-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Նյույորքյան Hachette Book Group (HBG) հրատարակչական տունը հայտնել է, որ հրաժարվում է ռեժիսոր և սցենարիստ Վուդի Ալենի նոր գրքից: Մինչ այդ հայտնի էր, որ Ալենի մեմուարները պետք է լույս տեսնեն մեկ ամսից և հասանելի լինեն ընթեցողներին արդեն իսկ այս տարվա ապրիլի 7-ին: Այդ ժամանակ ռեժիսորի որդեգրած աղջիկը՝ Դիլան Ֆերոուն և որդի Ռոնան Ֆերոուն հայտնեցին, որ նմանատիպ որոշումը ցնցող է, ոչ պրոֆեսիոնալ և էթիկայից զուրկ: Այդ հայտարարությունից հետո Hachette Book Group-ը հայտատարեց, որ չի հրատարակելու Apropos of Nothing ինքնակենսագրական գիրքը և վերադարձնելու է գրքի հեղինակային իրավունքները Ալենին:
Վուդի Ալենը և Միա Ֆերոուն իրենց համատեղ և դերասանուհու կողմից առանձին որդեգրված երեխաների հետ
Նշենք, որ ռեժիսոր Վուդի Ալենը և դերասանուհի Միա Ֆերոուն սկսել են հանդիպել 1980 թվականին՝ միասին ստեղծելով շուրջ 13 ֆիլմ: Զույգը ունեցել է սեփական որդի՝ վերոհիշյալ Ռոնան Ֆերոուին և միասին որդեգրել միայն երկուսին՝ Մոզեսին և Դիլանին: Սակայն 1992 թվականին Միա Ֆերոուն մեծ աղմուկ է բարձրացրել, ինչից հետո ռեժիսորի կարիերան և համբավը տուժեցին. սկանդալի պատճառ էր դարձել Ալենի մոտ հայտնաբերված Ֆերոուի որդեգրած աղջկա՝ կորեացի Սուն-իի մերկ լուսանկարները: Բացի այդ Ֆերոուն մեղադրում էր Ալենին իրենց աղջկան՝ Դիլանին սեռական բռնության ենթարկելու մեջ: Դատական նիստ տեղի չի ունեցել, բաժանումից հետո Ֆերոուն որդեգրել է ևս երեք երեքայի:
Իսկ Վուդի Ալենը և Սուն-ին 1997 թվականին ամուսնացել են և միասին են մինչ այսօր:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո