fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հակավալենտինյան թեմայով ֆիլմեր

Այսօր՝ փետրվարի 14-ն է, օր, երբ մարդիկ կամա թե ակամա բաժանվում են երկու խմբի՝ սիրահարներ և միայնակներ: Այնքան շատ է խոսվում սիրահարների մասին և այնքան քիչ բոլոր նրանց, որոնք չեն կիսում այս օրվա խանդավառությունը:

Այս առիթով առաջարկում ենք ծանոթանալ  այս մի քանի ֆիլմին, որոնք ժպիտ կպարգևեն ձեզ և կստիպեն գիտակցել, որ միայնակ լինելն այնքան էլ վատ չէ:

Ռոուզ ամուսինների պատերազմը/Война супругов Роуз/The War of the Roses, 1989

ռեժ.՝Դենի Դե Վիտո
դերերում՝Մայքլ Դուգլաս, Քեյթլին Թըրներ ևն

Ֆիլմը ամուսիններ Օլիվերի և Բարբարայի մասին է, որոնք 17 տարի համատեղ կյանքից հետո որոշում են ամուսնալուծվել, սակայն ավելի ճիշտ կլինի ասել, որ սա կնոջ՝Բարբարայի մտահղացումն է, որի հետ Օլիվերն այնքան էլ համամիտ չէ: Բարբարային ձեռք չի տալիս տնային տնտեսուհու կարգավիճակը, նա այլևս չի կարող համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և նա գործի է անցնում…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Առաջին կանանց ակումբ/Клуб первых жен/The First Wives Club, 1996

ռեժ.՝Հյու Ուիլսոն 
դերերում՝Գոլդի Հոուն, Դայան Քիթոն, Բեթ Միդլեր ևն

Օլիվիա Գոլդսմիթի 1992 թ. համանուն գրքի հիման վրա էկրանավորված այս ֆիլմի հերոսուհիները համակուրսեցիներ են, որոնք 30 տարի անց նորից հանդիպում են, որպեսզի վերհիշեն անցած-գնացած գեղեցիկ օրերը: Նրանք դեռ համալսարանական տարիներին էին մտերմություն անում, սակայն արդեն երկար ժամանակ է, ինչ լուր չունեին մեկը մյուսից: Չնայած այս ամենին բոլոր երեք հերոսուհիներն էլ կիսում են միևնույն ճակատագիրը՝ նրանք վերջերս են ամուսնալուծվել և իրենց անհաջողությունների մեջ մեղադրում են երիտասարդ գեղեցկուհիներին, որոնց պատճառով տղամարդիկ նրանցից երես են դարձնել:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Սպանել Բիլին/ Убить Билла/Kill Bill, 2003

ռեժ.՝Քվենտին Տարանտինո
դերերում՝Ումա Թուրման, Լյուսի Լյու ևն

Գլխավոր հերոսուհին Սև Մամբա մականունով վարձու մարդասպան մի երիտասարդ կին է, որի վրա կրակում են հենց հարսանեկան արարողության ժամանակ: Ոչ ոք հույս չուներ, որ հերոսուհին ողջ կմնա, բայց արի ու տես, որ նրա բախտը բերում է: Մի քանի տարի կոմայի մեջ անցկացնելուց հետո նա ուշքի է գալիս: Այժմ Սև Մամբան միայն մեկ նպատակ ունի՝ գտնել մեղավորին և վրեժ լուծել նրանից: Հարսնացուն գործի է անցնում՝ վերացնելով բոլոր նրանց, որոնք կանգնում են նրա ճանապարհին:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Մտերմություն/Близость/Closer, 2004

ռեժ.՝Մայք Նիքոլս
դերերում՝Ջուլիա Ռոբերտս, Ջուդ Լոու, Քլայվ Օուեն, Նատալի Փորտման ևն

Պատրիկ Մարբերի ստեղծագործության հիման վրա էկրանավորված այս ֆիլմը մի քանի գլխավոր հերոսներ ունի, որոնց ճակատագրերը մի գեղեցիկ օր հատվում են և այդ օրը փոխում է նրանցից յուրաքանչյուրի կյանքը:
Այս ֆիլմը միայնության մասին է, այս ֆիլմն անկատար ցանկությունների և յուրաքանչյուր նոր օր վախը ներսում դիմավորելու մասին է:

