Հաղպատի առասպելը... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հաղպատի առասպելը…

Հայկական մի շարք հուշակոթողներ, վանքեր ու եկեղեցիներ ունեն իրենց առասպելական պատմություններն ու լեգենդները։ Բացառություն չէ նաև Հաղպատի վանական համալիրը։ Ստորև ներկայացնում ենք Հաղպատի անվան պատմությունն ու վանքի մասին լեգենդը։

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ…

նրանցից մեկի համաձայն, Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։ Աշխատանքի ընթացքում վեճ է ծագում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքն ու հեռանում է։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։

Մեկ այլ առասպել վկայում է…

Հայկական հին ավանդազրույցը վկայում է, որ հենց այստեղ էին տարբեր գիտություններ ուսումնասիրում նրանք, ովքեր ուզում էին քահանա դառնալ. ապագա քահանաները աստվածաբանության դասեր էին ստանում, զբաղվում էին գեղանկարչությամբ ու գրքերը կրկնօրինակելով: Մի անգամ, երբ աբեղա շինարարները վերջացրեցին գեղեցիկ տաճարի կառուցումը հարևան Սանահինում, աշակերտներից մեկն ասաց, որ եթե ինքը լիներ տաճարի ճարտարապետը, ապա այն ավելի գեղեցիկ կլիներ… Գլխավոր ճարտարապետը լսեց այդ քննադատական խոսքերն ու ի պատասխան ասաց.

«նրանց, ում խոսքերը նման են դատարկ զրնգոցի, ես խորհուրդ կտայի հեռանալ մեր ընկերությունից»:

Այդպիսով գլխավոր ճարտարապետը դուրս վռնդեց աշակերտին: Աշակերտը տեղափոխվեց հարևան գյուղն ու սկսեց վանքի շինարարությունը: Ընդամենը մեկ ամիս հետո ուսուցիչը ցանկացավ գնալ այդ գյուղն ու տեսնել, թե ինչ է կառուցում իր նախկին աշակերտը, իսկ տեսնելուն պես՝ արտասվեց ու ներեց նրա հանդգնությունը: Շինությունը այնքան ազդեց նրա վրա, որ նա արդեն շարած պատերը անվանեց «թանկարժեք»: Այդ օրվանից հետո վանքն անվանեցին Հաղպատ:

Ասում են նաև, որ երբ աշակերտը կառուցում էր վանքը, ամեն մի քար կանգնեցնում էր իր տեղը՝ Ավետարանի հերթական չափածոների համաչափությամբ: Դրա համար այդ սուրբ մենաստանը դարձավ հայկական թագավորության կենդանի պատմագիրը: Վանք կառուցող աշակերտը հայտնի մարդ պատմաբան Հովհաննես Իմաստացին էր:

Տես նաև՝

 

 

 


5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

10 ուղևոր-տեսակ հայրենական տրանսպորտից

Ինչու՞ եվրոպացիները հնդկաձավար չեն ուտում

Բայկալ լճի առեղծվածը…

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

Իրեղեն պատմություններ. հայելի

Քաջ Գյուլիզարի ողբերգական պատմությունը