Հաջողակ հայերը ՌԴ-ում - VNews

Հաջողակ հայերը ՌԴ-ում

Արվեստի և շոու բիզնեսի հայ ներկայացուցիչներից ոմանք մեծ հաջողություններ են գրանցում նաև արտերկրում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության մշակույթի ասպարեզում բազմիցս հնչում են բազմաթիվ հայկական անուններ, մենք առանձնացրել են մեր ժամանակների ամենահաջողակներին:

Արմեն Ջիգարխանյան

Հայկական կինոյի ամենասիրված ու տարբերվող դերասաններից մեկի՝ Արմեն Ջիգարխանյանը համարվում է նաև ռուսական կինոյի ամենավառ դեմքերից մեկը: Հայաստանում արդեն քիչ թե շատ հայտնի դերասանը հայտնվում է Մոսկվաում 1967-ին, երբ «Լենկ»  թատրոնի ռեժիսոր Անատոլի Էֆրոսը Ջիգարխանյանին հրավիրում է Մոսկվայի իր թատերախումբ: 60-ականներին  Լենկոմի  համբավը տարածված էր ամբողջ Սովետական ​​Միությունով մեկ, ուստի երիտասարդ դերասանը բաց չի թողնում այդ հրաշալի հնարավորությունը  և տեղափոխվում է  Մոսկվա: Ընդհանուր առմամբ, դերասանը 2 տարի աշխատել  է Լենկոմում, այնուհետև սկսել է մասնակցել Վ.Մայակովսկու թատրոնի ներկայացումներին: Ջիգարխանյանն աշխատել է այս հաստատության հետ մինչև 90-ականների կեսերը:

Կինոյում Ջիգարխանյանն իր դեբյուտային դերն է կերտել 1959 թվականին «Փլուզումը» ֆիլմում: 1960-1965 թվականներին Ջիգարխանյանը նկարահանվում է մի քանի ֆիլմերում, այդ թվում` «Ջրերը  բարձրանում են» ֆիլմում կատարում է գլխավոր դերերից մեկը: Այս ֆիլմը  հնարավորություն տվեց երիտասարդին գրավել Ֆրունզե Դովլաթյանի ուշադրությունը: Ջիգարխանյանը նկարահանվեց «Եռանկյունի» ֆիլում: Ջիգարխանյանի հաղթարշավը սկսված էր, այդուհետ նա թե՛ ռուսական, թե՛ հայկական կինոյի ամենասպասված դերասաններից է, իսկ նրա գործունեության ու անձնական կյանքի մասին մինչ օրս չեն լռում լրատվամիջոցներն ու պարբերականները:

Գարիկ Մարտիրոսյան

Դժվար է գտնել որևէ հայի, որը չի լսել մեր հայրենակից, սիրված շոումեն, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի մասին, նա, անկասկած, համարվում է Ռուսաստանի ամենահաջողակ հայերից մեկը: Սակայն շոումենը կարող էր լրիվ այլ ճակատագիր ունենալ, նա սովորում էր բժշկական համալսարանում, երբ հայտնվեց «Նոր հայերի» թիմում, ինչն էլ փոխեց նրա կյանքը: 1992 թ. Գարիկը ծանոթանում է КВН-ի թիմի անդամների հետ: Այստեղ նա իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում: 1993 թ. Գարիկը դառնում է КВН-ի հայկական լիգայի անդամ և մեկ տարի հետո ստեղծվում է «Նոր հայեր» (“Новые армяне”) թիմը: Սկզբից Գարիկն ուղղակի թիմի անդամ էր, իսկ 1997 թ. գլխավորում է այն:

90-ականների վերջում Գարիկը սկսում է սցենարներ գրել: Ելույթներից ստացված ողջ գումարն ուղղվում էր նոր համարներ ստեղծելուն: Պատահում էր, որ Գարիկը ելույթ չէր ունենում, այլ հանդես էր գալիս պրոդյուսերի դերում: «Նոր հայերի» կազմում Գարիկը ընդհամենը 9 անգամ ելույթ ունեցավ և այդ ընթացքում թիմը մասնակցեց մի քանի հեղինակավոր մրցույթների և շատ մրցանակների արժանացավ: Գարիկը սկսում է ակտիվորեն ելույթ ունենալ հեռուստատեսությամբ: Օրինակ 2004 թ. մասնակցում է «Գուշակիր երաժշտությունը» (“Угадай мелодию”) հաղորդմանը և հասել է երրորդ փուլ, իսկ ավելի ուշ մասնակցում է «Երկու աստղ» (“Две звезды”) հաղորդմանը, որտեղ զուգերգով հանդես է եկել Լարիսա Դոլինայի հետ և հաղթանակ տարել:

2005 թ. Գարիկը КВН-ի իր մտերիմ ընկերների հետ հիմնում է թերևս ամենահումորային “Comedy Club” նախագիծը՝ ամերիկյան stand up շոուների օրինակով: Շուտով նախագիծը սկսեց ցուցադրվել ТНТ-ով: Գարիկը նախագծի և՛ պրոդյուսերն էր, և՛ ակտիվորեն ելույթ էր ունենում: Մարտիրոսյանը համեստորեն լռում է այն մասին, որ հենց ինքն է շոուի նախաձեռնողը՝ ասելով, որ ուղղակի ընկերներով հավաքվել են և որոշել այդ տեսակ նախագիծ իրականացնել: Սակայն մասնակիցները խոստովանում են, որ հենց Գարիկի շնորհիվ է այսօր Comedy club-ը այդքան սիրված ու ճանաչած:

Աննա Մելիքյան

Աննա Մելիքյանը մեր ժամանակների ռուսական կինոյի ամենահեռանկարային երիտասարդ ռեժիսորներից մեկն է: Աննան ծնվել է Բաքվում, տեղափոխվելով Հայաստան՝ մինչև 17 տարեկանն ապրել Երևանում ու տեղափոխվել Մոսկվա, որտեղ էլ իր գործունեությունն է ծավալում մինչ օրս: Ուսանողական տարիներին մի քանի կարճամետրաժներ նկարահանելուց հետո ներկայացել է իր առաջին լիամետրաժ ֆիլմով. «Մարս» կինոնկարի պրեմիերան կայացել է Բեռլինի կինոփառատոնի ժամանակ։ Երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Ջրահարսը», ստացավ Սանդենս կինոփառատոնի ժամանակ մրացանակ լավագույն ռեժիսուրայի համար և Ռուսաստանի կողմից ներկայացվեց «Օսկարի»։ Աննայի մեկ այլ՝ «Աստղ» ֆիլմի համար նա ԿԻՆՈՏԱՎՐ փառատոնում ստացավ մրացանակ լավագույն ռեժիսուրայի համար։

  • Ամերիկյան Variety ամսագիրը Մելիքյանին ներառել է լավագույն տասը հեռանկարային ռեժիսորների ցուցակում:
  • Աննան ստեղծել է «Մագնում» ընկերությունը, որը զբաղվում է ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրությամբ։

 


«Արցախը միշտ բնակեցված է եղել հայերով». Գարիկ Մարտիրոսյան

Աննա Մելիքյանի նոր՝ «Фея» ֆիլմը դիտելու 5 պատճառ

Ջիգարխանյան…

Այն, ինչ գուցե չգիտեք Գարիկ Մարտիրոսյանի մասին

Աշխարհի հայերը. Էդմոնդ Քեոսայանի կյանքը և գործունեությունը

Արմեն Ջիգարխանյանն ասում է…

Դասականների հետքերով. 5 ֆիլմ Ֆրունզե Դովլաթյանից

Առաջին անգամ Երևանում կանցկացվի Comedy Club փառատոնը

Գարիկ Մարտիրոսյանը խոսել է Սևակ Խանաղյանի եվրատեսիլյան ելույթի մասին

Արմեն Ջիգարխանյանն արդեն համեմատաբար լավ է

Հենրիկ Մալյանի 5 լավագույն ֆիլմերը

Այն, ինչ գուցե չգիտեք Աննա Մելիքյանի մասին

Գյումրու «համ ու հոտով» 5 ֆիլմ

Արմեն Ջիգարխանյանի քույրը բացատրել է…

Արմեն Ջիգարխանյան. «Ես քեզ կսպանեմ»

Սիրո մասին.Միայն մեծահասակների համար