Հաց սարքենք (և ոչ միայն) կիրովականցու բարբառով - VNews

Հաց սարքենք (և ոչ միայն) կիրովականցու բարբառով

«Կիրովականցիք ղայդին ժըղովուրդ են՝ ղոնախին հարգող, պատվող։ Կիրովականցի կնանիքն էլ՝ շնորհքով ու ղոչաղ». որպես հոգով-սրտով կիրովականցի, ձեզ եմ ներկայացնում, թե ինչպես է պետք հաց սարքել մեր բարբառով։ Դե ինչ, դբա լավը՜։

Կիրովականցի տիկինը մտիկ արավ, տեհավ՝(նայեց, տեսավ) տանը ուտելու մի զադ էլ ա ՝ կա ոչ (ոչինչ չկա), ցուցակ գրեց ու բազար գնաց՝«Լաչինի միջանցք»։

Կիրովականցի տիկինը ոչ թե աստիճաններով իջնում է, այլ՝նարդիվաններով դվեր անըմ։

Փողոցն անցնելու փոխարեն՝ շոշն անց ա կենըմ։

Կիրովականցի տիկինը եթե պիտի բորշ պատրաստի, կաղամբի փոխարեն քյալամ կառնի, վարունգի փոխարեն՝ խիյար, կարտոֆիլի տեղն էլ՝ կարտոլ։  

մըխելա էլ տխիլ՝ րեխեքի հմար(մի քիչ պնդուկ՝ երեխաների համար)։

Կիրովականցի տիկինը կասի ՝ «ազիզ, սրա կիլոն քանըսո՞վ կտաս», և եթե մի փոքր սյուռվենք, «ազիզը» կպատասխանի՝ «լա դու կացի (սպասիր), պատասխանդ անձնական նամակով կղրգենք» ։

Իսկական կիրովականցին սեղանին պատառաքաղի տեղը չանգյալ է դնում։

Խալխի (օտարի) դրած թթվի տեղը, մոր՝ հանդիցը թոփ արած բլդրղանի թթուն (դաշտից հավաքած) է հյուրասիրում։

Կիրովականցի տիկնոջ րեխեքը ոչ թե օգնում են սեղան դնել, այլ քոմակ են անըմ։ Ի դեպ, նույն կիրովականցի տիկնոջ տեգրը րեխեքի հմար ոչ թե հորեղբայր է, այլ՝ բիձիկ։ 

Կիրովականցի տիկինը ոչ թե մրջյուններին է քշում, այլ՝ մորմոնջներին։

Իսկական կիրովականցի տիկինը հաց սարքելուց հետո չի հոգնում՝ բեզարում է։ Դինջանալու հըմար էլ (հանգստանալու համար) ոչ թե պառկում է, այլ՝ խտոր ա ընգնըմ։

Իսկ երբ սեղանը պատրաստ է, կիրովականցի տիկինն ասում է՝ «լա թեզ արեք (արագացրեք), քանի սառել չի»։

Եթե կիրովականցու տանը ղոնախ ըլի  կիրավականցին «զգա քեզ ինչպես տանը»-ի փոխարեն կասի՝ «ազիզ, ըմանչիլ մի, հաշվի՝ քու տանն ես»։ Ի դեպ, եթե կիրովականցի ղոնախին հարցնես «ի՞նչ կա», կասի՝«մի զադ էլ ա՝ կա ոչ»։

Կիրովականցու տան պատալոկի պուճախմ (առաստաղի անկյունում) ոչ թե սարդ կա, այլ՝ փառ գորձող։

Շարունակելի…

 

Նշենք, որ Վանաձորի բարբառում տեղ գտած բառերի մի մասը փոխառություններ են: