Հակիրճ փաստեր կնոջ մարմնի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հակիրճ փաստեր կնոջ մարմնի մասին

Այո, կանանց և տղամարդկանց մարմինն ու ֆիզիոլոգիան էական տարբերություններ ունեն, դրանցից շատերը ձեզ, անշուշտ կզարմացնեն: Vnews-ն առանձնացրել է հակիրճ փաստեր կնոջ մարմնի առանձնահատկությունների մասին:

Փաստեր

1.Կանայք շատ ավելի հաճախ են թարթում աչքերը:

2.Կնոջ սիրտը ավելի արագ է բաբախում, քան տղամարդունը:

3.Կինը տղամարդու հանդեպ շատ ավելի մեծ կապվածություն է ունենում, քան տղամարդը՝ կնոջ:

  • Պատճառը բացարձակապես հոգեբանական չէ. բանն այն է, որ կնոջ օրգանիզմում առկա է մեծ քանակությամբ օքսիտոցին հորմոն: Բացի այդ, կնոջ ուղեղում առավել զարգացած է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է երկարատև կապվածության համար: 

4.Կանանց օրգանիզմում ճարպերը ավելի վատ են այրվում, քան տղամարդկանց: Տարբերությունը կազմում է օրական մոտավորապես 50 կալորիա:

5.Այդուհանդերձ կանանց բախտը բերել է իմունիտետի հարցում. այն զգալիորեն ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ:

6.Կնոջ լեզվի վրա ավելի շատ են համային ռեցեպտորները:

  • Մասնավորապես, կանայք շատ ավելի լավ են տարբերում քաղցր սննդի նրբերանգները: 

7.Ի դեպ, ցավի ռեցեպտորները կնոջ օրգանիզմում նույնպես ավելի շատ են, սակայն կանանց օգնում է ցավը ավելի թեթև տանել էստրոգեն հորմոնը:

8.Հայտնի փաստ է՝ կանայք ավելի շատ գունային երանգներ են տարբերում, քան տղամարդիկ:

  • Դա կապված չէ աչքի կառուցվածքի հետ: Տարբեր հորմոնների ազդեցությամբ ուղեղն այլ կերպ է մշակում ստացած տեսողական ինֆորմացիան: 

9.Կնոջ մաշկը 10 անգամ ավելի զգայուն է, քան տղամարդունը:

10.Ինչպես նաև կնոջ վիզը շատ ավելի  շարժուն է :

11. Կանայք ավելի լավ են տարբերում բարձ հաճախականությամբ ձայները:

  • Նրանք նաև հեշտությամբ նկատում են ձայնի տոնայնության չնչին փոփոխությունները, ինչի արդյունքում էլ կարողանում են անմիջապես հայտնաբերել, թե երբ է տղամարդը ստում: 

12. Կանայք ավելի մեծ դժվարությամբ են կողմնորոշվում տարածության մեջ:

13. Կնոջ գլխուղեղում խոսելու համար պատասխանատու են միանգամից 2 կենտրոն:

  • Միջինում մեկ օրվա ընթացքում կանայք օգտագործում են 8000 բառ: Տղամարդիկ այս ցուցանիշով զիջում են կանանց 2 անգամ: 

14. Կանանց կրծքերում ավելի քիչ մկաններ կան:

  • Կանանց 80 տոկոսի կրծքերից մեկը մյուսից ավելի մեծ է: 

15.Շարունակելով կրծքերի թեման. կանացի կրծքերն արձագանքում են ջերմաստիճանի փոփոխություններին:

16.Հորմոններն իսկապես ազդում են կնոջ տրամադրության վրա:

17. Միջինում կինը հասնում է օրգազմի 10-20 րոպեների ընթացքում:

  • Այն դեպքում, երբ տղամարդիկ կարող են գործը գլուխ բերել 3-4 րոպեների ընթացքում: 

18. Տարեկան կինը արտասվում է6-17 անգամ:

  • Մինչդեռ տղամարդիկ լալիս են տարեկան 6-17 անգամ: 

19.Կնոջ հավաքած քաշի ամեն 1 կիլոգրամը ավելացնում է նրա կրծքերի քաշը 20 գրամով:

  • Քաշ կորցնելու դեպքում այս տրամաբանությունը նույնպես գործում է: 

20.60-ին մոտ հակասակում կանանց 40 տոկոսը սկսում է խռմփացնել:

  • Իսկ տղամարդկանց՝ 70 տոկոսը:

 

 

 

 

 

 


Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին

Հայոց Տիգրան Մեծ արքա. այն ամենն, ինչ գուցե չգիտես

հետաքրքիր բաներ Մակեդոնացու մասին

Այն ամենն, ինչ չգիտեք ձեր շուրթերի մասին

Այն ամենն, ինչ չգիտեք (կամ գուցե գիտեք) սեքսի մասին

Աչքերի «գիտական գաղտնիքները». փաստեր

Փաստեր Գայանե Աբրահամյանի մասին

Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը

Արամ Պաչյան. «Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է»…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Զարմանահրաշ լուսին. 10 փաստ

Այն, ինչ հարկավոր է իմանալ սակուրայի մասին

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին

Զարմանահրաշ տիեզերք. 10+5 փաստ

Հոակին Ֆենիքս…