fbpx

Հակա(Կոռուպցիայի) արվեստը. ցուցադրության բացումը AGBU-ում

Իմփաքթ Հաբ Երևանի կողմից կազմակերպված և Եվրոպական միության ֆինանսավորմամբ երեկ՝ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Հակա(Կոռուպցիայի) արվեստը» ցուցահանդեսի բացումը:

Ցուցադրությունը նախատեսվում է ցուցադրել մեկ տարի տևողությամբ:
Գաղտնիք չէ, որ կոռուպցիայի խնդրի բարձրաձայնումն ու հակակոռուպցիոն միջոցառումների իրականացումը շատ կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ շատ այլ երկրների համար: Եվ ցուցահանդեսի նպատակը համամարդկային այդ արատավոր երևույթի դեմ պայքարի կոչ անելն է:  Այս ամենը՝ մշակութային աչքերով և արտահայտչամիջոցներով:
Ցուցահանդեսի գեղարվեստական կազմակերպիչն է արվեստագետ Սամվել Սաղաթելյանը: Մրցույթին մասնակցել են 75 արվեստագետներ, ընտրվել են միայն 35-ի աշխատանքները:
Ցուցահանդեսի վայրը՝ AGBU ցուցահանդեսային սրահ:
Կարող եք գնալ և տեսնել այս ամենն ինքներդ: