fbpx

Համերգ նվիրված Կոմիտասի ծննդյան 149-րդ տարեդարձին

Սեպտեմբերի 26-ին ժամը՝ 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը տեղեկացնում է, որ Կոմիտաս միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակներում կկայանա հոգևոր երաժշտության համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 149-ամյակին: Երեկոյին ելույթ կունենան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, «Սպեղանի» երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը: Համերգային մասում ներկայացված են չորս երկիր: Կլինեն մասնակիցներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բոլիվիայից  Ճապոնիայից։ Կան մասնակիցներ, ովքեր ներկայացնելու են տարբեր ծրագրեր՝  նաև հայ կոմպոզիտորների:

Իսկ սեպտեմբերի 28-ին Փարիզի Սորբոնի համալսարանի մեծ դահլիճում կանցկացվի «Կոմիտաս. ավանդականի և ժամանակակիցի խաչմերուկում» միջազգային գիտաժողովը:  Գիտաժողովում ներգրավված է  6 երկիր՝ Հայաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Արգենտինան, Նիդերլանդները և Ռուսաստանը: Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանելու դաշնակահարներ Կեյ Սաոտոմեն՝ Ճապոնիայից և Սերխիո Էսկալերան Բոլիվիայից: Գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Կոմիտասի «Պատարագ»-ի կատարումը Հառիճավանքում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ, որը կկայանա հոկտեմբերի 7-ին:

Իրադարձությանը կարող եք միանալ ֆեյսբուքում , իսկ տոմսերը կարող եք գնել այստեղից:

Երգչախմբերը ներկայանալու են Կոմիտասի, Պալեստրինայի, Պուլենկի, Բրամսի, Հովհաննիսյանի, Երկանյանի, Մանսուրյանի, Վարդազարյանի, Պետրոսյանի, Ահարոնյանի ստեղծագործություններով:

Ի դեպ, Փարիզի գիտաժողովում ներկայացվելու հայ ավանդական երաժշտությունը՝ իր հիմնական ճյուղերով, նաև աշխարհի մշակույթի ցանկացած դրսևորում:  Միջազգային գիտաժողով- փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին ժամը 16:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ Հայաստանի մանկական երգչախմբի համերգով: