Հանճարները նաև հանճարեղ կատակում են... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հանճարները նաև հանճարեղ կատակում են…

Նրանք այնքան լուրջ մասնագիտություններ ունեն և այնքան արժեքավոր գիտական ու գրական գործեր են ստեղծել, որ բարդ է հավատալ, որ նրանք նաև կատակում են: Այն էլ ինչպես՝ հանճարեղ ու սրամիտ․․․

Vnews-ն առանձնացրել է մի քանի փոքրիկ, զվարճալի պատմություն հանճարների կյանքից:

Կատակասեր Էյնշտեյնն ու սրամիտ Չապլինը

Էյնշտեյնը Չապլինի ֆիլմերի ու նրա կերտած կերպարի հայտնի երկրպագու էր: Մի օր նա գրում է Չապլինին՝ «Ձեր «Ոսկու տենդ» ֆիլմը հասկանալի է ամբողջ աշխարհում, դուք անշուշտ մեծ մարդ կդառնաք»: Ինչին ի պատասխան՝ Չարլին գրում է․ «Ես ձեզնով ավելի շատ եմ հիանում: Ձեր հարաբերականության տեսությունը աշխարհում ոչ ոք չի հասկանում, բայց այնուամենայնիվ դուք մեծ մարդ եք դարձել»: 

***

1930 թվականին Գերմանիայում լույս տեսավ մի գիրք, որը քննադատում էր Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը, գրքի վերնագիրն էր՝ «100 պրոֆեսոր ապացուցում է, որ Էյնշտեյնը սխալվում է»։ Այս մասին իմանալով՝ հանճարեղ ֆիզիկոսն ուղղակի ուսերն է թոթվում ու ասում․ «100՞, ինչու՞ այդքան շատ. մեկն էլ բավարար կլիներ»:

 

***

Մի օր մի լրագրող հարցնում է Էյնշտեյնին, թե արդյո՞ք նա գրառում է իր բոլոր հանճարեղ մտքերը, և եթե այո, ապա որտե՞ղ: Այդ պահին Էյնշտեյնը հայացք է նետում լրագրողի հաստ նոթատետրին ու ասում․ «Սիրելիս, հանճարեղ մտքերն այնքան հազվադեպ են գալիս, որ դրանք բարդ չէ մտապահել»:

Կատակում է  ողբերգակը. Սոֆոկլես

Սոֆոկլեսը մի օր խոսակցության ընթացքում ասում է, որ իր կողմից գրված 3 բանաստեղծությունները նրանից պահանջել են 3 օրվա քրտնաջան աշխատանք: Նրա զրուցակիցը՝ մի միջակ բանաստեղծ, հայտարարում է, որ 3 օրվա ընթացքում իրեն կհաջողվեր 100 բանաստեղծություն գրել: Այդժամ Սոֆոկլեսը պատասխանում է․ «Այո՛, սակայն դրանք կապրեն ընդամենը 3 օր»:

Սոկրատեսին հարկավոր են բոլոր մանրամասները

Անցորդը հարցնում է փիլիսոփա Սոկրատեսին․ «Քանի՞ ժամ կտևի ճանապարհը մինչև քաղաք»: Սոկրատեսն ասում է․ «Գնա՜»… Անցորդը ճամփա է ընկնում, և 20 քայլ անցնելուն պես՝ Սոկրատեսը բացականչում է՝ «2 ժամ»: «Ինչու՞ դու ինձ սկզբից չասացիր»,- բարկանում է անցորդը: Փիլիսոփայի պատասխանը չի ուշանում․ «Իսկ որտեղի՞ց ես իմանայի, թե ինչ արագությամբ ես դու քայլում»: 

Մոցարտը գիտի՝ ինչպես դա անել

Մի երիտասարդ հարցնում է մեծն կոմպոզիտոր Մոցարտին, թե ինչպե՞ս կարելի է սիմֆոնիա գրել: Մոցարտն ի պատասխան ասում է, որ տղան դեռ շատ երիտասարդ է սիմֆոնիաներ գրելու համար, և նա կարող է սկսել բալլադներից: Այդժամ սկսնակ կոմպոզիտորը հակադարձում է․ «Չէ՞ որ դուք ձեր առաջին սիմֆոնիան գրել եք ընդամենը 9 տարեկանում»: Մոցարտը ժպտում է և պարզաբանում․ «Այո՛, սակայն ես երբեք չեմ հարցնել, թե ինչպես դա անել»:

Վոլտերի փիլիսոփայությունը

Ֆրանսիացի գրող և փիլիսոփա Վոլտերին հարցնում են, թե արդյո՞ք նա անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերում Աստծո հանդեպ: Վերջինս պատասխանում․ «Ցավոք, շատերը հակառակն են նկատել. ես Աստծուն խոնարհվում եմ արդեն երկար տարիներ, սակայն իմ ոչ մի հարգալից խոնարհմանը նա նույնությամբ չի պատասխանում»: 

***

Վոլտերը մի բժիշկ ընկեր ուներ, որի հետ սիրում էր անցկացնել այն երեկոները, երբ լրիվ առողջ էր, իսկ հենց որ հիվանդանում էր, հեռագիր էր ուղարկում նրան՝ «Սիրելի բժիշկ, բարի եղեք չգալ այսօր. ես հիվանդ եմ»:

 

 

 

 

 

 

 

 


ինչպե՞ս են առաջացել ակնաջօղերը. Մահմեդական առասպել

Ինչու՞ են Բարսելոնայի տաքսիները սուգ ու ամոթ խորհրդանշում

Ինչպե՞ս աշխատել տնից ու չկորցնել մոտիվացիան. ըստ Չերչիլի, Էյնշտեյնի ու Հյուգոյի

Տղամարդիկ կյանքի 1 տարին վատնում են կանանց նայելով

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին

Մարդու մարմնի թանգարանը հրավիրում է հետաքրքիր զբոսանքի

Ինչու՞ է փետրվարը տևում 28 օր. [փորփրե՞նք]

3 սեքս-սկանդալ. գեղանկարչություն

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

10 պատմական իրողություն, որ ձեզ կզարմացնեն

Սեքսի դերը համաշխարհային պատմության մեջ

Լուսանկարների 6 տեսակ, որ վկայում են ցածր ինքնագնահատականի մասին

Հանճարներ, որ մահացան աղքատության մեջ

Չապլինի ճառը. սու՞տ, թե՞ իրականություն