էր, որ լսի մայրիկի՝ տանը մոտեցող մեքենայի ձայնը, մայրիկի հեռախոսազանգը, որ նա մենակ է և Ռեմարկը կարող է փողոցն անցնելով առնել մայրիկին իր գիրկը»:

1951թ.-ին՝ կինոաստղի հետ ծանոթությունից միայն 12 տարի անց, Ռեմարկը հանդիպում է դերասանուհի Փոլեթ Գոդարին, որը Չապլինի նախկին կինն էր, ու կարողանում մոռանալ Դիտրիխին:

Տես նաև՝

Մարթա Գելլհորն

Տարավ Հեմինգուեյին ընտանիքից, իսկ հետո թողեց նրան հանուն կարիերայի

hemingway gelhorn om01 tease main 960x640 - Գրողների «ճակատագրական կանայք»...

Լրագրող Մարթա Գելլհորը Էռնեստի գրականության մեծ երկրպագուն էր: Նա որոշել էր խորամանկությամբ ամուսնանալ Հեմինգուեյի հետ և ուղևորվել Ֆլորիդա, որտեղ գրողն ապրում էր կնոջ և երեխաների հետ: «Հանկարծակիորեն» հայտնվելով Հեմինգուեյի սիրելի գինետանը նա մոտեցավ գրողին և ծանոթացավ նրա հետ:

Արդեն 2 ամիս անց նրանք ակտիվ նամակագրական կապի մեջ էին, ևս 1 ամիս հետո դարձան սիրեկաններ՝ հանդիպելով Մադրիդում, իբրև քաղաքացիական պատերազմ լուսաբանող լրագրողներ: Էռնեստի գաղտնի սիրավեպի մասին տեղեկությունները արդեն հասնում էին նրա կնոջը, ումից էլ Հեմինգուեյը շուտով բաժանվեց:

1455259875014 - Գրողների «ճակատագրական կանայք»...

Մարթան դարձավ գրողի 3-րդ կինը: Նրանց համատեղ կյանքն իդեալական չէր: Կարիերան Մարթայի համար առաջին տեղում էր և շատ հաճախ նա թողնում էր Էռնեստին մենակ ու գնում ամիսներ տևացող գործուղումների: Այդ ընթացքում Հեմինգուեյն անխնա խմում էր՝ լցնելով հյուրասենյակի հատակը դատարկ շշերով և կատուներով շրջապատված թավալվում էր հատակին:

Մարթան Էռնեստին «խոզ» էր անվանում, մեղադրում ալկոհոլիզմի և փնթիության մեջ: Հեմինգուեյն իր հերթին մեղադրում էր Մարթային հաճախակի գործուղումների համար:

«ԴՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ԹՂԹԱԿԻ՞Ց ԵՍ, ԹԵ՞ ԿԻՆ ԻՄ ԱՆԿՈՂՆՈՒՄ»,- գրում է Էռնեստը Մարթային:

Ամուսնալուծությունից հետո գրողն իր ու Մարթայի ամուսնությունը բնութագրեց իբրև՝ «1936թ.-ի աշնանն ինձ հետ արված հիմար կատակ»:

Լիլիա Բրիկ

Ինքը պոլիգամ էր, իսկ Մայակովսկուն հիվանդագին խանդում էր

фото Лиля Брик 1 - Գրողների «ճակատագրական կանայք»...

«Պետք է ներշնչել տղամարդուն, որ նա հիասքանչ է, գուցե անգամ հանճարեղ, բայց մնացածը դա չեն հասկանում: Պետք է թույլ տալ նրան անել այն, ինչը չեն թույլատրում տանը, օրինակ ծխել կամ գնալ ուր պատահի: Դե իսկ մնացածը կանեն լավ կոշիկներն ու մետաքսե ներքնազգեստը»,-ասում էր Լիլիան:

Լիլիան ամուսնացած է եղել 3 անգամ  և Մայակովսկու հետ իր հարաբերությունները սկսել է այն ժամանակ, երբ Օսիպ Բրիկի կինն էր: Երկար ժամանակ նրանք՝ երեքը միասին էին ապրում, միասին ճամփորդում: Այդ ժամանակների մասին Լիլիան ասել է՝ «Ես և Օսիպը սիրով էինք զբաղվում, իսկ Վլադիմիրը լաց էր լինում խոհանոցում»: 

«Եկավ-տեսավ տղային, հեշտությամբ խլեց նրա սիրտը, հեշտությամբ գնաց խաղալու դրա հետ այնպես, ինչպես աղջիկ երեխան խաղում է գնդակի հետ»: 

Մայակովսկին՝ Լիլիայի մասին

Այս ամենի հետ մեկտեղ նա արգելում էր Մայակովսկում շփվել որևէ կնոջ հետ, գրողի հնարավոր սիրելիների հետ թաքուն հանդիպումներ էր կազմակերպում և զգուշացնում նրանց հեռու մնալ Վլադիմիրից: Ավելի ուշ Լիլիան սիրավեպ է սկսում Ալեքսանդր Կրասնոշեկովի հետ, հետո՝ կինոռեժիսոր Լև Կուլեշովի, ում հետ էլ գնում է ճանապարհորդության դեպի Կովկաս, իսկ երբ վերադառնում է Մայակովսկին դիմավորում է նրանց և «ռուսական ավանգարտի մուսային» հասցնում հյուրանոց:

мк - Գրողների «ճակատագրական կանայք»...

Լիլիան հեշտությամբ կառավարում էր Մայակովսկուն, նա համոզել էր գրողին մեքենա գնել իր համար և համարվում էր Սովետական միության մեքենա վարող 2-րդ կինը՝ Ֆրանսիայի դեսպանի կնոջից հետո: Չնայած իր բազմաթիվ սիրավեպերին Լիլիայի կյանքի տղամարդն էր իր առաջին ամուսինը՝ Օսիպը, ում մասին նա ասել է ՝«Երբ մահացան Մայակովսկին ու Պրիմակովը, ուղղակի նրանք մահացան: Երբ մահացավ Օսիպը՝մահացա ես»:

Տես նաև՝

 

 

 


Տերյանի երեք կանայք…

Գրողներ, որոնք չեն սիրել իրենց ստեղծագործությունները

5 լավ ֆիլմ սիրո մասին, որ գուցե դեռ չեք տեսել

Տիգրանյանի և Իսահակյանի մրցակցությունն ու ընկերությունը…

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

Հայ կինը ռեժիսորի աթոռին. 5 անուն, որ արժե իմանալ

Հայ կանայք, որոնց անունները մշակույթի պատմության էջերում ոսկե տառերով են գրված

Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի

Անգրագետ գրողներ. Դիսլեքսիա՞, թե՞ վատ կրթություն

Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն սիրո (3 հայտնի)

Հայտնի ծնողների հայտնի ժառանգները…

Ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր լսել «սեր» բառը

Սիրո ու հարաբերությունների հոգեբանություն (ամենաընթերցված)

Ռուս դասականների սերերն ու մուսաները…

10 պարզ ճշմարտություն սիրո մասին

Մառլեն Դիտրիխ [ժամանակի ամենահայտնի տղամարդկանց սիրելին, մուսան և ճակատագրական կինը]