«Հանճարը» սերիալի 2-րդ եթերաշրջանը նվիրված է Պաբլո Պիկասոյին - VNews

«Հանճարը» սերիալի 2-րդ եթերաշրջանը նվիրված է Պաբլո Պիկասոյին

պաբլո - «Հանճարը» սերիալի 2-րդ եթերաշրջանը նվիրված է Պաբլո Պիկասոյին

“National Geographic”-ը ցուցադրում է «Հանճարը/Genius» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանը, որը նվիրված է հանճառեղ Պաբլո Պիկասոյին:
Հիշեցնենք, որ հեռուստասերիալի 1-ին եթերաշրջանը պատմում է հռչակավոր ֆիզիկոս և գիտնական Ալբերտ Էյնշտեյնի մասին: Էյնշտեյնի մասին կարդացեք այստեղ:
Սերիալի ռեժիսորական կազմում են Քենեթ Բիլլերը, Մատիաս Հենդլը, Ջեյմս Հոուզը ևն, իսկ դերասանական կազմում են Ջեֆրի Ռաշը, որը մարմնավորել է հանճարին, Ջոնի Ֆլինը, Սամանտա Կոլին, Մայքլ ՄաքԷլհաթոնը ևն:
Արդեն նշեցինք, որ 2-րդ եթերաշրջանը նվիրված է Պաբլո Պիկասոյին, սակայն մոռացանք ասել, որ Պաբլոյի դերում է հանդես գալիս սիրված իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը:
Սերիալը շատ գեղեցիկ է և հագեցած գույներով, բացի այդ սերիալում անընդհատ անցում է կատարվում հանճարի կյանքի մի շրջանից մյուսը: Օրինակ մեկ էպիզոդում Պիկասոն գողանում է սեփական նկարները, իսկ մյուսում նա նորից ուսանող է և ապրում ու ստեղծագործում է Փարիզում: Չնայած սերիալի հաջողված լինելուն, կինոքննադատները նշել են սերիալի բացերը: Սերիալում կանանց բավարարաչափ ուշադրություն չեն ստանում, սակայն ստեղծագործ անձնակազմը խոսք է տալիս լուծել գենդերային խնդիրը  և 3-րդ եթերաշրջանում անդրադառնալ գրող Մերի Շելիի կենսագրությանը: Բացի այդ սերիալը քննադատում են նրա համար, որ ստեղծողները հանճարին բացահայտելու փոխարեն անդրադառնում են նրա հաջողության գաղտնիքին:
Դիտեք և պարզեք ինքներդ, թե ինչքանով է այն հաջողված:

 


Խելահեղ կրքեր. ևս 5 իսպանական սերիալ

Հայացք ապագային. «Սև հայելու» լավագույն էպիզոդները

Ի՞նչ լավ սերիալներ թողարկվեցին 2020-ին. [10 սերիալ]

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5 սերիալ կանանց մասին, կանանց համար

Better Call Saul-ի վերջին եթերաշրջանը հետաձգվել է

Netflix-ը թողարկում է անիմե-սերիալ «Տերմինատորի» մոտիվներով

Մահացել է բրիտանացի դերասան Ռոնալդ Պիկապը

The Handmaid’s Tale-ի 4-րդ եթերաշրջանի թիզերը

Առանց երազանքի տղամարդու…

Նոր ու լավ դետեկտիվ սերիալներ…

Ապստամբ թագուհին. ինչու՞ է Աննա Բոլեյնի դերը կերտում սևամորթ դերասանուհի

Աննա Բոլեյնի մասին պատմող նոր սերիալում գլխավոր դերը կմարմնավորի սևամորթ դերասանուհի

5 սերիալ՝ սիրո տոներին ընդառաջ [միայնակների համար]

Ի՞նչ կլինի Սամանտայի կերպարի հետ «Sex and the City»-ի շարունակության մեջ

«The Last of Us» սերիալում գլխավոր դերերը կկերտեն «G.O.T»-ի աստղերը