Գյումրու «համ ու հոտով» 5 ֆիլմ - VNews

Գյումրու «համ ու հոտով» 5 ֆիլմ

մհե - Գյումրու «համ ու հոտով» 5 ֆիլմ

Այս անգամ ֆիլմերի մեր 5-յակը նվիրված է գունեղ ու համեղ Գյումրի քաղաքին: Դիտե՛ք և զգացե՛ք Գյումրու համն ու հոտը:

1. Եռանկյունի, 1967

Ռեժ.՝ Հենրիկ Մալյան
Դերերում՝  Արմեն Ջիգարխանյան, Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան ևն

եռ - Գյումրու «համ ու հոտով» 5 ֆիլմ

Հայկական այս «համով և հոտով» ֆիլմը միավորում է մի քանի հայ անվանի դերասանների և անդրադարձ է կատարում 13-ամյա պատանու և 5 դարբինների ընկերությանը: Ֆիլմում տիրում է Գյումրու ոգին: Երիտասարդ Մկոն ամուսնանում է ռուս աղջկա հետ, սակայն ընկերները չեն ընդունում աղջկան և չեն համակերպվում Մկոյի ընտրության հետ: Երբ սկսվում է Հայրենական պատերազմը, հերոսների կյանքը կտրուկ և հիմնովին փոխվում է:
Դերասան Մհեր Մկրտչյանին շնորհվել է ԽՍՀ պետական մրցանակ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

2. Հեղնար աղբյուրը, 1970

Ռեժ.՝ Արման Մանարյան
Դերերում՝ Սոս Սարգսյան, Գեղամ Հարությունյան ևն

Հեղնար աղբյուր - Գյումրու «համ ու հոտով» 5 ֆիլմ

Մկրտիչն աղբյուրներ է կառուցում: Հեղնարը՝ նրա կինը, սիրահարվում է ուրիշին, և լքում ամուսնուն: Կնոջ մահից հետո, Մկրտիչը հիշատակ աղբյուր է կառուցում, սակայն այնպես, որ միայն նա կարողանա ջուր խմել այդ աղբյուրից: Ամեն անգամ, երբ անծանոթները մոտենում են ջուր խմելու, ջուրը դադարում է հոսել: Միայն Մկրտիչին է ենթարկվում աղբյուրը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

3. Կտոր մը երկինք, 1980

Ռեժ.՝ Հենրիկ Մալյան
Դերերում՝ Մհեր Մկրտչյան, Աշոտ Ադամյան, Սոֆիկո Ճիաուրելի, Գալինա Բելյաևա ևն

կւ - Գյումրու «համ ու հոտով» 5 ֆիլմ

Թորիկը շատ բարի և միամիտ երիտասարդ է, նրա միամտությունը սահմաններ չունի: Տղային մեծացրել են մորաքույրն ու նրա ամուսինը: Մի օր Թորիկը սիրահարվում է: Անժելան գերում է տղայի սիրտը, սակայն աղջկա մասնագիտությունը այնքան էլ ընդունելի չէ մարդկանց կողմից: Բայց Թորիկը չի հանձնվում և պայքարում է սիրելիի համար:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

4. Հին օրերի երգը, 1982

Ռեժ.՝ Ալբերտ Մկրտչյան
Դերերում՝ Մհեր Մկրտչյան, Ազատ Գասպարյան, Աշոտ Ադամյան ևն

h 1 - Գյումրու «համ ու հոտով» 5 ֆիլմ

Համաշխարհային պատերազմ, Գյումրի: Պատերազմական այս խառնաշփոթն ու քաոսը անդրադառնում են բոլորի վրա: Ֆիլմի հերոսները թատերական խմբակի անդամներ են, որոնք միավորվում են քաղաքի բնակիչների հետ և կիսում համընդհանուր վիշտը: Պատերազմը, սակայն, կփոխի բոլորի կյանքը:
Ֆիլմի ստեղծողներն ի սկզբանե այն անվանելու էին «Լավ բարի մարդիկ», սակայն վերջում ընտրեցին «Հին օրերի երգը» անունը:

Ֆիլմը կանարող եք դիտել այստեղ: 

5. Մեր մանկության տանգոն, 1984

Ռեժ՝. Ալբերտ Մկրտչյան
Դերերում՝ Գալյա Նովենց, Մհեր Մկրտչյան, Ազատ Գասպարյան ևն

t - Գյումրու «համ ու հոտով» 5 ֆիլմ

Պատերազմի տարիներին մի կին փրկել է Ռուբենի կյանքը: Ռուբենը ջերմություն է զգում այդ կնոջ հանդեպ, մանավանդ որ իր սեփական կինը իր ակտիվ և կռվազան բնավորությամբ հանգիստ ապրել չէր թողնում: Կինը՝ Սիրանույշը չի կարողանում համակերպվել ամուսնու որոշման հետ և ամեն բան անում է, որ ետ բերի Ռուբենին:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:


Մոսկվայի դրամատիկական թատրոնը կարող է կրել Արմեն Ջիգարխանյանի անունը

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

Մհեր Մկրտչյանի մասին [Ալբերտ Մկրտչյանն է պատմում]

Ի՞նչ գիտես-չգիտես Մհեր Մկրտչյանի մասին. Quiz

Պատմում է Մհեր Մկրտչյանը [տեսանյութ]

Հաջողակ հայերը ՌԴ-ում

Գյումրին, մանկությունը, պատերազմն ու հեծանիվը [պատմում է Մհեր Մկրտչյանը]

3 հայ դերասանուհի, որոնք մեր սրտերում են [Գալյա Նովենց, Վերջալույս Միրիջանյան, Վարդուհի Վարդերեսյան]

Փաստեր Ֆրունզիկ Մկրտչյանի մասին

Սոս Սարգսյանը պատմում է…

Սոս Սարգսյան – Ֆրունզիկ Մկրտչյան [հուշեր]

10 փաստ Սոս Սարգսյանի մասին, որ գուցե չգիտեք

Ջիգարխանյան…

«Ուրախ ավտոբուսն» ասում է…

Սոս Սարգյան [խոհեր անհունի]

Ֆենոմենը. Գալյա Նովենց