Գուցե չգիտեիք. Լև Տոլստոյը հրաժարվել է Նոբելյան մրցանակից - VNews

Գուցե չգիտեիք. Լև Տոլստոյը հրաժարվել է Նոբելյան մրցանակից

լև - Գուցե չգիտեիք. Լև Տոլստոյը հրաժարվել է Նոբելյան մրցանակից

Լև Տոլստոյը՝ բոլոր ժամանակների ամենահզոր վիպասաններից մեկը, կարող էր դառնալ ռուս առաջին գրողը, ով արժանանալու էր նման պատվին, սակայն փոխարենը դարձավ այն առաջինը, ով Նոբելյան մրցանակի պատմության մեջ հրաժարվեց նման պատվից:

1906 թ. հոկտեմբերի 8-ին Լև Տոլստոյը նամակ է գրում Շվեդական ակադեմիայի անդամներից մեկին, որով խնդրում է՝ իրեն Նոբելյան մրցանակ չտալ:

Ահա՝ ինչու

Ռուսաստանի գիտությունների ակադեմիան 1906 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստանալու համար առաջադրել էր Լև Տոլստոյին: /Մեծ գրողն արդեն 78 տարեկան էր ու հասցրել էր գրել իր բոլոր մեծանուն վեպերը:/

Հենց Լև Նիկոլաևիչն իմանում է այս մասին, որոշում է չսպասել Շվեդական ակադեմիայի որոշմանը, այլ միանգամից գործի անցնել՝ կանխելու հնարավոր մրցանակը: Նա նամակ է գրում իր վեպերի թարգմանող ընկերոջը՝ Արվիդ Յարնեֆելտին և խնդրել նրան այնպես անել, որ իրեն մրցանակ չտան:

Եթե դա տեղի ունենա, ես մեծ տհաճություն կապրեմ: Խնդրում եմ ինձ ազատել այդ ծանր պահից ու այդ փողերից, որոնք, ինչպես աշխարհի բոլոր փողերը, չարիք են բերում միայն:

Լև Տոլստոյ

Արվիդ Յարնեֆելտիը մեծ գրողի խնդրանքը կատարեց ու Նոբելյան գրական մրցանակ տվեցին իտալացի պոետ Ջոզուե Կարդուչիին: Արդյունքում երջանիկ էին և՛ իտալացի բանասեղծը, և՛ ռուս մեծ արձակագիրը:

Կարդացեք նաև՝

Լև Տոլստոյն ասում է…

14. ահա այսքան կին գրող է ստացել Նոբելյան մրցանակ

5 Նոբելյան մրցանակակիր գրողների գրքեր, որ կան հայերեն թարգմանությամբ

«Ծերունին և ծովը». Պուլիցերյան և Նոբելյան մրցանակները


Նոբելյան մրցանակ ստացած կին գրողներ, որոնց գրքերը կան հայերեն թարգմանությամբ

Լև Տոլստոյի տարօրինակությունները

Նոբելյան մրցանակի արժանացած 5 ռուս գրող

3 գրող, որ հրաժարվել են Նոբելյան մրցանակից

5 սկանդալ՝ Նոբելյան մրցանակի շուրջ

Պատերազմ և խաղաղություն. [Աֆորիզմներ]

Հայտնի են Նոբելյան մրցանակակիրների անունները

Ալֆրեդ Նոբել. 10 փաստ

Պետեր Հանդկե՝ ավստրիացի Նոբելյան մրցանակակիրը

Յորղոս Սեֆերիս [նոբելյան մրցանակի արժանացած առաջին հույն պոետը]

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

«Աննա Կարենինան» ասում է․․․

Աննա Կարենինա կամ Молодец-баба [նախնական տարբերակի անվանումն ու մյուս տարբերությունները]

Լև Տոլստոյի արխիվային լուսանկարները

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

10 անհայտ փաստ հայտնի գրքերի մասին