Հակոբ Պարոնյանն ասել է... - VNews

Հակոբ Պարոնյանն ասել է…

  • Ամենալավ խոսողը քիչ, իսկ ամենագեշ խոսողը՝ շատ խոսողն է:

 

  • Դու, ժողովո՛ւրդ, գիտե՞ս ինչ ձայն ունես. քո ձայնն Աստծո ձայնն է:

 

  • Համբույրները սիրո քերականության միջնակետերն են:

 

  • Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ՝ ապրելու համար կըսիրենք:

 

  • Հայհոյանքը փաստի սով է:

 

  • Դարերուն մեջ ամենաուշ հասնողն արդարությունն է:

 

  • Գիտությունը ժամացույցի նման մի բան է՝ այն կիրառելու համար միշտ լարել է պետք:

 

  • Սխալը ճանաչելը խելացություն է, իսկ այն խոստովանելը՝ մեծ քաջություն:

 

  • Ճշմարտություն խոսելը դժվար է, լսելն ավելի դժվար, իսկ այն հասկացնելն ամենադժվար բանն է:

 

  • Պարզությունն ու ճշմարտությունն այնպիսի գեղեցկություններ են, որ ամեն բանի մեջ կփնտրվեն ամեն բանից առաջ:

 

  • Կեղծ բարեկամներն արևի ժամացույցի նման են. երբ օրը պայծառ է՝ կերևան, երբ ամպոտ է՝ չեն երևա:

 

  • Մարդը որքան էլ որ երջանիկ լինի, մեկ է իր վիճակից կդժգոհի:

 

  • Մեծ պաշտոնյա ես՝ ավելորդ է ասել, թե մեծ խաբեբա ես:

 

  • Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ քաղաքավարությունը և շողոքորթությունը նույնանիշ բառեր են համարվում:

 

  • Մեծ անունների ներքո հաճախ պստիկ բաներ կպահվեն:

 

  • Ծուլությունն անողորմ խորթ մոր նման է, որն իր զավակներին անոթության մեջ է թողնում:

 

  • Այն, ինչ բերանի համար քաղցր է, սրտի համար դառը կլինի:

 

  • Ցավալի է, որ գիտունի գրչով լուծելի խնդիրները շատ անգամ դերձակի մկրատով են կտրում:

 

  • Աշխարհիս վրա չկա ավելի ծիծաղելի բան, քան այն ծիծաղն է, որում արդարությունն է պակասել:

Աղբյուր՝ mamul.am, wikiquote:

Կարդացեք նաև՝

Ջորջ Մարտինն ասում է…

Սնուփ Դոգն ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…


Գեղեցկության բանաձևեր Կոկո Շանելից

Սիլվա Կապուտիկյանն ասել է․․․

Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»-ը ասում է…

Աննա Ախմատովա․ Приходи на меня посмотреть. Приходи. Я живая. Мне больно.

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Բրոդսկին ասել է…

Փոքրիկ իշխանի մտքերը [աշխարհի ամենաբարի փիլիսոփան]

Ֆրեյդը ՍԻՐՈ մասին ասել է․․․

Ակսել Բակունցն ասել է․․․

«Աննա Կարենինան» ասում է․․․

Սոս Սարգյան [խոհեր անհունի]

Օշոն ասել է․․․

Կանտեմիր Բալագովն ասում է…

«Թյուդորներն» ասում է…

Ռենատա Լիտվինովան ասում է…