Հանճարեղ կինոռեժիսորները ֆոտոխցիկով - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հանճարեղ կինոռեժիսորները ֆոտոխցիկով

Կուբրիկ, Տարկովսկի, Լինչ, Քիառոստամի. կինոռեժիսորներ, որոնք պատմեցին, հուզեցին և հիացրեցին ոչ միայն լիամետրաժ ֆիլմերով, այլ նաև լուսանկարներով:

 

Սթենլի Կուբրիկ

Կուբրիկը լուսանկարչությամբ հետաքրքրվել է դեռևս 13 տարեկանում, իսկ 18-ում արդեն սկսել է նկարել ”Look” ամսագրի համար: Կուբրիկը նկարում էր Նյու Յորքի, Չիկագոյի փողոցների կյանքը, այդ լուանկարները նաև հուշում էին Կուբրիկի տաղանդի մասին իբրև կինոռեժիսոր, քանի որ նա ոչ միայն վառ վիզուալ կերպարներ էր ստանում, այլ նաև պատմում փոքրիկ պատմություններ:

տես նաև՝

Երիտասարդ Սթենլի Կուբրիկի հեղինակային լուսանկարները

Անդրեյ Տարկովսկի

Ռուս կինոյի հանճարը լուսանկարչությամբ սկսեց հետաքրքրվել դեռևս 70-ականներին, հետևեց Անտոնիոնիի օրինակին և զինվեց Polaroid-ով: «Նոստալգիա» ֆիլմի նկարահանումների ժամանակ Տարկովսկին ստեղծեց մի շարք, որը հետագայում հրատարակվեց առանձին գրքում (Instant Light):

Անդրեյ Տարկովսկին ասել է…

 

Աբբաս Քիառոստամի

Իրանական կինոյի դասականը նույնպես հետաքրքրվում է լուսանկարչությամբ: Նրա լուսանկարներում  հաճախ հանդիպում ենք Թեհրանի ձմեռային տեսարաններ, կաթիլներ ապակու վրա:

Դեվիդ Լինչ

Դեվիդ Լինչը հայտնի է իր հակվածությամբ արդյունաբերական ճարտապետության տեսարանների հանդեպ, դա նկատելի է նաև վերջինիս լուսանկարներում: Բացի այդ տարիներ առաջ Լինչը ներկայացավ «Ֆետիշ» անվանմամբ պրովոկացիոն լուսանկարների շարքով:

 

Նուրի Բիլգե Ջեյլան

Թուրք կինոռեժիսոր, օպերատոր և լուսանկարիչ Նուրի Բիլգե Ջեյլանը ծնվել է 1959-ին Ստամբուլում։ Կաննի կինոփառատոնի բազմակի դափնեկիր է: 2011 թվականին դարձել է Ոսկե ծիրան կինոփառատոնի դափնեկիր:

– Ես ինժիներ-էլեկտրիկ էի, ինքս ինձ անտանելի դժբախտ էի զգում։ Որոշեցի թողնել ամեն բան ու սկսել լուսանկարել, – պատմում է ռեժիսորը։


Ինչ դիտել տանը. Հայաո Միյաձակիի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմը

Սկորսեզեի 10 սիրելի ֆիլմերը

Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Մերիլին Մոնրոն՝ Էդ Քլարկի օբյեկտիվում

Քվենտին Տարանտինոն գուցե հրաժեշտ տա իր ռեժիսորական կարիերային

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցույթային ծրագրի գլխավոր ֆիլմերը. խորհուրդ է տալիս փառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանը

Այն, ինչ պետք է իմանալ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հատուկ հյուր Կառլոս Ռեյգադասի մասին

Ինչո՞ւ էր Սթիվեն Քինգն ատում Սթենլի Կուբրիկի՝ «The Shining»-ի էկրանավորումը

Դեյվիդ Լինչին կշնորհվի Օսկար՝ կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հայտնի լուսանկարիչների օբյեկտիվում

21-րդ դարի լավագույն եվրոպական ֆիլմերը [մաս 1]

Զրուցեցինք լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի հետ

Վերջին ժամանակների 5 լավագույն թուրքական ֆիլմերը

Մարկ Տվենը և նրա սիրելի կատուները (լուսանկարներ)

Զրուցեցինք Գերման Ավագյանի հետ