fbpx

Հայտնիների երեխաների մասին…

Շատ հաճախ աստղերի հաջողության հետևում թաքնված է դժբախտ ու բարդ անձնական կյանք: Երբեմն այդ անհաջողությունը ուղեկցում է ոչ  միայն իրենց՝ հոլիվուդյան աստղերին, այլ նաև ժառանգներին: Մենք առանձնացրել ենք մի քանի հոլիվուդյան աստղերի, որոնց զավակները ծանր խնդիրներ են ունեցել և ունենում:

Ջեկի Չան

Ջեկի Չանը ունի երկու երեխա: Որդին թմրամոլ է, որի պատճառով հաճախ է ոստիկանությունում հայտնվում: Իսկ դուստրը դեպրեսիայի պատճառով փորձել է ինքնասպանություն գործել:

Շեր

Հայազգի երգչուհու և դերասանաուհու աղջիկը որոշել է փոխել սեռը և Չեստիտիից վերափոխվել է Չեյզի:

Բրյուս Ուիլիս և Դեմի Մուր

Հայտնի զույգի աղջիկը միշտ բարդույթներ է ունեցել, որ նրան համեմատել են ծնողների հետ: Այս «խնդիրների» պատճառով նա հայտնվել է թմրամոլների կլինիկայում:

Մայքլ Դուգլաս

Դերասանի որդին իր 20 տարեկան հասակում փորձել է արդեն  բոլոր հնարավոր ծանր թմրանյութերը, որի հետևանքով էլ ձերբակալվել է՝ մեղադրվելով օգտագործման և տարածման մեջ:

Ուիթնի Հյուսթոն

Ցավալի է, որ Ուիթնի Հյուսթոնի աղջիկը գնացել է մոր ճանապարհով. նա  թմրամիջոցների պատճառով հայտնվել է կոմայի մեջ և այդպես էլ դուրս չի եկել դրանից:

Նիկոլաս Քեյջ

Հոլիվուդյան աստղի որդին բազմիցս խնդիրներ է ունեցել ոստիկանության հետ: Նրան մեղադրել են ընտանեկան բռնության, թմրամոլության մեջ: Բայց հայրը ստիպողաբար որդուն հիվանդանոց է տեղավորել, որտեղ և նա բարեհաջող բուժվել է:

 

Կարդացեք նաև՝