Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը, Ստոկհոլմի թագավորական ակադեմիան հանձնում է Նեբելյան մրցանակները:
Այս տարի պայթուցիկի գյուտարար Նոբելի մրցանակին առաջին անգամ արժանացել են ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառի ներկայացուցիչները: Գիտնականների եռյակը Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել բժշկության ոլորտում ձեռքբերումների համար:
Իսկ ֆիզիկայի, քիմիայի բնագավառներում մեծ ավանդ ունեցած և ձեռքբերումներ իրականացրած գիտնականների մի խումբ նույնպես արժանացել է Նոբելյան մրցանակի:
2019 թվականի խաղաղության նոբելյան մրցանակակիր է դարձել Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը՝ հարևան երկրի՝ Էրիտրեայի հետ սահմանային գոտում խաղաղության բանակցությունների վարման և իրականացման համար: Շվեդական ակադեմիան հաշվի է առել նաև Եթովպիայում տեղի ունեցած բարեփոխումները, որոնք իրագործվել են վարչապետի ջանքերով:
Հավելենք նաև, որ այս տարի գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի արժանացան միաժամանակ 2 գրող՝ ավստրիացի Պետեր Հանդկեն և լեհ Օլգա Տոկարչուկը, վերջինս մրցանակը ստացել է 2018 թվականի համար, բայց Նոբելյան մրցանակի շնորհման գաղտնիության սկզբունքը խախտելու սկանդալի, հրաժարականների և քվորումի բացակայության պատճառով բանաստեղծուհուն շնորհեցին Նոբելյան մրցանակն այս տարի:
Հիշեցնենք, որ Նոբելյան մրցանակն իրենից ներկայացնում է շքանշան, պատվոգիր և 900 հազար դոլոր դրամական պարգև:
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո