Գտել են Հռոմեական կայսեր հսկա արձանի կորած մատը - VNews

Գտել են Հռոմեական կայսեր հսկա արձանի կորած մատը

7173 - Գտել են Հռոմեական կայսեր հսկա արձանի կորած մատը

Ավելի քան 500 տարի անց Հռոմում Կոստանդիանոս Մեծի ձեռքի հսկա արձանը «գտավ» իր կորցած մատը:

2018 թվականին Փարիզի Լուվրում հայտնաբերված 38 սմ երկարությամբ բրոնզե ցուցամատը չորեքշաբթի տեղափոխվել է Հռոմի Կապիտոլինի թանգարաններ և տեղադրվել արձանի վրա:

Մատը «կատարելապես» վերականգնվել է իր օրինական տեղում «օգտագործելով ոչ ինվազիվ, շրջելի և անտեսանելի համակարգ», – իտալական Il Messaggero թերթին ասել է թանգարանների տնօրեն Կլաուդիո Փարիզի Պրեսիչը:

Լուվրը գտնված մատը որակավորել է որպես ոտքի մատ, մինչ հետազոտող Աուրելիա Ազեման չի հաստատել, որ դա Հռոմեական կայսեր 12 մետրանոց (39 ոտնաչափ) արձանի վաղուց կորցրած մատն է, որի բեկորները պահվում էին Կապիտոլինի թանգարաններում:

Հին մասունքը գտնվում էր Լուվրի կողմից իտալացի բանկիր և արվեստի կոլեկցիոներ Ջիամպիետրո Կամպանայի՝ 1863 թվականին ձեռք բերված հավաքածուում:

1913 թվականին Փարիզի թանգարանը մատը դասել էր որպես հռոմեական: Միայն 2018-ին Ազեմանին է հաջողվել պարզել: Դոկտորանտ ուսանողը բացահայտումը կատարել է  բրոնզե մեծ արձանների հնագույն եռակցման տեխնիկայի ուսումնասիրության ընթացքում:

«Սա շատ լավ միջոց է թանգարանների վերաբացման համար», – ասել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռագիան:

Հիշեցնենք, որ Իտալիայի մայրաքաղաքում թանգարանները վերաբացվել են երկուշաբթի՝ կորոնավիրուսի սահմանափակումների մեղմացումից հետո:


Հայաստանից դուրս. Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան

Վան Գոգի թանգարանն Ամստերդամում

Tate Modern. թանգարան նախկին էլեկտրակայանի շենքում

Լուվրը թվայնացրել է իր ամբողջ հավաքածուն

Լուվր է վերադարձվել Վերածննդի դարաշրջանին պատկանող զրահը

Խուլիո Կորտասար. Փարիզաբնակ արգենտինացին

5 երևանյան տուն-թանգարան, որ արժե այցելել

Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]

Ստենդալ

Մադամ Տյուսոյի պատմությունը…

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

Վրացական կինեմատոգրաֆի լավագույն 5 ֆիլմերը [մաս 1]

Թանգարանային գիշեր 2019 (լուսանկարներ)

«Notre Dame»-ի նոր տեսքի 7 տարբերակ

Նկարիչների հարգանքի տուրքը Աստվածամոր տաճարին՝ արվեստի օգնությամբ