Գլխավոր հերոսներից մեկը՝ գրող Դենը սիրահարվում է մերկապարուհի Էլիսին, իսկ մյուսը՝ Լարին խենթանում է Աննայի համար: Ճակատագրի բերումով Դենի և Աննայի ճանապարհները հատվում են, և Դենի կյանքն այլևս առաջվանը չէ. նա մինչև ականջների ծայրը սիրահարվում է Աննային, իսկ Էլիսը՞, ի՞նչ կլինի Էլիսի հետ: Իմանալով սիրելիի և Դենի կապի մասին՝ Լարին սկսում է սիրահետել Էլիսին:
Սիրային այս չորսանկյունը քաղցկեղի պես տարածվում և պարուրում է հերոսներին: Կհաջողվի՞ նրանց ձերբազատվել այդ «հիվանդությունից»:

2005 թ. Քլայվ Օուենն ու Նատալի Փորտմանն արժանացել են «Ոսկե Գլոբուսի»՝ համապատասխանաբար «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգերում:

-Ինչի՞ մասին ես այդքան տխուր խորհում:
-Կյանքի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Լոբստեր/Лобстер/The Lobster, 2015

ռեժ.՝Յորղոս Լանտիմոս 
դերերում՝ Քոլին Ֆարել, Ռեյչել Վայս ևն

Աբսուրդիստական ժանրի, դիստոպիական դրամատիկ կատակերգություն, որը Կաննում արժանացել է «Ժյուրիի մրցանակի»:

Մի հյուրանոցում ապրում են միայնակ կանայք ու տղամարդիկ, որոնք ունեն ընդամենը 45 օր, որ իրենց զույգ գտնեն, այլապես նրանք կվերածվեն կենդանիների: Հերոսները կարող են ընտրել, թե ինչ կենդանու վերածվել, և գլխավոր հերոսը՝ Դևիդը որոշում է, որ իրեն միայն լոբստերի մարմնում լավ կզգա: Որոշ իրադարձություններից հետո Դևիդը փախչում է հյուրանոցից և միանում միայնակների մի խմբի, որը դեմ է ցանկացած ռոմանտիկ հարաբերության։ Դևիդը և ապստամբյալներից մեկը սիրահարվում են միմյանց և օրեցօր իրենց գաղտնի ռոմանտիկ կապը զարգանում է: Նրանք վարում են իրենց սեփական պատերազմը…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Սիրո վհուկը/Ведьма любви/The Love Witch, 2016

ռեժ.՝Աննա Բիլեր
դերերում՝Սամանթա Ռոբինսոն ևն

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում մտացածին մի աշխարհում, որն առաջին հայացքից հիշեցնում է 60-ականների Ամերիկան: Գլխավոր հերոսուհին մի վհուկ է, որը երազում է սիրելու և սիրված լինելու մասին: Նա օգտագործում է իր բոլոր հմտությունները, որ գերի և իրենով անի բոլոր գրավիչ և հետաքրքիր տղամարդկանց, սակայն այն, ինչ արտաքնապես ուժեղ է, ներքուստ կարող է շատ փխրուն լինել: Հենց այդպիսին են հերոսուհու ընտրյալները. նրանք արտաքնապես շատ ուժեղ են, սակայն ներքուստ նրանք թույլ են և չդիմանալով վհուկի կախարդանքին մեկը մյուսի հետևից մահանում են:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Աղբյուր՝ Vogue

 


5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

5 ամառային ֆիլմ

Քվենտին Տարանտինոն գուցե հրաժեշտ տա իր ռեժիսորական կարիերային

Էլվիս Փրեսլիին նոր ֆիլմում կմարմնավորի այս 4 դերասաններից մեկը

Վրացական կինեմատոգրաֆի լավագույն 5 ֆիլմերը [մաս 1]

Քվենտին Տարանտինոն նոր “Star Trek” է նկարահանում

5 ֆիլմ Չեռնոբիլի վթարի և դրա հետևանքների մասին

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Կաննի 72-րդ կինոփառատոնի հաղթողները

Քվենտին Տարանտինոն, Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը՝ “Esquire”-ի հարցազրույցում

Կաննում տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի “Once Upon a Time in Hollywood” ֆիլմի երկար սպասված պրեմիերան

Ինյարիտու, Ռորվախեր, Լանտիմոս և այլ հայտնիներ՝ Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

Քիմ Քարդաշյանը խոսել է հայկական խոհանոցի մասին